[ARM]     [RUS]     [ENG]

ՄՆԱՑՈՂՆԵՐԸ ԵՎ ԳՆԱՑՈՂՆԵՐԸ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Ա­սա­ցի՝ ե­կել ես, որ ի՛նչ… մե­կը խնդ­րե՞լ է… պար­տադ­րե՞լ է… լավ, ե­կել, ե­կել ես, ի՞նչ ես ա­նե­լու, ի՞նչ ես փո­խե­լու… ի՞նչ ես ա­պա­ցու­ցե­լու… Ձե­րոնք բո­լորն էլ այն­տեղ են, տուն-տեղ ու­նեն, գործ, մի քա­նի մե­քե­նա, մի քիչ փող, նոր շր­ջա­պատ… Ռու­սե­րեն էլ կար­գին խո­սում են։ Ճիշտն ա­սած, այս­տեղ էլ չէին վատ, բայց այն­տեղ կա­տա­րե­լա­գործ­վել են… Ա­սում են` այն­տեղ ծն­ված-մե­ծա­ցած­նե­րից լավ ենք խո­սում… Հա­վա­տում եմ։ Ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, չի­նա­րեն, ճա­պո­նե­րեն, իս­պա­նե­րեն… լե­զու­նե­րի ի­մա­ցու­թյու­նը մեր ա­րյան մեջ է։ Էս­պես, որ վերց­նում ես, միայն հա­յե­րե­նից ենք թույլ… և չենք էլ ու­զում սո­վո­րել… ո՛ւմ է պետք… որ­տե՞ղ օգ­տա­գոր­ծես… Պատ­կե­րաց­նո՞ւմ եք… Փա­րիզ քա­ղաք և… հա­յե­րեն… Վա­շինգ­տոն և… հա­յե­րեն… Պե­կին և… է­լի հա­յե­րեն… Ծի­ծա­ղե­լի էլ է… Ի՞նչ է փոխ­վե­լու քո կյան­քում… Բա­ցատ­րեք, ես մի քիչ լավ չեմ հաս­կա­նում, ես, օ­րի­նա­կի հա­մար, էդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նից թույլ եմ։ Շատ սո­վո­րա­կան մի բան, չեմ հաս­կա­նում, թե հա­րյուր տա­րի ա­ռաջ ինչ­պես են մե­րոնք Ար­ցա­խում ար­տադր­ված մե­տաք­սը տա­րել, հասց­րել Փա­րիզ, Լո՛ւվր… կամ ինչ­պես են այդ նույն հե­ռու­նե­րից Շու­շի հասց­րել կեն­ցա­ղա­յին թան­կար­ժեք ի­րեր, զար­դեր, ոս­կի ու ար­ծաթ… Նո­րից եմ ա­սում, բա­ցատ­րեք, հաս­կա­նանք… հա­յե­րեն խո­սե­լո՞վ…. միա­միտ է, չէ՞, հն­չում։

Դրա հա­մար եմ ա­սում ՝ ե­կել ես, որ ի՞նչ… հե­տո՞… ո՞վ է հետևիցդ հրա­վեր ու­ղար­կել կամ ո՞ւմ ես ու­րա­խաց­նե­լու քո այդ փա­ռա­հեղ վե­րա­դար­ձով։ Չե՞ս կա­րո­ղա­ցել մնալ։ Կա­րո­տը պա­տե­պա՞տ է զար­կել քեզ, օ­տա­րի ա­մեն բառն ա­կա՞ն էր ճա­նա­պար­հիդ… Հո­ղը կծո­տո՞ւմ էր ոտ­քերդ… Էլ ի՞նչ… հաղ­թա­հա­րե­լու բան է։ Քեզ հա­մար գու­ցե մի քիչ դժ­վար, բայց… ո՞նց ա­սեմ, անհ­նա­րին բան չկա աշ­խար­հի ե­րե­սին։ Դու, ուղ­ղա­կի, երևում է, թույլ մարդ ես, չվիր­վա­վոր­վես, մի քիչ էլ` խեղ­ճուկ­րակ, ու­րիշ տեղ պտուղ չտ­վող…
Տե­սե՞լ ես ով­քեր են գնում էդ քո ե­կած տե­ղից։ Եր­կու ան­գամ չես կա­րո­ղա­նում նա­յել։ Գե­ղե­ցի՛կ, պի՛նդ, կար­գի՛ն ու­տող-խմող, մեծ-մե՛ծ գոր­ծեր ա­նող, հայտ­նի՛, ճա­նաչ­վա՛ծ, հարգ­վա՛ծ… Օ­րի­նա­կի հա­մար, մի ժա­մա­նակ միայն նրանց կող­քին կանգ­նելն ար­դեն մեծ բան էր… հե­ղի­նա­կու­թյո՛ւն… Մի եր­կու ան­գամ այդ­պես կանգ­նե­ցիր, վերջ, քո դեմ էլ խաղ չկար, ու­զում եմ ա­սել՝ փակ դուռ, չլուծ­վող խն­դիր, չկար­գա­վոր­վող