[ARM]     [RUS]     [ENG]

ՇՈՒ­ՇԻՆ

Ա­սեմ, աշ­խար­հը հա­զար ան­գամ էլ փոխ­վի, մեկ է, մի օր վե­րա­դառ­նա­լու եմ։ Չեմ կա­տա­կում։ Ինչ էլ լի­նի, Տի­րոջ ձեռ­քը բռ­նած գնա­լու եմ տուն։ Չա­սեք միա­միտ ու զգաց­մուն­քա­յին բա­ներ է ա­սում մար­դը, գժ­վել է ու կորց­րել վե­րահս­կո­ղու­թյու­նը բա­ռե­րի հան­դեպ։ Կրկ­նում եմ, վե­րա­դառ­նա­լու եմ և՝ վերջ։ Բա­ցատ­րու­թյուն­ներն ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներն էլ լրիվ ա­վե­լորդ են, ուղ­ղա­կի՝ շա­տա­խո­սու­թյուն։ Շե­ղում։ Մի բան էլ ա­սեմ, չզար­մա­նաք, թուրքն էլ գի­տի, որ վե­րա­դառ­նա­լու եմ։ Գի­տե՞ք ին­չու։ Ո­րով­հետև դա իմ քա­ղաքն է, Երկ­նա­յի­նից շնորհ­ված իմ տե­ղը, իմ բար­ձուն­քը, իմ Տա­պա­նը…
Այն­տեղ ա­մեն ինչ իմ կա­ռու­ցածն էր, ա­մեն-ա­մեն ինչ… տնե­րը, դար­պաս­նե­րը, փո­ղոց­նե­րը, ե­կե­ղե­ցի­նե­րը… պա­րիսպ­նե­րը… Ե­թե կու­զեք՝ ե­ղած-չե­ղած մի քա­նի մզ­կի­թի պա­տերն էլ եմ ես շա­րել… պարս­կա­կան… ի՜նչ ադր­բե­ջան, ի՜նչ բան, ծի­ծա­ղե­լի է… ինչ­քան էլ ա­մե­րի­կա­նե­րից ու եվ­րո­պա­նե­րից հա­վա­քեն բե­րեն` իբր մի­ջազ­գա­յին տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի, լրագ­րող­նե­րի և այլ բա­շի­բո­զուկ­նե­րի, բան չի փոխ­վե­լու… Ինչ­քան էլ փնտ­րեն, չեն գտ­նե­լու ո­չինչ… և մե­կը դրանց չի հարց­նե­լու, լավ, են­թադ­րենք այս քա­ղա­քում ապ­րել են ձեր նախ­նի­նե­րը, բա որ­տե՞ղ են թաղ­ված այդ քա­ղա­քա­կիրթ վայ­րե­նի­նե­րը… ցույց տվեք դրանց գե­րեզ­մա­նա­քա­րե­րը, դրանց… հերն էլ ա­նի­ծած… Ին­չի՞ մա­սին եմ խո­սում, ում հետ ինչ եմ քն­նար­կում… Ե­կել մեր շի­նած տնե­րում ապ­րել են, մեր շի­նած փո­ղոց­նե­րում քայ­լել, մեր ու­նե­ցա­ծը ա­վե­րել-թա­լա­նել… Ա­հա ամ­բողջ պատ­մու­թյու­նը, այն էլ՝ ըն­դա­մե­նը մի քա­նի տար­վա։ Հա­րյուր տա­րին շատ-շատ է, ութ­սունն էլ, յո­թա­նա­սունն էլ… Եվ դրանք կր­կին իմ քա­ղա­քում են… հաս­տատ՝ վա­խե­ցած, ա­մեն օր հե­ռա­նա­լու պատ­րաստ… Միայն աս­կյար… բնակ­վե­լու տրա­մա­բա­նու­թյու­նից դուրս… Եր­կու տա­րի և՝ դա­տարկ ու ա­մա­յի փո­ղոց­ներ… տու­րիս­տա­կան կար­ճատև ար­շավ­ներ… Տա­փաս­տա­նի արևից պլթպլ­թա­ցող գլուխ­նե­րը Ի­սա­հա­կի աղ­բյու­րի ցուրտ ջրե­րի տակ թար­մաց­նող­ներ…

