[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՔԻՉ ԷԼ ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ

Գործ չու­նեք։ Խոր­հուրդ չեմ տա­լիս։ Ինչ էլ ա­նեք, ծի­ծա­ղե­լի բան է ստաց­վե­լու, լա­վա­գույն դեպ­քում դառ­նա­լու եք հան­րա­յին քն­նարկ­ման տա­րածք։ Ինչ էլ ա­սեք, ինչ­պի­սի վեր­լու­ծու­թյուն-գու­շա­կու­թյուն­ներ էլ մա­տու­ցեք, պարզ­վե­լու է, ի­րա­կա­նու­թյա­նը չի հա­մա­պա­տաս­խա­նում։ Մեղմ ա­սած՝ դուք այն­քան էլ ճիշտ չեք, մի քիչ սխալ­վել եք։ Իս­կա­պես, անշ­նոր­հա­կալ գործ է այդ քա­ղա­քա­կա­նու­թյունն էլ, այդ քա­ղա­քա­կան մեկ­նա­բա­նու­թյունն մա­տու­ցելն էլ։ Եվ միայն ե­զա­կի­նե­րին է հա­ջող­վում ա­նընդ­հատ խո­սել ու, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ո­չինչ չա­սել։ Ու­զում եմ ա­սել, ան­փորձ ու պա­տա­հա­կան մար­դիկ այդ տա­րածք­նե­րում դա­տա­պարտ­ված են, օ­րի­նա­կի հա­մար, մո­ռա­ցու­թյան։ Ե­թե նման ըն­թաց­քը ձեզ հա­ճե­լի է, խնդ­րեմ, ոչ մի հարց։ Վեր­ջին հաշ­վով, ոչ մեկն ի­րա­վունք չու­նի ոտ­նա­հա­րել մեր­ձա­վո­րի, իր նմա­նի ի­րա­վունքն ու ա­զա­տու­թյու­նը։ Մե­զա­նից յու­րա­քան­չյուրն ինքն է ո­րո­շում ինչ­պես ապ­րել, որ­տեղ և ում հետ ապ­րել, նաև՝ ինչ ա­սել, ինչ թող­նել թղ­թին՝ ե­կող սե­րունդ­նե­րի հա­մար։ Ճիշտն ա­սած, մի քա­նի ան­գամ էլ ես եմ նման փոր­ձեր ա­րել, բայց միշտ էլ վեր­ջում ինչ-որ ան­հաս­կա­նա­լի բան է ստաց­վել, ու­զում եմ ա­սել՝ այն գրու­թյուն­նե­րից, երբ տար­ված, ո­գեշ­նչ­ված կար­դում ես, բայց ո­չինչ չես հաս­կա­նում, կար­դում ես կր­կին, է­լի՝ նույն զգա­ցու­մը, նույն ո­չին­չը։ Ինչ խոսք, սկզ­բում դա ինձ նույ­նիսկ դուր էր գա­լիս, թվում էր, հա­սել եմ նպա­տա­կիս, այ­սինքն` գրել եմ այն­պի­սի մի բան, ո­րը ե­զա­կի­նե­րին է հա­սա­նե­լի միայն, ընտ­րյալ խա­վին… այ­սինքն՝ ես իմ ժա­մա­նա­կից բա­վա­կա­նին ա­ռաջ եմ ըն­կել, շա՛տ ա­ռաջ։ Մի ան­գամ նույ­նիսկ հա­մար­ձակ­վե­ցի ա­սել, կար­ծեմ, 90-ա­կան­նե­րին էր, որ շատ պարզ տես­նում եմ 21-րդ դարն ամ­բող­ջու­թյամբ, իսկ 2050-ը, օ­րի­նա­կի հա­մար, ուղ­ղա­կի ա­փիս մեջ է… Ա­վե­լին, հա­մո­զում էի մարդ­կանց, մատ­նան­շում մեր այդ հզոր երկ­րին ու փա­ռա­հեղ ա­պա­գա­յին հաս­նե­լու բո­լոր ճա­նա­պարհ­ներն ու կա­ծան­նե­րը, նույ­նիսկ ներ­կա­յաց­նում ամ­բոխ­ներն ի­րենց ետևից տա­նող­նե­րին… Եվ, ա­մե­նա­ծի­ծա­ղե­լին, փոր­ձա­ռու մեկ­նա­բան­ներն սկ­սել էին վա­խե­նալ իմ վս­տահ ներ­կա­յու­թյու­նից, ա­պա­գան տես­նե­լու իմ շնորհ­նե­րից, իմ ան­բա­ցատ­րե­լի մաս­սա­յա­կա­նու­թյու­նից։ Ոչ մե­կը չէր թաքց­նում, որ ես ե­կել էի փո­խե­լու խոս­քի ըն­թաց­քը, ա­սե­լու այն, ինչ ոչ մե­կը չի ա­սել մինչև ինձ և չի ա­սե­լու ինձ­նից հե­տո… ու ոչ մի