[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱԽՍ

 

Երբ մի օր մե­կը հորս պա­պին՝ Ա­մա­րա­սի հո­վի­տը հս­կա­յա­կան թթայ­գու վե­րա­ծած Գաս­պա­րյան Մար­տի­րո­սին հարց­րեց, թե ու­մից և ին­չից է վա­խե­նում, մար­դը, ա­ռանց եր­կար-բա­րակ մտա­ծե­լու, հարց­նո­ղի ու­ղիղ աչ­քե­րին նա­յե­լով պա­տաս­խա­նել է.
-Վա­խե­նում եմ իմ տն­կած ծառն ու հո­ղը ի­րար հետ լե­զու չգտ­նեն… Իսկ քո ա­սած էդ «ու­մից»-ը ես ինքս եմ…Ես միայն ինձ­նից եմ վա­խե­նում…ու­րի­շից վա­խե­ցա, կմեռ­նեմ…
Տա­րի­ներ հե­տո նույն հար­ցը բե­րել-կանգ­նեց­րել են նաև 25 տա­րի տար­բեր գյու­ղե­րում կո­լեկ­տիվ տն­տե­սու­թյուն ղե­կա­վա­րած կո­մու­նիստ պա­պիս՝ Ա­շոտ Գաս­պա­րյա­նի ա­ռաջ։ Եվ պապս ծի­ծա­ղել է.
- Կար­կու­տից ու քա­մի­նե­րից… ինչ մնում է «ու­մից»-ին է, երևի գի­տե՞ք ինչ է ա­սել հայրս…
Մի օր էլ այդ նույն հար­ցը ե­կել-կտ­րել է հորս ճա­նա­պար­հը։ Եվ ու­շուն­ցա­տու հայրս միան­գա­մից լր­ջա­ցել է, բնա­կա­նա­բար, զար­մաց­նե­լով կող­քին գտն­վող­նե­րին.
-Ե­թե ա­սեմ վա­խե­նում եմ եր­կին­քը պոկ­վի-ընկ­նի գլ­խիս, կհա­վա­տա՞ք…ի­հար­կե, չեք հա­վա­տա…Բայց կա մե­կը, ու­մից չեմ վա­խե­նում, է՛… սար­սա­փում եմ։ Դուք նրան լավ էլ ճա­նա­չում եք։ Դա Ալ­բերտ Ա­շո­տի Գաս­պա­րյանն է, կարճ՝ Ա­բոն։ Այս պա­հին ձեր ա­ռաջ դիք կանգ­նած։
Հի­մա ես եմ։
Ի­հար­կե, քա­մի­նե­րից էլ եմ վա­խե­նում, կար­կու­տից էլ, ծա­ռի ու հո­ղի ի­րար հետ լե­զու չգտ­նե­լուց, մեր­ձա­վո­րիս չհաս­կա­նա­լուց, նե­րել չկա­րո­ղա­նա­լուց, մեկ-մեկ Տի­րոջ ձեռ­քը բաց թող­նե­լուց, կորց­նե­լուց, ձո­նե­րից ու ծա­փե­րից, ար­ձան­նե­րից, կուռ­քեր շի­նե­լու անս­պառ գայ­թակ­ղու­թյու­նից, խա­ղա­լիք դառ­նա­լուց, մտ­քի մթագ­նու­մից…ան­տար­բե­րու­թյու­նից, չա­րու­թյու­նից…կի­սա­տու­թյան զգա­ցու­մից…Ա­մեն ինչ ինձ վա­խեց­նում է, նույ­նիսկ հոր­դա­ռատ անձրևը, ա­նընդ­հատ տե­ղա­ցող ձյու­նը…
Բայց…սար­սա­փում եմ ինձ­նից…Ես եմ իմ մեծ հա­կա­ռա­կոր­դը, ինձ չար­չա­րո­ղը, ինձ գո­վեր­գողն ու գայ­թակ­ղո­ղը, ինձ գն­դա­կա­հա­րու­թյան պա­տի տակ կանգ­նեց­նողն ու նվաս­տաց­նո­ղը…
