[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԼԵՌ­ՆԵ­ՐԸ

 ՀԱՆ­ԳՍ­ՏԻ ՆՈՐ ԳՈ­ՏԻ

Նաև՝ Պա­պիկ-տա­տի­կը կամ՝ Դե­դոն-բա­բոն։ Մար­դիկ գործ են ա­րել՝ զրու­ցե­լով հա­վեր­ժու­թյան հետ, և ստաց­վել է՝ ներ­կա-ան­ցյալ-ա­պա­գա։ Որ­պես­զի մենք ե­կող-գնա­ցո­ղի մոտ հպար­տա­նանք ա­ռիթ-ա­նա­ռիթ, գո­վենք ու փա­ռա­բա­նենք ինք­ներս մեզ, օ­րը մի քա­նի ան­գամ գնանք-հաս­նենք դա­րե­րի ա­մե­նա­խոր­քը, մե­ծա­րենք մեր նախ­նի­նե­րին, մեր հյու­րե­րին ու ըն­կեր­նե­րին ձանձ­րաց­նենք ա­նընդ­հատ կրկն­վող, հա­ճախ, նույ­նիսկ, ան­հա­վա­տա­լի թվա­ցող պատ­մու­թյուն­նե­րով։

Իսկ իմ քա­ղաքն այն ժա­մա­նակ ա­վե­լի զուսպ էր, ա­վե­լի հա­մեստ, փո­ղոց­նե­րը՝ կարճ, տնե­րը՝ փոքր, հե­ռու ցու­ցա­մո­լու­թյու­նից, խա­նութ­նե­րը՝ ըն­դա­մե­նը մի քա­նի­սը, մար­դիկ՝ մի տե­սակ՝ ան­հոգ, խա­ղաղ ու ժպ­տե­րես։ Ռես­տո­րան կոչ­վա­ծը՝ մե­կը։ Եվ ար­ձանն էլ քա­ղա­քից դուրս էր, բլ­րի վրա, հա­մա­րյա ան­տա­ռի մեջ, բայց լավ երևա­ցող, քա­ղաք մտ­նո­ղին՝ ու­սում­նա­սի­րող-սաս­տող՝ յե­շի հա՜…
Եվ պա­պիկ-տա­տի­կի կող­քին ու­րիշ բան չկար։ Ոչ մի ար­ձա­նիկ, ոչ մի շի­նու­թյուն, ոչ մի կա­ռույց… Է­լի ա­կան­ջը կան­չի սո­վետ­միու­թյան… ո՞վ թույլ կտար… ո՞վ կհա­մար­ձակ­վեր… օ­րենք կար, բան կար… Միայն ծա­ռերն էին մե­ծա­նում ու փոր­ձում փա­կել կո­թո­ղը, ծած­կել խոր­հր­դա­նի­շը…
Հե­տո ե­կավ 88-ը, պա­տե­րազմ ե­ղավ, թշ­նա­մու հերն ա­նի­ծե­ցինք և ա­վե­լի ու ա­վե­լի սի­րե­ցինք մեր Պա­պիկ-տա­տի­կին։ Մաք­րե­ցինք չսի­րող­նե­րի հետ­քե­րից, ա­նի­մաստ գրու­թյուն­նե­րից, տե­ղան­քը հան­դեր­ձա­վո­րե­ցինք ժա­մա­նա­կա­կից լու­ծում­նե­րով և խոս­տա­ցանք պա­հել ու պաշտ­պա­նել աչ­քի լույ­սի պես, ա­նի­մաստ այ­ցե­լու­թյուն­նե­րով չխախ­տել նրանց հան­գիս­տը, ա­վե­լորդ մի­ջամ­տու­թյամբ չխե­ղել տա­րած­քը…
Հե­տո՞…
Լավ, չա­սեմ ինչ-որ մե­կը ինչ-որ տեղ սայ­թա­քել-ըն­կել է, մեկն էլ դա չի նկա­տել, մեկ ու­րիշն էլ նկա­տել է, բայց ցույց է տվել, որ չի նկա­տել, չոր­րորդն էլ ա­սել է՝ ինձ հար­ցեր չտաք, ես քա­ղա­քա­կա­նու­թյամբ չեմ զբաղ­վում…

Պար­զա­պես հի­մա այն­տեղ շատ-շա՜տ մար­դիկ են հա­վաք­վում, ինչ­պես ա­սում են՝ ա­սեղ գցե­լու տեղ բա­ցար­ձա­կա­պես չկա։ Բայց, կար­ծում եմ, ինձ ճիշտ չհաս­կա­ցաք. այդ մար­դիկ, ե­րե­խա­նե­րը, մեկ-մեկ նաև տա­րիքն ա­ռած մար­դիկ, չեն գա­լիս Պա­պիկ-տա­տի­կին տես­նե­լու, նրանց հետ խոր­հր­դակց­ե­լու ու տա­րած­քը մաք­րե­լու, ա­վե­լի գե­ղեց­կաց­նե­լու։ Չէ, գա­լիս են խո­տե­րի մեջ պառ­կե­լու, ՙպիկ­նի­կա­յին՚ տրա­մադ­րու­թյուն վա­յե­լե­լու, ինք­նաե­ռի ծու­խը եր­կինք հա­նե­լու, վեր­ջում էլ, բնա­կա­նա­բար, հու­շա­կո­թո­ղի ֆո­նին հա­վեր­ժա­նա­լու։ Եվ ա­մեն ե­րե­կո տա­րած­քը գու­նա­վոր­վում է, աշ­խու­ժա­նում, իսկ ներքևի մա­սում տե­ղադր­ված վրան­նե­րը մեզ տե­ղա­փո­խում են ու­րիշ եր­կր­ներ ու քա­ղա­քակր­թու­թյան այլ տա­րածք­ներ… վա­յե­լիր, ինչ­քան ու­զում ես… Իսկ մեծ ա­րա­գու­թյամբ սլա­ցող ավ­տո­մո­բիլ­նե­րը մի ու­րիշ ե­րանգ ու տրա­մադ­րու­թյուն են հա­ղոր­դում ընդ­հա­նուր պատ­կեր-խճան­կա­րին…

