[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ՉԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Երբևէ մտա­ծե՞լ եք, որ ե­թե ե­րամն իր հետևից տա­նո­ղի հետևից գնա­ցող չլի­նի, այդ ա­ռաջ­նորդ-թռ­չու­նը, ե­թե ան­գամ մի հա­զար ան­գամ ան­ցած լի­նի նույն սա­րե­րի, ձո­րե­րի, գե­տե­րի, դաշ­տե­րի ու ծո­վե­րի, շե­նե­րի ու քա­ղաք­նե­րի վրա­յով, կկորց­ներ ճա­նա­պար­հը։ Մարդն էլ է այդ­պես։ Մե­նակ թա­գա­վո՛ր…զո­րահ­րա­մա­նա­տա՛ր…ու­սու­ցի՛չ… Չի լի­նի, չէ՞։ Ի­հար­կե, չի լի­նի։Գտե՞լ եք հեն­ման կե­տը… Ոչ մի ե­րամ չի մնա­ցել կես ճա­նա­պար­հին, ու­զում եմ ա­սել՝ ժա­մա­նա­կից շուտ չի թո­ղել եր­կին­քը… և ստիպ­ված չի ձմե­ռել ցուրտ քա­ղա­քի ան­ճոռ­նի բարձ­րա­հար­կե­րի տա­նիք­նե­րի տակ…Է­լի մարդն է, որ տեղ չի հաս­նում, որ մնում է կի­սատ, հա­ճախ՝ օ­տար մե­կի դռա­նը, ան­ծա­նոթ քա­ղա­քի դա­տարկ փո­ղո­ցում… Եվ հար­ցը՝ հե­տո՞…Ե­րա­մը գի­տի իր տե­ղը, ե­րա­մը միշտ վե­րա­դառ­նում է… Մար­դը՝ չէ…Ե­րա­մի հի­շո­ղու­թյու­նը զո­րեղ է…Տկարն է­լի, ինչ­քան մտա­ծում եմ, մարդն է…ա­ռանց ետևից գնա­ցո­ղի…մե­նակ…տա­նուլ տված… ա­ռանց եր­կն­քի…Այդ միայն նա է, որ հա­ճախ կորց­նում է հետևից գնա­ցող­նե­րի շն­չա­ռու­թյու­նը չզ­գա­լու շնոր­հը…Եվ … հրա­ժար­վում է կորց­րա­ծից…

պար­տու­թյուն կա, որ, օ­րի­նա­կի հա­մար, հաղ­թա­նակ է…Մի՞­թե հե­տաքր­քիր չէ…Ու­րեմն՝ ես միշտ հաղ­թե՞լ եմ…
Չէ, կար­ծես, ո­չինչ չեմ հաս­կա­նում, իմ ըն­թաց­քը դուրս է բա­նա­կա­նու­թյան տա­րած­քից…Տե­ղա­վոր­վե­լու խն­դիր կա։ Շարժ­վե­լու։ Խո­սե­լու։ Լսե­լու էլ…Միշտ էլ ոչ ապ­րե­լու հա­մար եմ ժա­մա­նակ ու­նե­ցել, ոչ էլ՝ չապ­րե­լու։ Ոչ մե­կին էլ չի հու­զում, թե որ­տեղ եմ մնա­ցել և ինչ են ա­րել ինձ հետ։ Ին­չու կող­քիս կանգ­նող չկա… ին­չու այս­պես բո­լո­րը հոգ­նե­ցին ինձ­նից…Մի՞­թե այդ­քան ծեր եմ…և միշտ էլ ե՞ս եմ ե­ղել միակ ու­շա­ցո­ղը…
