Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՇՈՂ­ՇՈ­ՂՈՒՆ ԱՉ­ՔԵ­ՐՈՎ ՏՂԵՐ­ՔԸ…

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Օ­րեր ա­ռաջ խոս­տա­ցել էի պա­տե­րազ­մից չխո­սել, բայց, պարզ­վում է, դա ուղ­ղա­կի հնա­րա­վոր բան չէ։ Խո­խա­յու­թյուն։ Չմ­տած­ված։ Քն­նարկ­ման չդր­ված։ Բա­նա­կա­նու­թյան տա­րած­քից դուրս։ Ու­զում եմ ա­սել` դա լի­նե­լու բան չէ։ Ա­մեն տեղ էդ սրի­կան ներ­կա է։ Կող­քիդ։ Ուր գնում ես, կպած գա­լիս է։ Մի տե­սակ, նույ­նիսկ` ծաղ­րե­լով, շո­րերդ քա­շե­լով, ու­սե­րիդ բազ­մած, շա­լա­կիդ։ Ծա՛նր… Վա­խե­նո՞ւմ եմ… ձանձ­րա­ցե՞լ, գու­ցե հոգ­նե՞լ եմ… Ինձ լքե՞լ է խեն­թու­թյունս… Ծո՞ւռ… ե՞ս… Ո­չինչ չհարց­նեք։ Ինչ էլ ա­սեմ, չհա­վա­տաք։ Ա­նանձ­նա­կա­նի բնա­կա­վայ­րը դա­տարկ է։ Ոչ մի բնա­կիչ… Գո­նե վեր­ջին մո­հի­կա­նը… մե­կը… Այն­տեղ, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ա­նե­լիք չկա։ Ար­հա­մարհ­ված տա­րածք… Ոչ մե­կը չի նկա­տել ինչ­պես է հե­ռա­ցել վեր­ջին միա­մի­տը… Մե­ղադ­րող էլ չկա։ Ո՞վ։ Ո՞ւմ։ Զար­մա­ցող էլ կա. Ինչ­պե՛ս է դի­մա­ցել։

Իսկ էդ պա­տե­րազ­մը, որ ա­սեմ անս­պա­սե­լի էր, սուտ կլի­նի։ Ուղ­ղա­կի չէինք ու­զում հա­վա­տալ, մտա­ծել, որ… բայց ե­կա՞վ, չէ՞… որ ա­սեմ վատ դի­մա­վո­րե­ցինք, է­լի սուտ կլի­նի։ Ո­չինչ չխ­նա­յե­ցի՞նք… Ա­մեն ինչ հա­մա­պա­տաս­խա­նում էր պա­տե­րազ­մի օ­րենք­նե­րին ու պա­հանջ­նե­րին… Օ­րի­նա­կի հա­մար, ի­րա­վունք ու­նե՞մ, չէ՞, մտա­ծել, որ ան­պատ­րաստ չէինք… Քա­ջու­թյան պա­կաս էլ, բա­ցար­ձա­կա­պես, չկար։ Ես ա­սեմ մի քա­նի բա­նա­կի կհե­րի­քեր, դուք հա­վա­տա­ցեք։ Հզո՛ր… շող­շո­ղուն աչ­քե­րով… ի՛նչ աշ­խարհ, ի՛նչ բան… Ո՞վ է հո­րի­նել, մի­ջազ­գա­յին հան­րու­թյո՛ւն… դա­տա­պար­տո՛ւմ… Յու­րա­քան­չյուրն իր հա­մար ապ­րում է։ Չգր­ված օ­րենք­ներն իշ­խող են, գր­ված­նե­րը՝ սուտ… Ու­ժը՛… Քո­նը… և ա­ռաջ­նոր­դը… Կա՞ մե­կը, ով հա­վա­տում է ժո­ղովր­դա­վա­րու­թյուն ան­վան­վող խոս­տո­վա­նու­թյա­նը… գր­ված օ­րենք­նե­րի պսա­կը… Չհ­րա­ժար­վո­ղը ա­նե­լիք չու­նի… Աշ­խար­հում նեղ­վածք է… հա­զար տա­րի ա­ռաջ էլ… վաղն էլ… որ­տե՞ղ ես, հա­րա­զատս, տե՛ղդ… կա­րո՞ղ ես շարժ­վել… Ձեռ­քերդ շո­շա­փո՞ւմ են եր­կին­քը… Հա­յացքդ է­լի նույն նեղ­լիկ փո­ղո­ցո՞ւմ է… Ծո՛ւյլ… պա­րա՛պ… Չե՞ս տես­նում… Ո՞վ է ում ցա­վակ­ցում, մխի­թա­րե­լու փոր­ձեր ա­նում…