Հայրս կա­սեր` ես ձեր էդ փն­թի… Գու­շա­կե­ցի՞ք, չէ՞, շա­րու­նա­կու­թյու­նը… Չա­սե՞ր… Դուք չեք ա­սո՞ւմ… Դուք դրանց հետ հեռ­վից-հե­ռու ո՞նց եք խո­սում… Դրանք ու­րիշ ին­չի՞ են ար­ժա­նի…Մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե՛ր… մար­դու ի­րա­վունք­ներ… աշ­խարհ… Չա­սե՞մ՝ թքած… ինձ հա­մար՝ ե­ղած-չե­ղած……Իմ այդ քա­ղա­քում, ինչ­քան հի­շում եմ, եր­բեք խա­ղա­ղու­թյուն չի ե­ղել, դրա հա­մար էլ, երբ կող­քիս խո­սում են խա­ղա­ղու­թյու­նից, ո­չինչ չեմ հաս­կա­նում, բայց և ա­մա­չում էլ եմ հարց­նել, թե ինչ է դա, ինչ գույն ու ձև ու­նի, տխո՞ւր է, թե՞ ու­րախ… ա­հե՞լ է, թե՞ ջա­հել… Վեր­ջա­պես՝ դա ո՞ւմ հո­րի­նածն է, և ո՞վ է այդ ան­տե­րի տե­րը…


Մի յու­րա­հա­տուկ բան էլ կար իմ այդ քա­ղա­քում. հա­մա­րյա բո­լո­րը զենք ու­նեին, որ­սոր­դա­կան հրա­ցա­նից սկ­սած, Նի­կո­լա­յի ժա­մա­նակ­նե­րի մո­սին­նե­րով ու մաու­զեր­նե­րով դուրս ե­կած։ Կարևո­րը՝ դրան­ցից մեր տանն էլ կար։ Եվ չկար մե­կը, որ չի­մա­նար այդ զին­վա­ծու­թյան մա­սին։ Ես, օ­րի­նա­կի հա­մար, իմ ե­րե­խա տե­ղով գի­տեի, որ մեր հարևան թուր­քը եր­կու հրա­ցան ու­ներ, մյու­սը՝ մե­կը, փո­ղո­ցի ծայ­րին ապ­րո­ղը՝ ե­րե­քը։ Բայց, պատ­կե­րաց­նո՞ւմ եք, ոչ մե­կը, ոչ մի տեղ, ոչ մե­կի ներ­կա­յու­թյամբ չէր խո­սում դրա մա­սին, և օ­րեն­քի պա­հա­պան­ներն էլ ցույց էին տա­լիս, որ ո­չինչ չգի­տեն, որ նման բան հնա­րա­վոր չէ ան­գամ պատ­կե­րաց­նել։ Այ­սինքն՝ Սո­վետ­միու­թյու­նը որ­տե՜ղ, թի­վան­գը որ­տե՜ղ…
Եվ այն տա­րի­նե­րին ինձ թվում էր՝ աշ­խար­հի բո­լոր քա­ղաք­նե­րում էլ այդ­պես է, որ ա­ռանց զեն­քի ուղ­ղա­կի հնա­րա­վոր չէ` չնա­յած այդ զեն­քը հազ­վա­դեպ էր օգ­տա­գործ­վում, այն էլ՝ միայն սա­րե­րում ու ձո­րե­րում, դրա­նով ոչ մե­կը ոչ մե­կի վրա չէր գնում։ Տա­րիքն ա­ռած մար­դիկ էլ բա­ցատ­րում էին, որ ե­թե, օ­րի­նա­կի հա­մար, մեկն ու­նե­նար, մե­կը՝ չէ, ա­պա այդ հրա­ցան­նե­րով սպա­նու­թյուն­նե­րը թիվ ու հա­շիվ չէին ու­նե­նա…
Վե­րա­դառ­նա­լու եմ… Կարևո­րը հա­վա­տալն է։ Ո­րո­շո­ղը նա է։ Կու­զի՝ կտա­նի ուր ու­զում ես, չի ու­զի՝ տե­ղից շար­ժո­ղը չես, ինչ­քան էլ քեզ չար­չա­րի ցան­կու­թյունդ, քեզ օր ու գի­շեր չտա կորց­րածդ…
…Մեր յու­րա­քան­չյուր բա­խում թուր­քի հետ հայ­րե­նա­կան պա­տե­րազմ էր, թե­պետ ու­րի­շի հա­մար իմ այս ա­սա­ծը ծի­ծա­ղե­լի ու ան­հաս­կա­նա­լի մի հո­րին­վածք է, մի սուտ։ Ես պար­զա­պես, որ­պես Եր­կիր մո­լո­րա­կի բնա­կիչ, իմ պարտքն եմ հա­մա­րում նա­խազ­գու­շաց­նել, ա­սել, որ սա միայն իմ պա­տե­րազ­մը չէ, որ Եր­կիր մո­լո­րա­կի պահ­պա­նու­թյունն ու պաշտ­պա­նու­թյու­նը միայն իմ ա­ռա­քե­լու­թյու­նը չէ…
Եվ Շու­շին էլ միայն տա­րածք չէ, որ­տեղ ապ­րում էին իմ նախ­նի­նե­րը, մեկ-եր­կու թուրք, մի քա­նի պար­սիկ, ռուս ու քուրդ… Շու­շին, նույ­նիսկ վաթ­սու­նա­կան­նե­րին, երբ իր հզո­րու­թյան նոր սանդ­ղակն էր դնում խոր­հուրդ­նե­րի եր­կի­րը, կար­ծես, դուրս էր այդ հզոր տե­րու­թյու­նից… գոց դար­պաս­նե­րով ու դռ­նե­րով, եր­բեք չբաց­ված պա­տու­հան­նե­րով, ոչ սո­վե­տա­կան մտա­ծո­ղու­թյամբ ու կեն­ցա­ղով…


