Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՍԱԼՑՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿԱՐԿԱՏԱՆ

Ա­սեմ, որ մի մեծ փոր­ձու­թյուն էլ հաղ­թա­հա­րե­ցինք։ Ճիշտ է, ա­մեն տար­վա ապ­րիլ-մա­յի­սյան օրե­րին ա­մեն ինչ, կար­ծես, նույ­նու­թյամբ կրկն­վում է, բայց հար­մար­վե­լը դառ­նում է ա­վե­լի ու ա­վե­լի դժ­վար։ Հե­տաքր­քիրն այն է, որ փոխ­վում է մեր բա­ռամ­թեր­քը, մենք սկ­սում ենք օգ­տա­գոր­ծել բա­ռեր, որ եր­բեք չենք օգ­տա­գոր­ծել, խոս­քը, բնա­կա­նա­բար, վե­րա­բե­րում է նաև ար­տա­հայ­տու­թյուն­նե­րին։ Մեր ոչ այն­քան լայն փո­ղոց­նե­րը դժ­վար են շն­չում, ան­հա­վա­տա­լի բան եմ ա­սում, բայց ժա­մա­նակ կոչ­վածն այն­տեղ դան­դա­ղեց­նում է ըն­թաց­քը, բո­լո­րը մե­ղադ­րում են ի­րար, ա­նեծ­քի տակ են ընկ­նում բո­լո­րը, ա­մե­նա­շար­քա­յին բան­վո­րից մինչև ե­ղա­նա­կա­յին պայ­ման­ներ։ Խա­ռը։ Ով պա­տա­հի։ «Հա­մա­պա­տաս­խան» աս­վա­ծը գո­յու­թյուն չու­նի։ Ան­մեղ մե­կը չկա։ Եվ ա­մե­նամ­տա­հո­գի­չը՝ փո­սե­րը տա­րեց­տա­րի մե­ծա­նում-խո­րա­նում են, ձգ­վում ամ­բողջ քա­ղա­քով մեկ, մտ­նում բա­կերն ու նր­բանց­քե­րը։ Դրանք չեն ընդ­հատ­վում, ծա­նո­թիս ա­սե­լով՝ դրանց միջև «պաու­զա» չկա, ա­զատ տա­րածք գո­յու­թյուն չու­նի, փո­ղոց­նե­րը բա­ժան­վում են բա­րակ ա­րա­հետ­նե­րով ի­րար կապ­ված տաս­նյակ կղ­զյակ­նե­րի։ Եվ այդ­պես…մեկ, եր­կու, ե­րեք… տասը… փո­սե­րը՝ չէ, օ­րերն են հաշ­վում…Պատ­կերն ա­մենևին էլ չի տե­ղա­վոր­վում ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քի մտա­ծո­ղու­թյան տա­րած­քում, օ­րի­նա­կի հա­մար, գե­ղե­ցիկ չէ…հատ­կա­պես, երբ դրանք լց­վում են անձրևաջ­րե­րով…Երևի լսել եք ի­տա­լա­կան հայտ­նի քա­ղա­քի մա­սին, ա­սում են, չէ՞, քա­ղա­քը ջրի մեջ… ճիշտ է, տար­բե­րու­թյու­նը հս­կա­յա­կան է, բայց ո­րոշ նմա­նու­թյուն, լավ փնտ­րե­լու դեպ­քում, կա­րե­լի է գտ­նել…ուղ­ղա­կի մեզ մոտ նա­վակ­նե­րի փո­խա­րեն ջրա­յին տա­րած­քը հա­ջո­ղու­թյամբ հաղ­թա­հա­րում են եր­կա­թե գույ­նզ­գույն նժույգ­նե­րը։