Ցա­վը տուն չմո­ռա­ցավ… Ա­վեր­վեց շեն եր­կիրս… Իմ նա­խա­նա­խա­պա­պի մռն­չո­ցը ո՞վ է լսում… ա­զա­տագր­ված մի՛տք, գա­ղա­փա՛ր, բա­նա­կա­նու­թյո՛ւն… ԵՍ… Քա­հա­նա­յի խոս­քը՝ այս տղա­նե­րը եր­կիրն ա­վե­լի շատ են սի­րում, քան մենք՝ Տի­րո­ջը… Ե­րա­նի՛ քա­հա­նա­յին…Նա մե­ղա­վո՞ր է…
Պա­տաս­խա­նը ինձ չի հե­տաք­րք­րում… Քա­հա­նան չի պարտ­վել… Չեք մո­ռա­ցե՞լ, չէ՞, Տի­րոջ սպա­սա­վո­րին, ե­կե­ղե­ցու մեջ… ա­զա­տագր­վա՛ծ… Է­լի ե­րա­նի՛ նրան…
Իսկ ցր­տե­րը շա­րու­նա­կում են զվար­ճա­նալ շո­գից տա­պակ­վող քա­ղա­քի քրտ­նած փո­ղոց­նե­րում ու որ­բա­ցած տնե­րի գոց դռ­նե­րի ա­ռաջ…
Պա­տե­րազմն ա­վարտ չու­նի։ Եվ պա­տե­րազ­մի մա­սին պատ­մող բո­լոր կի­նոն­կար­նե­րը սուտ են։ Ճշ­մա­րիտ եմ ա­սում, պա­տե­րազ­մից ոչ մե­կը չի վե­րա­դառ­նում… պա­տե­րազ­մում բո­լորն էլ պարտ­վում են… Իմ ա­սա­ծը չէ, 45-ին մե­դալ-շքան­շան­նե­րի փա­ռա­վոր փն­ջե­րով Բեռ­լի­նից վե­րա­դար­ձա­ծի ա­սածն է։ Մար­դը հինգ տա­րի ապ­րած-տե­սա­ծից այդ­քան բան էր ա­սում։ Հաս­կա­նո՞ւմ եք, ըն­դա­մե­նը ջարդ­ված-փշր­ված մի քա­նի նա­խա­դա­սու­թյուն։ Ու­րիշ ի՞նչ… Հո­րի­նե՞լ… բայց ո՞ւմ հա­մար… Է­լի աշ­խար­հի՞… Հա­մար­ձակ­վեմ ա­սել՝ թքած… Գնա, ա­վե­րիր թշ­նա­մուդ եր­կի­րը… Տի­րոջ հրա­մանն է… Բայց թշ­նա­միս իմ երկ­րում է, իմ տա­նը…
Իսկ պապս ա­մեն տեղ հետք է թո­ղել, որ­պես­զի կա­րո­ղա­նամ գտ­նել… ինքս ինձ հան­դի­պե­լու ճա­նա­պար­հը… սա էլ իմ ա­սա­ծը չէ, մեր ե­րեք պա­տե­րազմն ան­ցած զին­վո­րի ա­սածն է… Կա՞ մե­կը, ով մտա­ծում է, որ այդ երկ­րի զին­վո­րը պարտ­վել է։
…Ո՞ւմ… Ի­րար մե­ղադ­րող­նե­րի բա­նակ­նե­րը շա­րու­նա­կում են նո­րա­նոր բար­ձունք­ներ գրա­վել։ Հրա­դա­դար չկա։ Օգ­տա­գործ­վում են զեն­քի բո­լոր տե­սակ­նե­րը, հա­ճախ` ար­գել­ված։ Բո­լո­րը մե­ղա­վոր են, և ոչ մե­կը մե­ղա­վոր չէ։ Խա­ղից դուրս չէ ան­գամ իր մի քա­նի կովն ու ոչ­խա­րը պա­հող ծե­րու­նին, աշ­խար­հի սուտ գոր­ծից բան չհաս­կա­ցող ռանչ­պա­րը, դպ­րո­ցի ա­վե­րակ­նե­րի ա­ռաջ ար­տաս­վող աղջ­նա­կը… Ես… 92-ին զարկ­վա­ծը, ա­զա­տագ­րա­ծը… գե­նե­րա­լը՛… ԵՐ­ԿԻ­ՐԸ՛…