Ես կա­սեի՝ պա­կա­սը միայն մի հար­մար լո­ղա­վա­զանն է։ Զար­մա­նա­լի է նույ­նիսկ, որ մինչև հի­մա ոչ մե­կի մտ­քով չի ան­ցել, խել­քը չի կտ­րել։ Դրա ե­ղածն ի՞նչ է, մի քա­նի օ­րում կա­րե­լի է հար­ցե­րը լու­ծել։ Տե­սանք` ին­չեր են կա­ռու­ցել քա­ղա­քի, նույ­նիսկ` ա­մե­նա­կենտ­րո­նում, ճա­շա­կո՜վ, ազ­գա­յին ո­գուն ու մտա­ծո­ղու­թյա­նը հա­րիր։ Պա­կաս բան չկա։ Շե­դեվր։ Նվա­ճում։ Գլուխ­գոր­ծոց։ Ան­ծա­նոթն էլ կն­կա­տի դրանց ճար­տա­րա­պե­տա­կան շքե­ղու­թյու­նը, կի­րառ­ված նո­րու­թյուն­նե­րը։ Հե­տո էլ ինչ-որ մե­կը հա­մար­ձակ­վում է ա­սել, որ մենք մեր եր­կի­րը չենք սի­րում, մեր քա­ղաք­նե­րը, մեր ՍՏԵ­ՓԱ­ՆԱ­ԿԵՐ­ՏԸ։

Դրա հա­մար եմ ա­սում՝ մի ջրա­վա­զա­նի ե­ղածն ինչ է։ Պա­պիկ-տա­տիկն էլ կու­րա­խա­նան, մե­նակ չեն ձանձ­րա­նա ու կօրհ­նեն երկ­րի, նաև քա­ղա­քի մա­սին օր ու գի­շեր մտա­ծող նվի­րյալ­նե­րին։ Թե չէ՝ ամ­բողջ օ­րը մե­նակ, պըլթ­պըլ­թա­ցող արևի տակ… լավ է, գո­նե, էդ ե­րե­կո­ներն էլ կան… Ճիշտ է, մեկ-մեկ հա­մը հա­նում են, բարձ­րա­նում-նս­տում են պա­պի­կի գլ­խին, բայց, ո­չինչ, ե­րե­խա­ներ են, կա­րե­լի է նե­րել… Կարևորն այն է, որ մար­դիկ վե­րա­դառ­նում են բարձր տրա­մադ­րու­թյամբ, և օ­րե­ցօր շա­տա­նում-շա­տա­նում են ե­կող­նե­րը… Հա, մո­ռա­ցա նշել, որ մարդ­կանց ձգում-բե­րում է նաև այն­տեղ կա­յա­նած ինք­նագ­նաց­նե­րից հն­չող ե­րաժշ­տու­թյու­նը՝ ան­պայ­ման ա­մեն ճա­շա­կի, ժան­րի ու պա­հան­ջար­կի… Իսկ երբ դրանք խառն­վում են… ա­վե­լի լավ է չա­սեմ ինչ է լի­նում…
Ուղ­ղա­կի ու­զում եմ գո­ռալ` այս ո՛ւր եմ ըն­կել… եղ­բայր, մի՞­թե սա իմ քա­ղաքն է… որ­տեղ տա­րի­ներ ա­ռաջ բարձ­րա­ճա­շակ ե­րաժշ­տու­թյուն էր հն­չում, գե­ղե­ցիկ խոսք, որ­տեղ նա­խան­ձում էին ա­վե­լի շատ գիրք ըն­թեր­ցո­ղին… որ­տեղ հեր­թա­կան ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նա­խա­ղը դի­տե­լու հա­մար տոմ­սը ձեռք էին բե­րում ծա­նոթ-բա­րե­կա­մի միջ­նոր­դու­թյամբ…
Չա­սե՞մ՝ որ­տե­ղից որ­տե՛ղ… և ին­չո՞ւ… որ­տե՞ղ է կան­գա­ռը… Ես եր­բեք այդ­քան գույ­նե­րի մեջ այդ­քան տխ­րու­թյուն ու գոր­շու­թյուն չեմ տե­սել, այդ­քան ան­տար­բե­րու­թյուն, այդ­քան չգի­տակց­ված ար­հա­մար­հանք…
Խոր­հր­դա­նիշ կո­թո­ղի ամ­բողջ տա­րած­քը… ամ­բո՜ղջ… Չա­սեք՝ շա՛տ ենք կա­րո­տել… Ու­րիշ որ­տե՞ղ… Ե­ղածն էլ դա է… Չե՞ք մտա­ծում, որ ծի­ծա­ղե­լի է, տխուր ու ծի­ծա­ղե­լի…
Իսկ մի քա­նի օր ա­ռաջ ար­տա­սահ­մա­նից ժա­մա­նած բա­րե­կամս ուղ­ղա­կի հարց­րեց.
-Էս ի՞նչ մի­ջո­ցա­ռում է Պա­պիկ-տա­տի­կի մոտ…
-Մար­դիկ պար­զա­պես հան­գս­տա­նում են,-պա­տաս­խա­նե­ցի։
-Այս­տե՞ղ և այս­պե՞ս…
- …


Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