հարց… ո՜չ քա­ղաքն էր ա­ռանց նրանց կա­րո­ղա­նում շն­չել, ո՜չ էլ՝ եր­կի­րը… Բայց այդ­քան միա­մի՞տ են, որ մնան, մար­դիկ ի՞նչ կա­սեն… ըն­կեր, բա­րե­կամ, հե­ռու­նե­րում պատ­մա­կան հար­ցեր լու­ծող… երբ խո­րը մտա­ծում ես, ի՞նչ լե­զու, ի՞նչ բան, կարևո­րը… լավ, չա­սեմ ինչն է, գու­շա­կեք ինք­ներդ… Այն­պես որ, գնում են, լավ են ա­նում, ո՞ւմ են վնա­սում, որ մնան, ի՞նչ է փոխ­վե­լու, ի՞նչ տար­բե­րու­թյուն որ­տեղ են ապ­րում։ Բա­րի ճա­նա­պարհ մաղ­թիր ու շա­րու­նա­կիր գործդ, շա­րու­նա­կիր տք­նել, կռ­վել, ընկ­նել ու բարձ­րա­նալ, պարտ­վել ու հաղ­թել, շա­րու­նա­կիր ապ­րել այն­պես, ինչ­պես ապ­րել ես, ինչ­պես միայն դու կա­րող ես… Էդ միայն քեզ նման միա­միտ մար­դու հա­մար է եր­կի­րը եր­կիր` և՜ լավ օ­րե­րին, և՜ վատ… միայն դու ես, որ հպար­տա­նում ես տե­սա­կիդ, ցե­ղիդ և ու­նե­ցա­ծիդ հա­մար…
Հի­շո՞ւմ ես, մի ան­գամ, հենց խրա­մա­տում, ինչ ես ա­սել, ե­թե չես հի­շում, ես հի­շո­ղու­թյու­նից վատ չեմ, կա­րող եմ մեկ առ մեկ կրկ­նել բա­ռերդ, ա­սել ես` ե­թե էն Վե­րի­նը մեզ բնա­կեց­րել է այս­տեղ, միշտ էլ այս­տեղ պա­հե­լու է… Հե­ռա­նա­լու մեջ կո­րուստ կա…
Հա­մա­ձայն եմ, բայց դա ի՞նչ ա­սե­լու բան էր, որ ա­սա­ցիր։ Դրա հա­մար էլ շեշ­տում եմ՝ ա՛յ միա­միտ… ա՛յ վե­րին աս­տի­ճա­նի հա­վա­տա­վոր, ա՛յ աշ­խար­հից բան չհաս­կա­ցող… Մի ան­գամ էլ դու փոր­ձեիր, է­լի, քո ու­ժերն էն գե­ղե­ցիկ, ա­պա­հով, գույ­նզ­գույն եր­կր­նե­րում փոր­ձեիր, կի­մա­նա­յիր, որ կա­րող ես, որ ոչ մե­կից պա­կաս տղա չես, որ քեզ հետ էլ են հաշ­վի նս­տում, խո­նարհ­վում էլ… Բա՛… թե՝ չէ… Էն Վերևի՛­նը… Մեր տե­ղը՛… ար­ժա­նա­պատ­վու­թյու­՛նը…

Դեմ չեմ, ըն­դու­նում եմ, չեմ քն­նար­կում, քո ա­սած էն Վերևի­նը քիչ բան չի ա­նում մեզ հա­մար… նկա­տե՞լ ես, երբ կող­քին կանգ­նում ենք… բայց էն Վերևինն էլ է հոգ­նում, ձանձ­րա­նում, բար­կա­նում և ու­րա­խա­նում, երբ մեր հույ­սը ու­րիշ­նե­րի մեջ չենք փնտ­րում, ու­զում եմ ա­սել, երբ վս­տա­հում-հա­վա­տում ենք միայն ինք­ներս մեզ, երբ պինդ կանգ­նում ենք ի­րար կող­քի, երբ ա­նընդ­հատ դա­վա­ճան չենք փնտ­րում, երբ չենք գո­ղա­նում և ու­րի­շի ինչ­քը չի գայ­թակ­ղում մեզ, երբ տես­նում ենք այն, ինչ պար­տա­վոր ենք տես­նել, երբ պա­հում ենք մեր ու­նե­ցա­ծը, իր շնոր­հա­ծը, երբ ապ­րում ենք…
Ի՞նչ բա­ցատ­րեմ, այս ա­մե­նը դու էլ գի­տես, ինձ­նից էլ լավ և այդ­պես էլ ան­ցել ես քո ճա­նա­պար­հը։ Մե­կը քեզ հաս­կա­ցել է, մեկ ու­րի­շը` չէ։ Ա­վե­լին, ծի­ծա­ղել է քո այդ քա­ղա­քա­կա­նու­թյան վրա, քեզ չի վս­տա­հել, քեզ­նից հե­ռա­ցել է, չի հաս­կա­ցել, որ հենց քո ու­սե­րին է եր­կի­րը, որ դու ես մեր ու­նե­ցած-չու­նե­ցա­ծի ա­ղը… Գի­տե՞ս ին­չու։ Ա­սեմ։ Ո­րով­հետև դու ինքդ էլ չգի­տես, որ այդ­պես է… Բայց… երևի լավն էլ, ճիշտն էլ, ազ­նիվն էլ դա է… Ի­մա­ցար, ինչ-որ բան, հաս­տատ, կկորց­նես… կն­ման­վես էդ քո ՙքա­ղա­քա­կա­նու­թյան՚ վրա ծի­ծա­ղող­նե­րին… էդ գնա­ցող­նե­րին…
