[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵ­ՐԵ­ԼԸ ՏԻ­ՐՈՋ ՄԵ­ՆԱՇ­ՆՈՐՀՆ Է...

 

...«Պատերազմից հետո»-ն խաղաղություն ու ժամանակ է... այլոց համար: Չար բախտի կամոք մեր աշխարհում այդ ցանկալի «հետո»-ն չի կարողանում թոթափել պատերազմի դիվածին էությունը, մեզ համար սահման ու ճամփաբաժան չի դառնում, այլ շարունակում է արհավիրքով կրնկակոխ հետևել մեզ...
Եվ դրանից էլ մեր կյանքը նմանվում է ականապատ դաշտում հայտնվածի վախվորած քայլքին: Գիտենք, որ մեր անխոհեմ քայլը վերջինը լինելու ահն ունի: Հեռվում նշմարվող փարոսը կրկին սեփական ժողովրդի պատմությամբ լեցուն հիշողությունն է՝ ներքնատեսության կենսահաստատ հզորությամբ, հերթական դաժան փորձությունը՝ ապրելով և արարելով հաղթահարելու վճռականությամբ:

Խո­հե­րիս ա­ռանցքն ա­ռա­ջին հա­յաց­քից ա­մենևին էլ մեր խր­թին կյան­քի՝ մե­կը մյու­սին գե­րա­զան­ցող գոր­դյան հան­գույց­նե­րին չա­ղերս­վող՝ «Վա­խե­ցած կա­տուն իմ տան շե­մին» վեր­նագ­րով ժո­ղո­վա­ծուն չէ: Բա­նաս­տեղծ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի հեր­թա­կան գիրքն է, բայցև ա­ռա­ջի­նը՝ 44-օ­րյա պա­տե­րազ­մից հե­տո...
Բա­նաս­տեղ­ծու­թյան՝ ա­ներևույթ, բայցև իր զգա­յուն նյար­դի սլաց­քով տե­սա­նե­լի պատ­կե­րի հրաշք գաղտ­նա­բա­ռը, թերևս, ան­մեկ­նե­լի է ոչ միայն ըն­թեր­ցո­ղիս, այլև բա­նաս­տեղծ­նե­րի հա­մար: Ին­չով հրաշք չէ, որ ըն­դա­մե­նը մի քա­նի տո­ղով բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կա­րող է դառ­նալ ժա­մա­նակ՝ կյան­քի քաո­սով՝ պա­տե­րազմ­նե­րով, հե­ղա­փո­խու­թյուն­նե­րով, ան­հա­տի բեկ­բե­կուն հույ­սով ու ան­գամ չապր­վա­ծի քրո­նի­կո­նով: Եվ այդ ա­մենն երևաց­նել ոչ թե ան­շունչ պատ­կե­րա­շա­րով, այլ ա­պա­գա­յի ուր­վա­գի­ծը շատ մերձ տես­նե­լու խոր­հր­դով:
-Նո­րեկ, հի­մա բա­նաս­տեղ­ծու­թյան ո՞ր ժա­մա­նակն է և ո՞ր բա­նաս­տեղ­ծու­թյան ժա­մա­նակն է... 44-օ­րյա պա­տե­րազ­մը մեր հո­գում շատ դռ­ներ յոթ­նա­կող­պե­քով փա­կեց...
-Ան­կե՞ղծ։ Չգի­տեմ։ Ես խառ­նել եմ բա­նաս­տեղ­ծու­թյան ժա­մա­նակ­նե­րը։ Եվ, թվում է,ոչ մի տեղ չկամ։ Է­լի կորց­րել եմ այն ե­զա­կի մե­կին, ում հա­մար գրում էի... նեղ­վածք է... չեմ տե­ղա­վոր­վում...
-Մեռ­նե­լուց հե­տո ո՞վ է ապ­րե­լու...խա­չե­լու­թյան գա­ղա­փարն ա­նընդ­հատ հե­տապն­դում է Նո­րեկ Գաս­պա­րյա­նի տո­ղին, ին­չո՞ւ:
-Խա­չելու­թյու­նը թա­գադ­րում է... ով է ապ­րե­լու հե­տո՞։ Ի­հար­կե` Խաչ­վա­ծը։
-Ով է ում՝ դա­րա­նա­կալ, պոե­տը՝ բա­նաս­տեղ­ծու­թյա­նը, թե՝ հա­կա­ռա­կը, և ինչ­պես է կա­յա­նում ա­ռե­րե­սու­մը՝ ինք­նա­հաշ­տու­թյա՞մբ, թե՞...
