[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՔԻԱԹ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՄ ՄԻ ՓՈՔՐԻԿ ԽԱՆԻ ՍՈՒՏԼԻԿ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ՆՈՐԵԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ա­յո, նրա մա­սին եմ ու­զում, այս­պես ա­սած, մի քա­նի բառ ու նա­խա­դա­սու­թյուն դնել ի­րար կող­քի։ Կար­ծում եմ` գու­շա­կե­ցիք, ում է վե­րա­բե­րում խոս­քը։ Նրա, է­լի, որ հո­տո­տե­լով չափչ­փում է մեր թո­ղած ճա­նա­պարհ­ներն ու կա­ծան­նե­րը և, չգտ­նե­լով հա­րա­զատ ո­չինչ, օ­րու­գի­շեր կլան­չում է մեր հա­զա­րա­մյա տնե­րի կա­մա­րա­զարդ դար­պաս­նե­րի ա­ռաջ… Բա դրա հա­մազ­գես­տը՛, դրա քմ­ծի­ծա­ղը՛, դրա դող­դո­ղա­ցող եր­կար պո­չը՛… երևի նկա­տել եք շալ­վա­րի տակ… լա՛վ էլ երևում է… դրա կի­նը՛, աղ­ջի­կը՛… տղան չկա… չի էլ ե­ղել, քո­ղարկ­ված լռու­թյուն է…

Եվ էդ եր­կար-բա­րակ մատ­նե­րով ան­ճոռ­նի շի­նու­թյունն ա­մե­նուր ներ­կա է, ա­մեն տեղ կա, բո­լո­րը նրա­նից են խո­սում, ու­շունց տա­լիս, էլ՝ հե՛ր, էլ` մե՛ր, էլ` չգի­տեմ ինչ… Մի խոս­քով, ինչ­քան տա­րի­նե­րով պա­հես­տա­վոր­ված, զզ­վե­լի, չօգ­տա­գործ­ված բառ ու ար­տա­հայ­տու­թյուն կա, ու­ղար­կում են դրա ետևից։ Կեց­ցե, լա՛վ էլ դի­մա­նում է, աչքն էլ չի թար­թում, ընդ­հա­կա­ռա­կը, ոգևոր­վում էլ է, դառ­նում ա­վե­լի աշ­խույժ ու շար­ժու­նակ…
Հա, ու­զում եմ ա­սել` էդ ան­ճոռ­նին մեր թեր­թե­րի է­ջե­րին է, մեր ամ­սագ­րե­րում, հե­ռուս­տաէկ­րա­նին, ոնց ա­սեմ, օ­րի­նա­կի հա­մար, հենց մեր տնե­րում։ Դրա­նից պր­ծում չկա։ Օ­րը նրա­նով բաց­վում, նրա­նով էլ փակ­վում է։ Երկ­րիս յու­րա­քան­չյուր բնա­կիչ ուղ­ղա­կի գե­րա­զանց գի­տի այդ այ­լան­դա­կի եր­գա­ցանկն ու չվա­ցու­ցա­կը։ Ում հան­դի­պեց և ին­չու… որ­տեղ է ճա­շե­լու և՝ ում հետ… որ հյու­րա­նո­ցում կամ ում տանն է գի­շե­րե­լու… ի՞նչ է պատ­րաստ­վում ա­նել վա­ղը, մյուս օ­րը, ա­միս­ներ անց… ինչ է ա­սել տա­րի­ներ ա­ռաջ և ով­քեր են ծա­փա­հա­րել… Եվ երկ­րիս կա­նայք, պար­տադր­ված երկ­րիս ան­տե­ղյակ տղա­մարդ­կանց են ա­մեն օր պատ­մում նրա մա­սին, երկ­րիս տղա­մար­դիկ՝ երկ­րիս ան­տար­բեր կա­նանց… Բո­լո­րը՝ բո­լո­րին, բո­լո­րը՝ բո­լո­րին… ողջ բնակ­չու­թյունն ընդգրկված է այդ գոր­ծում, յու­րա­քան­չյուրն ու­նի իր դե­րա­կա­տա­րու­թյու­նը… չկա գլ­խա­վոր, չկա երկ­րոր­դա­կան… Չէ, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել, որ, օ­րի­նա­կի հա­մար, գլ­խա­վոր դե­րում է­լի էդ ան­ճոռ­նին է, էդ խեղ­կա­տա­կը, էդ… ա­նու­նը կա­րող եք ընտ­րել դուք… Թե­պետ լա­վա­գույն տար­բե­րակն այս դեպ­քում է­լի Փա­նահն է… և շա­րու­նա­կու­թյու­նը՝ Փա­նահ խա­նի սուտ­լիկ ար­կած­նե­րը Ար­ցա­խում 21-րդ դա­րի ա­ռա­ջին կե­սին… Կար­ծում եմ, այն­քան էլ վատ չի հն­չում։ Փա­նահ եմ ա­սում, ո­րով­հետև էս մե­կի ազ­գու­թյունն էլ է ան­հայտ, ու­զում եմ ա­սել, էն մի Փա­նա­հի նման սա էլ ա­մե­նա­քի­չը 3-4 քոչ­վո­րի ա­րյուն է կրում իր մեջ։ Դրա հա­մար էլ չգի­տի ինքն ով է, որ­տե­ղից է գա­լիս և, ա­մե­նա­կարևո­րը, ուր է գնում… Ճիշտ է, հո­տա­ռու­թյունն այն­քան էլ վատ չէ, բայց այդ հո­տա­ռու­թյու­նը նրան մեկ տա­նում-կանգ­նեց­նում է ե­կե­ղե­ցու ա­ռաջ, մեկ դեմ է տա­լիս 500-600 տա­րե­կան խաչ­քա­րի, իշ­խա­նա­կան պա­լա­տի… մա­տու­ռի… և, բնա­կա­նա­բար, ցա­վից կլան­չում է խեղ­ճը, կաղ­կան­ձում, մատ թափ տա­լիս… լավ, ու­րիշ ի՞նչ ա­նի… Այն­պես որ, զար­մա­նա­լի ու տա­րօ­րի­նակ ո­չինչ… նույն վի­ճա­կում էլ` դրա ՙհու­րի-փե­րին՚, մատ­նե­րի ծայ­րե­րը` Ա­րաք­սի ջրե­րում և ճա­կա­տին… Է­լի հո­տա­ռու­թյան կո­րուստ, է­լի հա­մի զգա­ցո­ղու­թյան ամ­բող­ջա­կան բա­ցա­կա­յու­թյուն, օ­րի­նա­կի հա­մար, մա­քուր քո­վիդ… ստուգ­վելն ա­նի­մաստ է…

Հի­մա այս­քա­նը դնեմ մի կողմ ու հարց­նեմ երկ­րիս գրիչ բա­նեց­նող­նե­րին, պա­րա­պու­թյու­նից ձանձ­րա­ցող­նե­րին, բա­կե­րում նս­տո­տած­նե­րին, հան­րա­կառ­քե­րով երթևե­կող­նե­րին ու շու­կա­նե­րում թա­փա­ռող­նե­րին, դղյակ­նե­րում ապ­րող­նե­րին, բո­լոր-բո­լո­րին։ Էդ Փա­նահն իր կն­կա հետ ձեր ցա­վը չո­քե­չոք տա­նի, ու­րիշ գործ չու­նե՞ք ա­նե­լու, ու­րիշ խո­սե­լիք, ա­նե­լիք, մտա­ծե­լիք… Ե­թե՝ չէ, մտա­հոգ­վել պետք չէ, կա­րող եմ ա­ռա­ջար­կել։ Ամ­բողջ եր­կի­րը գործ է, ինչ­քան ա­նեք, չի պրծ­նի։ Ու­րիշն էլ մեր փո­խա­րեն ա­նո­ղը չէ: Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև պար­տա­վոր չէ, ո­րով­հետև ա­մեն մեկն իր եր­կիրն է պա­հում, իր տու­նը, փո­ղո­ցը, բա­կը, քա­ղա­քը, շե­նը… Ծառն էլ, սարն էլ, գետն էլ, ե­կե­ղե­ցին, քա­ղա­քը… Ե­կեք մի քիչ էլ մեզ­նից խո­սենք։ Տես­նենք ինչ է կա­տար­վում մեզ հետ, ով է գո­ղա­ցել մեր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, մեր միտ­քը, մեր ու­ժը… Ո՞վ է մո­լո­րյա­լը… սարն ի վեր բարձ­րա­ցո­ղը… ինք­նա­զո­հու­թյան պատ­րաստ ե­զա­կի մե­կը, գո­նե մե­կը… Փոր­ձենք պար­զել, ան­հա՞­տը պի­տի ա­ռաջ­նոր­դի ժո­ղովր­դին, թե՞ ժո­ղո­վուր­դը՝ ան­հա­տին… Լավ, ես չա­սեմ, բայց դուք նկա­տե՞լ եք, որ ան­հա­տը վա­խե­նում է ժո­ղովր­դից, մենք, ես, դու, մեր կող­քին ապ­րող մտա­վո­րա­կան մար­դիկ, վա­խե­նում ենք քար­կոծ­վել… վա­խե­նում ենք տա­նել մեր ետևից, վա­խե­նում ենք սխալ­վե՞լ… Չա­սե՞մ այս­պես չի լի­նի, չա­սե՞մ ժո­ղո­վուր­դը հա­ճախ է սխալ­վում, չա­սե՞մ քար­կոծ­վե­լը կա­րող է շնորհ լի­նել ու փր­կու­թյուն…