Մի բան էլ ա­սեմ, չվի­րա­վոր­վես։ Հաս­կա­ցանք, դու չհե­ռա­ցար քո բա­ժին պա­տե­րազ­մից, մի քա­նի ան­գամ էլ վի­րա­վոր­վե­ցիր, էն աշ­խար­հից վե­րա­դար­ձար, տունդ պինդ պա­հե­ցիր, զա­վակ­նե­րիդ քո ՙքա­ղա­քա­կա­նու­թյամբ՚ վա­րա­կե­ցիր… Բայց, չեմ էլ կա­րո­ղա­նում նկա­րագ­րել, ու­նե­ցածդ տունդ գր­կած փոք­րիկ այ­գին է, մի քա­նի կո­վը, հավն ու հնդ­կա­հա­վը… ու­րի՞շ… այ մարդ, ավ­տո­մո­բիլ էլ չու­նես, տրակ­տոր, լավ, գո­նե մի հին բեռ­նա­տար… բայց ու­նե­նաս, ի՞նչ ա­նես… ո՞ւմ է պետք… Փա՛ռք Տի­րո­ջը, խա­ղա­ղու­թյուն լի­նի… մնա­ցա­ծը հեշտ է… հա, տունդ էլ չես դու շի­նել, պա­պիդ շի­նածն է, ա­մե­նա­քի­չը մի 200 տա­րե­կան… Պապդ էլ է այն­տեղ ծն­վել, հայրդ էլ, դու էլ… զա­վակ­ներդ էլ… Դուք բո­լորդ այն­տե­ղա­ցի եք… Ո՜չ քո պա­հած-պաշ­տած ան­տառ­նե­րից բա­ժին ու­նե­ցար, ո՜չ դաշ­տե­րից ու գե­տե­րից… քեզ, եղ­բայր, ո­չինչ պետք չէր, դու ա­մեն ինչ էլ ու­նեիր, և քո ու­նե­ցա­ծը քոնն էր… տար­բե­րու­թյու­նը, կար­ծում եմ, լա՛վ էլ երևում էր…
Հի­շո՞ւմ ես, փոր­ձում էի քեզ հա­մո­զել, որ տեղդ ի­մա­ցող չկա, ա­սա­ցիր՝ սուտ պատ­մու­թյուն­ներ ես հո­րի­նում, ե­թե չի­մա­նա­յին, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ա­ռա­ջինն ինձ չէին կան­չի… Ուղ­ղա­կի վի­րա­վո­րա­կան է, երբ մտա­ծում են, որ ինձ կան­չե­լով պի­տի տա­նեն…
Հե­տաքր­քիր է, հի­մա ո՞վ է քեզ կան­չել, որ այդ­պես, ըն­տա­նյոք հան­դերձ, ներ­կա­յա­ցել ես։
Գի­տես, եր­բեք քեզ­նից ո­չինչ չեմ թաքց­րել և հի­մա էլ թաքց­նե­լու բան չու­նեմ, լավ ես ա­րել, որ ե­կել ես և, ա­մե­նա­կարևո­րը, գի­տես ին­չու ես ե­կել և ինչ ես ա­նե­լու։ Ե­թե ու­զում ես ճիշ­տը ի­մա­նալ, նույ­նիսկ էն Վերևի­նը կապ չու­նի քո վե­րա­դար­ձի հետ։ Դու՝ չգի­տեմ, ես այս­պես եմ մտա­ծում, ո­րով­հետև միշտ էլ ո­րո­շում կա­յաց­նողն էլ ես ե­ղել դու, քայլ ա­նողն էլ՝ հա­մոզ­ված, որ քո փո­խա­րեն ու­րիշ մե­կը ո՜չ քո գյուղն է ա­զա­տագ­րե­լու, ո՜չ քո գործն է ա­նե­լու, ո՜չ էլ քան­դածն է շի­նե­լու։ Ու­զում եմ ա­սել, ա­մեն Եր­կիր իր տերն ու­նի, ե­թե ու­զում ես ի­մա­նալ, այս երկ­րի տերն էլ դու ես։ Չեմ ա­սում թա­գա­վո­րը։ Գի­տե՞ս ին­չու։ Ո­րով­հետև թա­գա­վո­րը միշտ չէ, որ կա­րող է տեր լի­նել։ Քո­նը ու­րիշ է։ Այս­տեղ ար­դեն ո­րո­շողն, իս­կա­պես, մեր էն Վերևինն է, բնա­կա­նա­բար, մեզ հետ միա­սին…