-Նա հա­ճախ խու­սա­փում է ժա­մադ­րու­թյու­նից, թե­պետ ես վա­ղուց ար­դեն ժա­մադ­րու­թյան սի­րա­հար չեմ։ Եվ ինձ էլ ի­րա­վունք չեմ վե­րա­պա­հում հե­տապն­դել նրան, մե­ղադ­րել, հա­մո­զել։ Վա­խե­նում եմ ձանձ­րաց­նել, վա­խե­նում եմ կորց­նել իմ այդ հա­րա­զա­տին։ Մենք եր­բեք հրա­դա­դա­րի պայ­մա­նա­գիր չենք ստո­րագ­րել։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև, ինչ էլ լի­նի, մե­զա­նից մե­կը մի օր դուրս է գա­լու խա­ղաղ գո­յակ­ցու­թյան այդ տա­րած­քից և կր­կին ա­մեն ինչ խախտ­վե­լու է։
- Գր­քում ար­ծարծ­վող հար­ցե­րը մարդ­կու­թյա­նը հու­զող հա­վեր­ժա­կան թե­մա­նե­րի շար­քից են՝ ար­ցա­խյան շեշ­տադ­րու­մով: Ուս­տի զար­մա­նա­լի չէ, որ այդ ա­մե­նի յու­րա­տիպ բա­նաս­տեղ­ծա­կան հո­րին­ված­քից մեզ շատ ծա­նոթ դի­մագ­ծեր են ուր­վագծ­վում: Ի՞նչն է ա­ռաջ­նոր­դո­ղը:
- Գու­ցե՝ ո՞վ։ Հե­քիա՞թ, թե՞ ի­րա­կա­նու­թյուն։ Որ­տե՞ղ... Թռ­չուն­նե՞րն են պա­հում եր­կին­քը, թե՞... պա­տաս­խան չկա։ Իսկ մար­դը ար­ժա՞ն է սի­րո։ Նե­րե­լը Տի­րոջ մե­նաշ­նորհն է... Ա­պաշ­խա­րող չկա... Հորս պապն ա­սում էր՝ վա­խե­նում եմ մեռ­նեմ, եր­կիրս պրծ­նի... Պապս էլ էր վա­խե­նում, հայրս էլ, ես... երևի ես էլ... Թե­պետ հորս պա­պի ի­րա­կա­նու­թյու­նը թթե­նին էր, պա­պիս ի­րա­կա­նու­թյու­նը՝ հա­մայ­նա­կան տն­տե­սու­թյու­նը, ա­սում էր՝ մարդ իր վաս­տա­կա­ծից բա­ցի ու­րիշ բան կե­րավ, կմեռ­նի...
Հորս ի­րա­կա­նու­թյու­նը թի­վանգն էր... եղ­բորս ի­րա­կա­նու­թյու­նը` վր­ձի­նը, ի­մը` բա­ռը...
-Վա­ղը դե­պի ո՞ր հո­րի­զոնն է իր հա­յացքն ուղ­ղե­լու Ն. Գաս­պա­րյա­նի ա­սե­լի­քը:
-Դրա մա­սին չեմ մտա­ծում և մտա­ծե­լու ցան­կու­թյուն էլ չու­նեմ, ո­րով­հետև ա­մեն ինչ չէ, որ մենք ենք ո­րո­շում, հատ­կա­պես ար­վես­տում։ Ուր էլ գնամ, մեկ է, հան­դի­պե­լու եմ մար­դուն։ Իմ գոր­ծը նրա հետ է։ Նա է ինձ սի­րո­ղը, լքո­ղը, ա­վե­րո­ղը, գն­դա­կա­հա­րո­ղը, ինք­նաս­պա­նու­թյան մղո­ղը, նաև՝ խաչ հա­նո­ղը...
Ան­ցյա­լից էլ եմ վա­խե­նում, ա­վե­լի ճիշտ՝ ա­նընդ­հատ այն­տեղ լի­նե­լուց։ Եվ միշտ էլ վե­րա­դառ­նում եմ հոգ­նած, հիաս­թափ­ված, ան­հան­դերձ, տա­րա­ծու­թյու­նից ու ժա­մա­նա­կից դուրս... Իսկ ե­թե մի օր էլ չկա­րո­ղա­նամ վե­րա­դառ­նա՞լ... Նկա­տե՞լ ես ինչ­քան մարդ կա այն­տեղ։ Նրանք էլ վե­րա­դառ­նա­լուց են վա­խե­նում...
Ինձ կհաս­կա­նա՞ն, ե­թե ա­սեմ, որ ան­ցյա­լա­պաշ­տու­թյու­նը հո­շո­տում է մեր ինք­նու­թյու­նը... զր­կում է մեզ... պար­տադ­րում է հրա­ժար­վել ներ­կա­յից...
Ան­ցյա­լը ներ­կա­յից ա­ռաջ է... խոս­տո­վա­նե՞նք... Մենք ա­վե­լի շատ հա­վա­տում ենք մե­ռել­նե­րին... մեր բո­լոր հե­րոս­նե­րը, ի­մաս­տուն­նե­րը, ա­ռաջ­նորդ­ներն ու նվի­րյալ­ներն այն­տեղ են... Այս­տեղ մենք ա­նընդ­հատ մե­նակ ենք ու... ան­պաշտ­պան...
Հե­րոս ու­նեմ, ա­սում է՝ ես այս պա­տե­րազ­մում մե­նակ էլ գնամ հա­զա­րի դեմ, զոհ­վո­ղը չեմ, ես հա­ջորդ պա­տե­րազ­մի զո­հե­րից եմ...
Ա­հա մենք և մեր ի­րա­կա­նու­թյու­նը... Եվ սա­րը բարձ­րա­նալն էլ փր­կու­թյուն չէ...

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