լրատ­վա­մի­ջոց էլ իր թո­ղար­կում­նե­րը չէր պատ­կե­րաց­նում ա­ռանց իմ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի, խո­րի­մաստ ու խո­րա­խոր­հուրդ վեր­լու­ծու­թյուն­նե­րի… ինձ հան­դի­պում­նե­րի էին հրա­վի­րում գի­տա­կան կենտ­րոն­ներն ու բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, հեր­թով իմ ա­ռաջ բաց­վում էին ար­տեր­կիր տա­նող ճա­նա­պարհ­նե­րը… Թռիչ­քու­ղին բաց էր, ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը՝ հրա­շա­լի…

5, 4, 3, 2… Չէ, թռիչ­քը հե­տաձգ­վում է ա­նո­րոշ ժա­մա­նա­կով, բայց դա չէր կարևո­րը, ես գնա­լու տեղ չու­նեի… ու­զում եմ ա­սել, ես հաս­կա­ցել էի, որ ա­վե­լի կարևոր գոր­ծե­րով զբաղ­վե­լու հանձ­նա­րա­րա­կան ու­նեի, որ, օ­րի­նա­կի հա­մար, ինձ ու­րիշ տա­րած­քում էին սպա­սում, ու­րիշ վայ­րե­րում ու ու­րիշ հան­դեր­ձով…
Հայ­տա­րա­րու­թյուն­ներ, պայ­մա­նագ­րեր, հան­դի­պում­ներ, վե­հա­ժո­ղով­ներ, ար­տա­քին սպառ­նա­լիք, հա­վեր­ժա­կան շա­հեր ու նա­խա­պայ­ման­ներ… սե­նատ, կոնգ­րես, պետ­դու­մա, լոր­դե­րի պա­լատ, Ազ­գա­յին ժո­ղով… դես­պան­ներ ու ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, պատ­ժա­մի­ջոց­ներ… ան­փո­փոխ, ա­մեն օր… և պա­տե­րազմ… հզոր­նե­րի աչ­քի ա­ռաջ, չէ, հզոր­նե­րի ցան­կու­թյամբ, որ­տեղ ու­զեն և ինչ­պես… ո­րոշ­ված օ­րեր ու ժա­մեր… մե­կը հաղ­թում է այ­սօր, մյու­սը` վա­ղը… հե­տո տե­ղե­րը փոխ­վում են… օ­րի­նա­կի հա­մար՝ պարտ­վո­ղը հաղ­թում է, հաղ­թո­ղը՝ պարտ­վում… զար­մա­նա­լի՞ է, ա­մենևին…
Մե­կը միշտ ո­րո­շում է մեր փո­խա­րեն… Չե՞ք հա­վա­տում։ Մեր փո­խա­րեն նաև ընտ­րում են… ո­րո­շում կա­յաց­նում, իբր բարձ­րաց­նում ու զո­րաց­նում են… ա­ռաջ­նորդ նվի­րում… խառ­նում ա­մեն ինչ, քան­դում եր­կի­րը… Այս­պես ե­ղել է, այս­պես էլ լի­նե­լու է… այլ ըն­թացք ուղ­ղա­կի գո­յու­թյուն չու­նի, ա­վե­լի ճիշտ՝ չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ։
…Հա­զա­րա­վոր­ներ երկ­րի սահ­մա­նին, փշա­լա­րե­րի ա­ռաջ… վրան­նե­րում… ցուրտ… ան­տար­բե­րու­թյուն… գն­դա­կա­հար­վող ան­զեն մար­դիկ… հի­վան­դու­թյուն… քաղց… դա­րա­նա­կա­լած ա­նո­րո­շու­թյուն… գու­նա­վոր դի­մակ­նե­րի տակ թաքն­ված դա­հիճ… պա­տա­ռոտ­վող հա­վատ… Տի­րո­ջը մե­նակ թող­նե­լու հա­մար­ձա­կու­թյուն և միշտ նույն ի­մաս­տա­զուրկ հար­ցը՝ ո՞վ է ա­ռաջ­նոր­դել, ո՞վ է օգ­նել անց­նել ծո­վը… ե՞րբ… ով­քե՞ր են ա­զա­տագ­րե­լու տա­պա­նը… ո՞ւմ հրա­մա­նով… լե­ռը դի­մա­նա­լո՞ւ է ծան­րու­թյա­նը…
…Ա­վար­տը՛… ՙհե­տո՚-ն… ե՛ս… ի վի­ճա­կի՞ եմ բարձ­րաց­նել ծունկս, ու­ղեկ­ցել ինքս ինձ, չփա­ռա­բա­նել, խոս­տո­վա­նել, որ օ­րո­րո­ցա­յին չէ ան­ցյա­լը… ես չեմ միակ հա­լած­վո­ղը, որ ա­ռա­ջի­նը Քրիս­տո­սին ճա­նա­չե­լը շնորհ է… մնա­ցա­ծը` հո­րին­վածք, սուտ մխի­թա­րանք… պատ­վի­րան­նե­րից դուրս…