Ո՞վ է պա­հե­լու… Է­լի իմ միակ, ե­զա­կի, հզոր դաշ­նա­կի­ցը՝ բո­լոր ժա­մա­նակ­նե­րի փր­կիչ-հա­վա­քա­կան ու­ժը։ Ես միայն նրան եմ վս­տա­հում, նա է իմ թա­գա­վոր ախ­պե­րը… Գի­տեմ, ըն­դու­նում եք ա­սածս, ո­րով­հետև դուք էլ եք այդ­պես մտա­ծում։
Ա­ռա­ջին քայ­լի խոր­հուրդն ու փի­լի­սո­փա­յու­թյու­նը։ Տես­նո՞ւմ եք նվի­րյա­լին, երկ­րի հա­մար գժ­վո­ղին…
Մեկ­նիր ձեռքդ, եղ­բայր… ցր­տե­րը նա­հան­ջե­լու մտադ­րու­թյուն չու­նեն… Ա­մեն տե­ղից վրա են տա­լիս… խոս­քը չպայ­թած հր­թիռ է… փր­կա­րար­նե­րի տե­սա­դաշ­տից դուրս…
Չա­րու­թյուն կոչ­վող ոս­տայ­նում ա­մեն օր մա­րում է մի հա­յացք, մի միտք, մի գա­ղա­փար, մի պատ­կեր… Մեր­ձա­վո­րը չի երևում, մեր­ձա­վո­րը սո՞ւտ է։ Ո՞ւմ սի­րել… հա­վա­տալ, ա­ռաջ­նոր­դել, հետևել…
Փր­կու­թյու­նը՛…
Բո­լո­րը փա­կել են դռ­նե­րը։ Եր­կի­րը մնա­ցել է դր­սում… բա­ռե­րը հե­ռա­ցել են ինձ պատ­կա­նող վայ­րե­րից։ Ես նման եմ ոչ մի զին­վոր չու­նե­ցող զո­րա­վա­րի…
Իսկ տղեր­քը փոր­ձում էին պա­հել եր­կի­րը։ Է­լի հայր ու որ­դի, է­լի եր­կու եղ­բայր, է­լի… նաև մեր բա­ժի­նը, զարկ­ված­նե­րի­նը…
Նրանք եր­կիրն ա­վե­լի շատ էին սի­րում, քան մենք հա­վա­տում էինք… Տի­րո­ջը…
Բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են… Պա­տը քան­դե­լու տրա­մադ­րու­թյուն չկա… ա­զատ ան­կո՞ւմ… Ա­ռանց գու­նա­վոր, ծո­պա­վոր շա­լի դժ­վար է լի­նե­լու… Տա­տիս թխած թոն­րա­հա­ցի կե­սը տուն չէր հաս­նում…
Հե­րոս­նե­րին չե՞մ հաս­կա­նում… Ժա­մա­նակն իմ թշ­նա­մի՞ն է…
Սո­վե­տեր­կիր էր։ Տար­վա բո­լոր ե­ղա­նակ­նե­րին, տա­րի­ներ շա­րու­նակ գյու­ղե­գյուղ շր­ջող, միտ­քը մթագ­նած մի քա­հա­նա։ Պատ­ժիր ա­նաստ­ված­նե­րին… Հա՛յր… գի­շե­րը մե­կը մտել էր տուն ու գո­ղա­ցել աչ­քից հե­ռու պա­հած խա­չը… Եվ Տեր հայ­րը չէր ա­նի­ծում, Տեր հայրն ուղ­ղա­կի սպա­սում էր Տի­րոջ պատ­ժին…
…Ո՞վ է գո­ղա­ցել շող­շո­ղուն աչ­քե­րով տղեր­քի խա­չը…