Լավ, սա հա­մա­րենք լի­րի­կա­կան զե­ղում և անց­նենք բուն նյու­թին։ Ինչ­պե՞ս ենք մենք այդ մանր ու մեծ փո­սե­րը լց­նում հա­մա­պա­տաս­խան նյու­թե­րով, չեմ ա­սում եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ո­րով­հետև խիստ կաս­կա­ծում եմ, այն­տեղ լուծ­վո՞ւմ են նման խն­դիր­ներ, թե՞ չէ։ Նրանք, ով­քեր բախ­տի բեր­մամբ, թե պա­տահ­մամբ մուտք են գոր­ծել նման զար­մա­նահ­րաշ եր­կր­ներ, ծի­ծա­ղում են՝ ի՛նչ փո­սալ­ցում, ի՛նչ կար­կա­տան… Ձե՞ռ եք առ­նում… ո՞վ կհա­մար­ձակ­վի… մի փո­սը կա­րող է կաթ­վա­ծա­հար ա­նել ամ­բողջ քա­ղա­քը, ըն­դա­մե­նը մի ան­մեղ փո­սը…
Այս­տեղ մի փոքր հաշ­վա­պա­հու­թյուն։ Օ­րի­նա­կի հա­մար, ի՞նչ ար­ժե մեկ քա­ռա­կու­սի մետր փո­սը։ Կա­րող եք ա­սել նաև՝ խո­րա­նարդ մետր։ Հա, է­լի, ի՞նչ ար­ժե։ Քա­նի՞ հա­զար դրամ։ Եվ ի՞նչ ար­ժե մեկ քա­ռա­կու­սի մետր աս­ֆալ­տա­պատ փո­ղո­ցը։ Եվ պար­տա­դիր մի քա­նի տար­վա հաշ­վար­կով։ Այ­սինքն, ե­թե նույն փո­սը, ա­մեն տա­րի լց­վում է հա­մա­պա­տաս­խան նյու­թե­րով, գու­մա­րած դրա կող­քին ա­ռա­ջա­ցած նոր փո­սը կամ փո­սե­րը, ա­պա նույն փո­սի ար­ժե­քն ա­նընդ­հատ բարձ­րա­նում է։ Ա­վե­լի ման­րա­մասն, ե­թե, օ­րի­նակ, մեկ փո­սի վրա այ­սօր ծախս­վում է, են­թադ­րենք, հինգ հա­զար դրամ, ա­պա մի քա­նի տար­վա ըն­թաց­քում այդ հինգ հա­զա­րը շատ հան­գիստ կա­րող է դառ­նալ, ի­րա­վունք էլ ու­նի, ա­մե­նա­քի­չը մի 30-40 հա­զար…Կա­րո՞ղ եմ ա­սել, չէ՞, որ այն­քան էլ վատ չենք ապ­րում պա­րո­նայք։ Վատ ապ­րեինք, միան­գա­մից կաս­ֆալ­տա­պա­տեինք ամ­բողջ քա­ղա­քը և տա­րի­ներ շա­րու­նակ մեզ հա­մար կապ­րեինք հան­գիստ ու ապահով։ Ե­թե, ի­հար­կե, այս դեպ­քում ար­դեն այդ ա­մե­նը հա­մա­պա­տաս­խա­ներ եվ­րո­պա­կան չա­փա­նիշ­նե­րին ու պա­հանջ­նե­րին…Ե­թե ճիշտ չեմ ա­սում, ա­սեք, որ ճիշտ չեմ ա­սում, ա­սեք, որ ա­մեն ինչ չա­փա­զան­ցեց­նում է, օ­րի­նա­կի հա­մար, փոք­րիկ մի­ջա­տը բե­րում, ուղտ եմ սար­քում, մարդ­կանց ա­րած-թո­ղածն էլ հա­վա­սա­րեց­նում եմ հո­ղին։