Ո՞ւմ հա­մար եմ ա­վե­լի շատ տք­նել, ա­րա­րել, զարկ­վել… Ո՞վ է ա­նընդ­հատ հետևել ինձ, ցա՞­վը, թե՞…Որ­տե՞ղ եմ փնտ­րել ԵՐ­ԿԻՐՍ… Գտ­նե­լո՞ւ եմ մի օր…Չա­սե՞մ վե­րա­դար­ձող չի ե­ղել…Ա­նա­ռակ որ­դու պատ­մու­թյու­նը հո­րին­ված է…ինք­նամ­խի­թա­րանք…գե­ղե­ցիկ սուտ…ցան­կու­թյուն էլ…Գո­նե մե­կը…Տես­նող ե­ղե՞լ է…
Վա­խե­նա՞լ ան­ցյա­լից…զո­հա­սե­ղա՞ն է ներ­կա­յի պաշ­տա­մուն­քը…վա­ղը մե՞րն է լի­նե­լու…սպա­սե՞լ…չե՞նք ու­շա­նա…
…Ին­չից…
…Կող­քիս ապ­րո­ղի ցա­վը, չար­չա­րան­քը, հե­ռա­ցու­մը…երկ­րից դուրս մեռ­նե­լը…և, ի վի­ճա­կի՞ ենք պատ­կե­րաց­նել, ես իմ ան­տար­բե­րու­թյու­նից չեմ վա­խե­նում, ինձ չի ան­հան­գս­տաց­նում իմ չե­զո­քու­թյու­նը, անձ­նա­կա­նի տա­րածք­նե­րից դուրս գա­լու ցան­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը…
Հի­մա չգի­տեմ, ե՞ս եմ մե­նա­կը, թե՞…Ե­րա­նի՛ քեզ, պապ, ա­սում էիր՝ հա­ցը մե­նակ չի ուտ­վի… Սի­բիր­նե­րից վե­րա­դար­ձած քո եղ­բայր Գրի­գորն էլ էր ա­սում, մեր էն վերևի հարևան Եր­վան­դը…Գյու­ղա­մի­ջում նս­տո­տած մեծ-մեծ մար­դիկ…Ա­նա­հիտ տատս էլ էր էդ նույ­նը ա­սում, բայց, թվում էր, ու­րիշ բան էր ա­սում, ա­սում էր՝ մե­նակ ինչ­քան էլ ու­տես, չես կշ­տա­նա…
Զգա­ցե՞լ եք…քաղ­ցը՛…հա­լա­ծող, կծո­տո՛ղ…ա­ռանց դի­մա­կի ու քծ­նան­քի…ազ­նիվ…եր­բեք չնա­հան­ջող…Փր­կու­թյու­նը՞…տաս­ներ­կու հա­վա­սար մա­սի բա­ժան­վող պա­տա­ռը…և կա­րա­սի մեջ լց­վող գի­նին…հի­շո՞ւմ եք ջու­րը գի­նու փո­խա­րեն…
Տվեք ինձ հեն­ման կետ…գու­շա­կո՞ւմ եք…Ես դեռ չեմ կորց­րել ա­ռաջ­նոր­դի հետևից գնա­լու կա­րո­ղու­թյունս, ու­նակ եմ զգալ ինձ­նից հե­տո ե­կո­ղի շն­չա­ռու­թյու­նը…Ես ի վի­ճա­կի եմ փր­կել …լսո՞ւմ եք շն­չա­հեղձ ճա­նա­պարհ­նե­րի չլս­վող ա­ղա­ղա­կը… Պառ­կեք բաց դաշ­տե­րում, լեռ­նա­լան­ջե­րին, ծո­վե­րի ա­լիք­նե­րի վրա և կհաս­կա­նաք ինձ… կտես­նեք այն ա­մե­նը, ինչ ու­րիշ­նե­րը եր­բեք չեն տե­սել ու չեն էլ տես­նե­լու…Դա մեր մե­նաշ­նորհն է…մեր տար­բե­րու­թյու­նը…