Ան­հա­տի ու­ժը՛… Մեծ խա­րույ­կից չըն­կր­կո՛ղ… հա­զա­րին դեմ գնա­ցող, պար­տադ­րող, իշ­խող էլ… ա­նանձ­նա­կա­նի լայ­նա­ծա­վալ դաշ­տե­րում… ով չի վա­խե­նում… ժո­ղովր­դից… ու ան­հան­դերձ ճշ­մար­տու­թյու­նից…
Ա­ռանց ՙհա­նուն՚-ի։
Ի­րա­վունք ու­նե՞մ, չէ՞, մտա­ծել, որ այդ ժո­ղո­վուրդն ա­ռանց ինձ տկար է, ա­նուժ, նա­հան­ջե­լու պատ­րաստ, տե­սո­ղու­թյու­նից զուրկ…
Դու էլ այդ­պես մտա­ծիր, եղ­բայր, և դու` բա­րե­կամս, նաև՝ դու` ան­ծա­նոթ ըն­կեր, դու էլ… որ մի օր հա­մար­ձակ­վել ես խռո­վել երկ­րից…
Այդ­պես չե­ղավ, 21-րդ դա­րի ինք­նա­սի­րա­հար­ված էս Փա­նա­հը դեռ շատ է թռչ­կո­տե­լու, շատ է վնգս­տա­լու մեր այր­ված տնե­րի ա­ռաջ… շատ է չափչ­փե­լու մեր ճա­նա­պարհ­ներն ու փո­ղոց­նե­րը։ Բայց… օ­րի­նա­կի հա­մար, ես նրան չեմ մե­ղադ­րում։ Չա­սեմ՝ ին­չու։ Չեմ մե­ղադ­րում և՝ վերջ։ Ո՞վ է մե­ղա­վո­րը։ Ա­սեմ, չեք հա­վա­տա՝ ՙհա­նուն՚-ը… և` ես… Իսկ ժո­ղո­վուրդս ինք­նա­մո­ռաց վա­յե­լում է, իբր մի ժա­մա­նակ կորց­րած ու կր­կին գտած ան­սահ­ման սի­րո շող­շո­ղուն պտուղ­նե­րը… Մի անն­կա­րագ­րե­լի հպարտ, ոնց ա­սեմ, այդ մի ու­րիշ վե­րա­բեր­մուն­քից ինքն ի­րեն լրիվ կորց­րած, ինքն ի­րե­նից զար­մա­ցած… ինքն ի­րե­նից ա­նընդ­հատ հե­ռա­ցող… Եվ մեզ ա­մե­նուր հետևող մի կա­նա­ցի, ա­ներևա­կա­յե­լի եր­կար ու ծուռ­տիկ մատ… հե­ռուս­տաէկ­րա­նից դուրս… Ծա­նո՞թ եք կաց­նի փի­լի­սո­փա­յու­թյա­նը… Կա­սեք՝ մի ժա­մա­նակ զենք էր: Ա­վե­լաց­նեմ` հի­մա էլ է զենք՝ կտ­րող, ջար­դող, տա­քաց­նո՛ղ… մեր կա­ցին ախ­պե­րը… և մենք ու­ժեղ էինք…

Վեր­ջա­բա­նի փո­խա­րեն կամ՝ հետգ­րու­թյուն.

Տա­րի­ներ ա­ռաջ, ա­վե­լի ստույգ՝ 60-ա­կան­նե­րին, երբ թուրք ե­րի­տա­սարդ­ներն ու­շունց տվին դպ­րո­ցից վե­րա­դար­ձող ըն­դա­մե­նը տաս տա­րե­կան հայ տղե­կին, ուս­տա Ա­բոն հրա­ցա­նով մտավ թուր­քի տուն, ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ գրո­հեց թուր­քի տու­նը… և թուր­քի կա­նայք չո­քե­ցին ուս­տա Ալ­բեր­տի ա­ռաջ՝ ա­գա­հա­բար պաչպ­չե­լով հրա­ցա­նի եր­կար-եր­կա՛ր փո­ղը…
Քա­ղա­քի ա­նու­նը, որ­տեղ տե­ղի է ու­նե­ցել այդ պատ­մա­կան ճա­կա­տա­մար­տը, Շու­շի էր, տղե­կի ա­նու­նը՝ Նո­րեկ։