Լավ, հաշ­վեք ո­չինչ էլ չեմ ա­սել։ Ուղ­ղա­կի փո­սե­րը հայտ­նա­բե­րե­լուց խո­սենք, այ­սինքն՝ ինչ­պես ենք ո­րո­շում, որ մեր տե­սածն իս­կա­պես փոս է և այդ փո­սը պետք է լց­նել։ Գի­տե՞ք ին­չու եմ հարց­նում, ա­սեմ, ո­րով­հետև այդ նկատ­ված փո­սե­րի կող­քին կան շատ, կար­ծես, ան­տար­բե­րու­թյան մատն­ված փո­սեր, բա­վա­կա­նին խոր ու վտան­գա­վոր, ան­գամ կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րում։ Ինչ­քան էլ փոր­ձում ես չն­կա­տել, չի ստաց­վում, գա­լիս դեմդ կանգ­նում են։ Թվում է՝ հարց­նում էլ են՝ ու­մի՞ց ենք պա­կաս…Էդ մնա­ցա­ծը ի՞նչ ու­նեն, որ մենք չու­նենք…
Ա­սել կու­զեմ, որ փո­սը փոս է և նրանց միջև տար­բե­րու­թյուն դնե­լը, մեղմ ա­սած, ազ­նիվ չէ։ Ուղ­ղա­կի գո­յու­թյուն ու­նի ըն­դա­մե­նը մի քա­նի ամս­վա փոս և մի քա­նի տար­վա փորձ ու­նե­ցող փոս` մեծ ու փոքր, լայն ու նեղ, երևա­ցող ու չերևա­ցող…
Եվ ես ըն­դա­մե­նը մի քա­նի հարց ու­նեմ, շատ փոք­րիկ ու ան­մեղ. ին­չո՞ւ են մեր փո­ղոց­նե­րը այս­պես ա­րա­գո­րեն ա­վեր­վում, ին­չո՞ւ մեր լց­րած փո­սը չի կա­րո­ղա­նում դի­մա­նալ գո­նե մի քա­նի ա­միս, ին­չո՞ւ են անձրևնե­րը հեշ­տու­թյամբ քշում-տա­նում մեր շի­նա­ծը, ին­չո՞ւ են անձրևաջ­րե­րը կու­տակ­վում մեր փո­ղոց­նե­րում… Չեմ թաքց­նում, ես լավ էլ գի­տեմ իմ այս հար­ցի պա­տաս­խա­նը, գի­տեմ նաև` ինչ կա­րե­լի է չա­նել, որ ա­նում ենք…
Մեկ քա­ռա­կու­սի մետր փո­սը…մի քա­ռա­կու­սի մետր աս­ֆալ­տա­պատ փո­ղո­ցը…մեկ խո­րա­նարդ մետր խի­ճը… և կր­կին՝ մեկ քա­ռա­կու­սի մետր ա­նի­ծյալ փո­սը… ա­մեն տա­րի, ա­մեն տա­րի… միշտ… և նո­րից հար­ցը՝ կար­կա­տա­նը ցու­ցադ­րո՞ւմ է, թե՞ թաքց­նում… փր­կու­թյո՞ւն, թե՞ խաբ­կանք…միշտ էլ հա­մոզ­ված եմ ե­ղել, որ ու­րի­շի գր­պա­նը մտ­նելն առն­վազն ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է, ան­թույ­լատ­րե­լի ա­րարք, ե­թե կու­զեք՝ սե­փա­կան ան­զո­րու­թյան ցու­ցա­րա­րու­թյուն-խոս­տո­վա­նու­թյուն, բայց… մեկ-մեկ հարց­նե­լը չեմ կար­ծում, որ կա­րող է խան­գա­րել։ Գո­նե կի­մա­նանք, ով ինչ­քան և ինչ­պես է վաս­տա­կում, ա­մե­նա­կարևո­րը՝ ին­չու… թե չէ մի տե­սակ ազ­նիվ չէ, երբ բե­րում, ի­րար կող­քի ես դնում փո­սը և մյուս կարևոր ու ոչ կարևոր բա­նե­րը։ Մարդ պար­զա­պես ստիպ­ված կանգ­նում է ճա­կա­տագ­րա­կան ընտ­րու­թյան ա­ռաջ՝ փո՞ս, թե՞, օ­րի­նա­կի հա­մար, ու­սուց­չու­թյուն…