[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԲԱՐԴ ԱՐՎԵՍՏԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ին­չո՞ւ։ Հի­վան­դու­թյո՞ւն, թե՞… չեմ ու­զում ա­սել՝ գնա­հա­տա­կան կամ՝ ճա­նա­չում։ Պար­տադ­րանք էլ, երևի։

Կանգ­նած։ Հա­ճախ՝ բուռն, ինք­նա­մո­ռաց։ Եր­կա՛ր… Սուտ… ձևա­կան էլ… Ե­թե բո­լո­րը, ու­րեմն նաև՝ ես… Չա­սեն՝ ո՛վ է այս ինք­նա­հա­վան մե­ծա­մի­տը… այս չծա­փա­հա­րո­ղը… Իբր՝ ի՞նչ… ըն­դա­մե­նը մե­կը հինգ հա­րյու­րից, հա­զա­րից կամ՝ հինգ հա­զա­րից… Ծի­ծա­ղե­լի էլ է… Միակ ան­կեղ­ծը… չէ մի՛… Գտիր տեղդ, եղ­բայր, թաքն­վիր, հան­գց­րու լույ­սը… տես­նող չլի­նի… Մի՞­թե մինչև հի­մա չես հաս­կա­ցել, որ ոչ մե­կին պետք չէ քո այդ, պի­տի ա­սեմ, ան­ճոռ­նի, չէ, ա­վե­լորդ ներ­կա­յու­թյու­նը, քո այդ… ա­վե­լի լավ է չա­սեմ ին­չը… լռու­թյո՛ւն… Ինչ­քան մտա­ծում եմ, է­լի ճիշ­տը չտար­բեր­վելն է, ու­զում եմ ա­սել՝ ինչ­պես բո­լո­րը, այն­պես էլ՝ դու… Գո­նե մի ան­գամ կա­րե­լի է, օ­րի­նա­կի հա­մար, փոր­ձել… մի քա­նի­սին խոր­հուրդ եմ տվել, մին­չեւ հի­մա ձեն-ձուն չկա, կար­գին էլ ապ­րում են։ Թաքց­նե­լու բան չկա, ու­րախ եմ, թե­պետ ոչ մեկն այդ­պես էլ մի ձևա­կան շնոր­հա­կա­լու­թյուն չհայտ­նեց իմ այդ ի­մաս­տուն ու փր­կա­րար խոր­հր­դի հա­մար։ Կա­րե­լի՞ էր, չէ՞։ Ի­հար­կե, կա­րե­լի էր։ Բայց, դե, կարևորն այն է, որ մար­դիկ վեր­ջա­պես գտել են ի­րենց տե­ղը ու ամ­բող­ջու­թյամբ վա­յե­լում են կյան­քը։ Այն­պես որ, դժ­վա­րը մի ան­գամ ծա­փա­հա­րելն է, պար­տա­դիր՝ ոտն­կայս… թե չէ՝ մինչև ե՞րբ… մարդ մե­նակ մնա­լուց էլ է հոգ­նում, մե­նակ տա­ռա­պե­լուց, մե­նակ սպա­սե­լուց էլ…
Հե­տո էլ այդ ծա­փա­հա­րելն այն­քան դժ­վար ու բարդ գործ չէ, ու­ղիղ կանգ­նում ես ու… գնա­ցի՛նք… ձեռ­քե­րիդ պա­րա­պու­թյու­նից ձանձ­րա­ցած ա­փե­րը հա­մա­պա­տաս­խան հե­ռա­վո­րու­թյու­նից, հա­մա­պա­տաս­խան ա­րա­գու­թյամբ գա­լիս հան­դի­պում են ի­րար… մաս­նա­գետ­նե­րի մոտ դա, կա­րե­լի է նշել, ուղ­ղա­կի հրա­շա­լի է ստաց­վում… հա­մա­րյա ա­ռանց հա­տուկ նա­խա­վար­ժան­քի ու պատ­րաս­տու­թյան։ Սո­վո­րա­կան կեն­ցաղ։ Մի քա­նի օր դա­դար տվե­ցին, ձեռ­քե­րը թու­լա­ցած կկախ­վեն… Էլ քա­րու­քանդ տրա­մադ­րու­թյու­նից չեմ խո­սում…