Հայրս ա­մեն օր հրա­ցանն էր մաք­րում, մո­րաք­րոջս Գե­րա­սիմ ա­նու­նով ա­մու­սի­նը թուրք պա­ռավ­նե­րի խար­խուլ տնակ­նե­րի ծակ տա­նիքն էր կար­կա­տում, մենք մեր ա­րյու­նա­լի ճա­կա­տա­մարտն էինք մղում, թուր­քը կրա­կում է Ղա­զան­չե­ցո­ցի գմ­բե­թը պինդ պա­հող խա­չին, որ­բա­նոց­նե­րում գի­շե­րը կաղ­կան­ձում էին հայ փոք­րիկ որ­բե­րը` սպա­սե­լով ցե­րե­կա­յին նոր հար­ձա­կում­նե­րի…
Վե­րա­դառ­նա­լու եմ…
Թե­պետ ա­մեն օր այն­տեղ եմ… Իմ թա­ղա­մա­սում, իմ փո­ղո­ցում, իմ տա­նը… Ես այն­տեղ եմ ապ­րում… Ես իմ այդ քա­ղա­քից եր­բեք չեմ հե­ռա­ցել…
Չա­սե՞մ` ե­րա­նի՜ նրան, ով հա­վա­տում է ա­ռանց տես­նե­լու…
Չե՞ք հա­վա­տում, չէ՞։ Տես­նում եմ, որ չեք հա­վա­տում։ Չէ, հա­վա­տում եք, բայց մի քիչ էլ կաս­կա­ծում եք։ Լավ։ Կտես­նենք։ Հե­տո չա­սեք, որ տե­ղյակ չեմ պա­հել… որ ա­ռանց պայ­մա­նա­վոր­վե­լու ու քն­նար­կե­լու նման պա­տաս­խա­նա­տու քայլ եմ ա­րել, որ չեմ տե­ղե­կաց­րել մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին, որ…
Մի խոս­քով՝ պատ­րաստ­վեք…

Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