Եվ այս ա­մե­նի կող­քին՝ ի՞նչ են քն­նար­կել արտ­գործ­նա­խա­րար­նե­րը, ի՞նչ հայ­տա­րա­րու­թյուն են պատ­րաստ­վում տա­րա­ծել հա­մա­նա­խա­գահ­նե­րը… ի՞նչ է պար­տադր­վում, ին­չո՞ւ է ու­շա­նում ա­մե­նա­մեծ թուր­քի մա­հը, հս­կա­յա­կան ռազ­մա­նա­վե­րը շր­ջում են ծո­վից ծով, օվ­կիա­նո­սից օվ­կիա­նոս… հրեա­նե­րը, կար­ծես, սկ­սել են լր­ջո­րեն խո­սել Մեծ ե­ղեռ­նից, բրի­տա­նա­ցին էլ… ինչ-որ մեկն ինչ-որ տեղ նոր զի­նա­տե­սակ է փոր­ձար­կել, ռու­սա­կան ա­նօ­դա­չու­նե­րի դեմ խաղ չկա… Չի­նաս­տա­նը գեր­տե­րու­թյուն է… Հե­տո՞… որ՝ ի՞նչ… ո՞վ է զար­մա­ցո­ղը, ա­ռա­ջին ան­գամ լսո­ղը…
Ո՞վ էր գու­շա­կում երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նում Ֆրան­սիա­յի ան­կումն ըն­դա­մե­նը 42 օ­րում… Եվ­րո­պա­կան տաս­նյակ եր­կր­նե­րի հան­ձն­վե­լը մի քա­նի ժա­մում… Ո՞վ է ում խա­բում, ո՞վ է հո­րի­նո­ղը… հաղ­թո­ղը…
Թույլ տուր կանգ­նեմ կող­քիդ եղ­բայր, քո կող­քին էլ, նաև` քո կող­քին… եր­կու­սով բան չենք փո­խի, քսա­նով էլ, հա­րյուրն էլ է քիչ, հա­զարն էլ… տաս հա­զարն էլ… բո­լորս միա­սին էլ չենք շատ, բայց… դի­մա­ցող չի լի­նի… և մեզ­նից բա­ցի ու­րիշ մե­կը չպի­տի լի­նի… մի գա­ղա­փար, մի ար­ժե­հա­մա­կարգ, մի նպա­տակ, և՝ մի ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ… կորց­րա­ծով ու ու­նե­ցա­ծով… մի բան էլ ա­սեմ, չքն­նար­կեք, աշ­խար­հի բո­լոր հզոր­նե­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյան հետ վա­ղուց են խզել բո­լոր կա­պե­րը, ե­թե, ի­հար­կե, ու­նե­ցել են… Ու­զում եմ ա­սել, այդ ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը գե­ղե­ցիկ հո­րին­ված խաղ է և այդ հզոր­նե­րը գե­րա­զանց են տի­րա­պե­տում այդ խա­ղի կա­նոն­նե­րին…
Է­լի՝ խաբ­վո­ղը չգի­տի, որ ի­րեն խա­բում են… որ ին­քը, եր­բեք չի փոխ­վե­լու… ո՜չ ին­քը, ո՜չ էլ՝ նո­րա­նոր հե­քիաթ­ներ հո­րի­նո­ղը…
Իսկ մնա­ցած աշ­խար­հին ա­մենևին էլ չի հե­տաք­րք­րում, թե քա­նի ե­կե­ղե­ցի եմ կա­ռու­ցել ես, թե երբ եմ սկ­սել գրել-կար­դալ սո­վո­րեց­նել երկ­րիս մա­նուկ­նե­րին, երբ եմ տպագ­րել ա­ռա­ջին գիր­քը, կա­ռու­ցել պա­լատ­ներ ու ամ­րոց­ներ… փոր­ձել բա­ցա­հայ­տել տիե­զեր­քի գաղտ­նի­քը, ինչ­պես եմ կանգ­նել քոչ­վոր­նե­րի ա­ռաջ… այդ ա­մենն, օ­րի­նա­կի հա­մար, կադ­րից դուրս է… և չի կա­րող ազ­դել ար­դեն գրանց­ված ար­դյունք­նե­րի վրա…
Այն­պես որ, վեր­ջում է­լի մնում ենք` ես ու դու, եղ­բա՜յր, դու և ես, բո­լորս, մեր մի քա­նի շենն ու քա­ղա­քը, և մեր ա­ռաջ ամ­բողջ հա­սա­կով ու պեր­ճան­քով կանգ­նած բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հար­ցը. ու­զո՞ւմ ենք ապ­րել…