Չա­սեմ, չի լի­նի։ Մի քա­նիսն էլ այդ սո­վո­րա­կան գոր­ծո­ղու­թյու­նը հասց­րել են հա­մազ­գա­յին մա­կար­դա­կի, հա­մա­րյա հա­մո­զել, որ ա­ռանց դրա ո­չինչ չի ստաց­վում, որ ա­ռանց դրա ո՜չ թռ­չուն­նե­րը կմ­նան եր­կն­քում, ո՜չ էլ ձկ­նե­րը՝ ծո­վում։ Մարդ ա­րա­րածն էլ կընկ­նի-կմեռ­նի, ու­զում եմ ա­սել, ո­չինչ չի կա­րող ա­նել, ար­ժե­քա­վոր ո­չինչ չի ստեղծ­վի։ Ե­թե, է­լի օ­րի­նա­կի հա­մար, մեկն ա­սի, որ դա զեն­քի նման մի բան է կամ նոր զի­նա­տե­սակ, ո­րը հա­ճախ անվ­րեպ օգ­տա­գործ­վում է մար­դա­շատ դահ­լիճ­նե­րում ու հրա­պա­րակ­նե­րում, ի­մա­ցեք, որ ճիշտ է։ Կարևո­րա­գույն մի խոր­հուրդ էլ. եր­բեք չփոր­ձեք մտա­ծել ին­չու… Ա­նի­մաստ է, դա, հաս­տատ, ձեզ տեղ չի հասց­նի։ Կմ­նաք կես ճա­նա­պար­հին… լք­ված, մե­նակ, ա­նօգ­նա­կան էլ… ոչ մե­կը ձեզ գտ­նե­լու ցան­կու­թյուն չի ու­նե­նա…
Ծա­նոթ ու­նեի, թատ­րոն սի­րում էր, բայց նրան եր­բեք թատ­րո­նի դահ­լի­ճում չտե­սա… Ին­չո՞ւ։ Ա­սում էր` սար­սա­փում եմ, երբ սկ­սում են ինք­նա­մո­ռաց ծա­փա­հա­րել… հա­րյու­րա­վոր մար­դիկ, մեծ ու փոքր, կին ու տղա­մարդ, միա­սին… նույն ռիթ­մով…

Մար­դը տա­րօ­րի­նակ բա՞ն է ա­սում։ Չեմ կար­ծում։ Ե­րե­խա ժա­մա­նակ ես էլ էի վա­խե­նում, փոք­րիկ­ներ կա­յին լա­ցում էին։ Մեր հարևան Մա­կարն էլ ա­սում էր` թատ­րո­նը խո­խի տեղ չի… սկի կըն­գա տեղ էլ չի…
Ի­հար­կե, կա­նայք Մա­կա­րի ա­սա­ծի երկ­րորդ մա­սի հետ հա­մա­ձայն չէին, բայց ե­րե­խա­նե­րի մուտ­քը խս­տիվ ար­գել­վեց։ Բնա­կա­նա­բար, դա ինձ էլ էր վե­րա­բե­րում, ա­մե­նա­շա­տը՝ երևի ինձ։ Ճիշտ է, սկզ­բում բո­ղո­քի ո­րո­շա­կի դրսևո­րում­նե­րով փոր­ձե­ցի հա­մո­զել, որ ես այն­քան էլ ե­րե­խա չեմ, այն էլ՝ Մա­կա­րի ա­սած, բայց հե­տո հար­մար­վե­ցի իմ այդ մե­կու­սաց­մա­նը, ա­վե­լին, սո­վո­րե­ցի ոչ մե­կին ա­նի­մաստ չծա­փա­հա­րել, ու­րիշ­նե­րին չն­ման­վել, ապ­րել ամ­բո­խա­վա­րու­թյու­նից դուրս, հա­մայ­նա­կան մտա­ծու­մից հե­ռու… լավ չէ՞, ի­հար­կե, լավ է, ուղ­ղա­կի՝ գե­րա­զանց։ Գո­նե ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի ար­ժա­նի բան լի­ներ։ Գիրք, ներ­կա­յա­ցում, հա­մերգ, գործ, կա­ղա­պար­ներ քան­դող քայլ, խոսք… կտավ… պահ­վածք… ձեռք­սեղ­մում, խոս­տո­վա­նու­թյուն… օ­րի­նա­կի հա­մար՝ կյանք…
Ծա­փա­հա­րող… ա­մեն դա­սա­կար­գից էլ կա։ Այս­տեղ բո­լորն էլ հա­վա­սար են։ Ոչ մի տար­բե­րու­թյուն։ Ճա­շա­կի խն­դիր չկա։ Կա­րող ես ա­սել՝ կեց­ցե՛ ա­զա­տու­թյու­նը։ Բո­լո­րը… ՙՀետ՚-ն խա­ղից դուրս է, նրան հան­դի­պե­լու ցան­կու­թյու­նը մեզ հետ ոչ մի կապ չու­նի… Է­լի Մա­կա­րի ա­սածն է, երևի մի հի­սուն տա­րի ա­ռաջ.