Հի­մա ես եմ և իմ ա­ռաջ փռ­ված ճշ­մար­տու­թյու­նը՝ ամ­բող­ջու­թյամբ մերկ…բա՛ց…ա­նա­մո՛թ…խեղ­դող…Է­լի մեր էն վերևի հարևան Եր­վանդն էր, ա­սում էր ճշ­մար­տու­թյունն ա­ռանց հան­դեր­ձի տվիր մար­դուն, հաշ­վիր կա­խա­ղան ես հա­նել կամ էլ՝ մի հա­զար մար­դու ներ­կա­յու­թյամբ գն­դա­կա­հա­րել ես, կամ էլ ա­սել ես գնա քեզ գցիր ծո­վը…ո­րով­հետև գայ­թակ­ղու­թյունն ա­վե­լի զո­րեղ բան է, քան մար­դուս` տիե­զերք գրո­հող միտ­քը… Մա­տու­ցե­լուց ա­ռաջ պար­տա­վոր ես միշտ էլ ինչ որ բան խառ­նել էդ ճշ­մար­տու­թյուն կոչ­վա­ծին…որ­պես­զի մար­դը գո­նե մի քա­նի օր ա­վե­լի ապ­րի…և հասց­նի նե­րո­ղու­թյուն խնդ­րել Տի­րո­ջից…
Իսկ քա­ղաքն իմն էր…և դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րի գրո­տած թեր­թիկ­նե­րից շի­նած իմ ծտե­րը ճախ­րում էին Ղա­զան­չե­ցո­ցի վրա, նեղ­լիկ-սա­լա­հա­տակ, փայ­լփ­լող փո­ղոց­նե­րի վրա, մեծ-մեծ լու­սա­մուտ­նե­րով տնե­րի կար­միր տա­նիք­նե­րից վերև …
Ես եր­կն­քից չէի իջ­նում…
Որ­տե՞ղ ես հա­րա­զատս… Ո՞վ քեզ հա­լա­ծեց…Ին­չո՞ւ այդ­պես հեշտ թո­ղե­ցիր ու­նե­ցածդ…
նե­րե՞լ…հաս­կա­նա՞լ…հրա­ժար­վե՞լ…Ո՞րն է ճիշ­տը… Բո­լորն օ­տար են, փակ, ցուրտ…Խո­նա­վու­թյու­նը քան­դում է մեր ներ­սը…բոր­բո­սը զավ­թել է մեր եր­բեմ­նի ծաղ­կա­հան­դերձ միտ­քը… Փո­ղոց­նե­րում ան­տեր ձիեր են…
…Եր­կն­քում միայն ես էի…
Մե­ծե­րը՝ փոք­րա­ցան, փոք­րե­րը՝ մե­ծա­ցան…մար­դը դար­ձավ չսի­րե­լի… Հան­գս­տա­րա­նը պա­շա­րեց հա­զար տար­վա քա­ղա­քը…Ե՞րբ և որ­տե՞ղ է կա­յա­նա­լու ապ­րող­նե­րի ու չապ­րող­նե­րի հան­դի­պու­մը… ըն­դու­նե՞լ հրա­վե­րը… Ո՞վ է ժա­մա­նե­լու ինձ­նից բա­ցի… Ես ինձ հետ գի­նի եմ տա­նե­լու…և՝ հաց…Եվ ոչ մե­կին չեմ փոր­ձե­լու հա­մո­զել, որ այն­քան էլ ծեր չեմ, որ դեռ բարձ­րա­նա­լու եմ սա­րը, որ ոչ մե­կին թույլ չեմ տա­լու համ­բու­րել ինձ, որ բե­րածս ջուր չէ…և որ ե­րե­սուն ար­ծա­թը մո­լո­րյալ ա­ռա­քյա­լի չապ­րե­լու ժա­մա­նակն է…
Իսկ վա­ղը է­լի մե­կին խա­չե­լու ենք։ Չհարց­նեք՝ ո՞ւմ… դա վա­ղուց ար­դեն այն­քան էլ կարևոր չէ…