-Մեր էս խեղճ ու կրակ վի­ճա­կը, ինչ­քան էս հոգ­նած գլուխս աշ­խա­տեց­նում եմ, էդ ծա­փա­հա­րու­թյու­նից է… Ու­րիշ բան ա­սեմ, երբ մեր էս կար­կա­տած աշ­խար­հը մի օր կոր­ծան­վի, ի­մա­ցիր, դրա­նից է… Տե­սե՞լ եք, չէ՞, մարդ կա ինքն ի­րեն է ծա­փա­հա­րում… ձեռ­քե­րը կա­պես, շուն­չը կփ­չի…
Է՛, Մա­կար, Մա­կար… Գո­նե գի­տե՞ս քա­նի մարդ է կանգ­նե­լու կող­քիդ, քա­նի՞սն է ըն­դու­նե­լու ա­սածդ…
Ի­հար­կե, չգի­տես, և դա այն­քան էլ վատ չէ…. մեկ է, աշ­խարհն այս­պես ե­ղել է, այս­պես էլ մնա­լու է, ի՞նչ ա­սեմ, աշ­խար­հը, Մա­կար տղա, փոխ­վե­լու, ինքն ի­րե­նից հրա­ժար­վե­լու մտադ­րու­թյուն չու­նի, մինչև… չա­սեմ՝ երբ… դա դու գի­տեիր…
Ել­քը: Կա՞։ Տես­նող ե­ղե՞լ է։ Ի՞նչ են ա­սում։ Մո­տե­ցող։ Գո­նե մե­կը։ Միա­միտ բա՞ն եմ ա­սում։ Ժա­մա­նակն ինձ­նից ա­ռա՞ջ է։ Որ­տե՞ղ եմ։ Ինձ հաս­կա­ցող-ըն­դու­նող մե­կը…
Լավ։ Ա­նե­լիքս։ Իմ։ Քո։ Քվե­նե­րի քա­նա­կը՝ 0։ Կան­գա՞ռ։ Ձու­լո՞ւմ։ Հե­տո՞։ Նույ­նը։
Չէ։ Ես հա­մա­ձայն չեմ։ Հա­զա­րը որ­տե՛ղ, մե­կը՝ որ­տե՛ղ… Հա­զա­րի ցան­կու­թյան ա­ռաջ աշ­խար­հը մեր­կա­նում է… Իսկ Մա­կա­րին, բնա­կա­նա­բար, լսող չկար։ Ի­հար­կե, ինձ­նից բա­ցի։ Գի­տե՞ք ին­չու։ Ո­րով­հետև այդ Մա­կա­րը հա­սա­րակ մարդ էր, սո­վո­րա­կան մի կոշ­կա­կար Շու­շի քա­ղա­քում։ Թե­պետ նրա կա­րած կո­շի­կը մարդ ա­մե­նա­քի­չը 10-15 տա­րի հան­գիստ, ա­ռանց խն­դիր­նե­րի, կրում էր։ Ու­զում եմ ա­սել, ե­թե, օ­րի­նա­կի հա­մար, այդ Մա­կա­րը փող­կա­պով, կոս­տյու­մով ու պլպ­լա­ցող կո­շիկ­նե­րով մե­կը լի­ներ, կա­սեին՝ Մար­գա­րե… Եվ ՙԿոշ­կա­կար Մա­կար՚ ցու­ցա­նա­կով դու­քա­նից ձգ­վող շար­քի վեր­ջը չէր երևա… Մար­դիկ կժա­մա­նեին նաև երկ­րի ա­մե­նա­հե­ռա­վոր ան­կյուն­նե­րից՝ ի­րենց ա­պա­գա­յի մա­սին մեր Մա­կա­րից ինչ-որ բան ի­մա­նա­լու հա­վա­տը պինդ ու ա­պա­հով փա­թե­թա­վո­րած…
Թե չէ՝ կոշ­կա­կար… կոշ­կա­կա­րից՝ Մար­գա­րե… Ծի­ծա­ղե­լի էլ է… Այն­պես որ, ինչ­քան կա­րո­ղա­նում եք, ծա­փա­հա­րեք, դրա­նից մի գրամ ան­գամ վնաս չկա, ա­վե­լին, դա նույ­նիսկ օգ­տա­կար է ա­ռող­ջու­թյա­նը… նաև՝ հա-սա-րա-կար-գին…
Ու­րեմն՝ ա­վե­լի եր­կար, ա­վե­լի բուռն, ա­վե­լի ինք­նա­մո­ռաց…
Տիկ­նայք ու պա­րո­նայք…