Օ­րի­նա­կի հա­մար, վա­խե­նամ կորց­նել խո­սե­լու ցան­կու­թյունս ու կա­րո­ղու­թյունս: Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մե­կը կտ­րում է հարևա­նի պտ­ղա­տու ծա­ռը, ես չեմ կա­րո­ղա­նում, և ցան­կու­թյուն էլ չու­նեմ ա­սել, որ դա, ոնց ա­սեմ, որ ծառ կտ­րելն այն­քան էլ բա­րո­յա­կան չէ, եղ­բայր, որ ծառ կտ­րե­լը մար­դուն ար­հա­մա­րհել է նշա­նա­կում, էլ մե­ղու­նե­րի մա­սին չեմ խո­սում։ Կամ էլ հա­զար տա­րի դպ­րո­ցից դուրս չե­կած մար­դը մի օր ո­րո­շում է նվա­ճել քա­ղա­քա­կան չբեր դաշ­տը, և ես չեմ հա­մար­ձակ­վում, և ցա­կու­թյուն էլ չու­նեմ ա­սել, որ տա­րածքն այդ ու­սու­ցիչ-մար­դու հա­մար չէ, ոչ էլ ար­վես­տա­գետ մե­կի, ոչ էլ ծառ տն­կո­ղի ու ծա­ղիկ ա­ճեց­նո­ղի…Չէ, կար­ծես ու­զում եմ ա­սել, բայց ինչ-որ բան խան­գա­րում է, մեկն ինձ ա­նընդ­հատ զգու­շաց­նում է՝ գործ չու­նես, ինչ­պես բո­լո­րը, այն­պես էլ դու… լռու­թյու­նը կյանք է…Իսկ դու դեռ պետք է ապ­րես։ Մի՞­թե ծի­ծա­ղե­լի չէ…
Հա, վա­խե­նում եմ դար­պասս ներ­կե­լու, տանս կի­սատ պա­տը բարձ­րաց­նե­լու, այ­գիս ջրե­լու տրա­մադ­րու­թյունս կորց­նե­լուց և հե­տո դրա հա­մար ու­րիշ­նե­րին մե­ղադ­րե­լուց։
Մի ան­գամ, ինչ­քան հի­շում եմ, 70-ա­կան­նե­րին էր։ Թուր­քը գա­լիս-հաս­նում է Սզ­նեք գյուղ, օգտ­վում իմ Ե­ղիշ քե­ռու ա­ռատ հյու­րա­սի­րու­թյու­նից, մի քա­նի օր գի­շե­րում գյու­ղի ա­նաս­նա­պա­հա­կան ֆեր­մա­յում ապ­րող իր ցե­ղա­կից­նե­րի մոտ և… մի գի­շեր՝ քշում-տա­նում իմ Ե­ղիշ քե­ռու մի քա­նի կովն ու ոչ­խա­րը՝ չմո­ռա­նա­լով թու­նա­վո­րել մեր սի­րե­լի շա­նը։ Եվ երբ գյու­ղա­ցի­նե­րը հա­վաք­ված, հա­մա­րյա խմ­բո­վին, ժա­մե­րով ու­շուն­ցա­տակ են տա­լիս գո­ղին, ո­րո­շում նույ­նիսկ ֆեր­մա­յից քշել ֆեր­մա­յում ապ­րող­նե­րին ու գյու­ղի դռ­նե­րը պինդ փա­կել բո­լոր թուր­քե­րի ա­ռաջ, ան­գամ զին­ված հեր­թա­պա­հել գյու­ղի մեր­ձա­կա բար­ձունք­նե­րում, իմ Ե­ղիշ քե­ռին ըն­դա­մե­նը մի քա­նի պիդ բառ է դնում ի­րար կող­քի.
-Մե­ղա­վո­րը ես եմ…Ե­թե մե­կը ար­ժա­նի է պատ­ժի, այդ մե­կը ես եմ՝ Մեծ հայ­րե­նա­կա­նում զոհ­ված Ռու­բեն Ա­հա­րո­նյա­նի որ­դի Ե­ղի­շե Ա­հա­րո­նյանս…
Հե­տո, է­լի ինչ­քան հի­շում եմ, քե­ռուս նն­ջա­րա­նի պա­տից, հենց գլ­խա­վերևում, հայ­տն­վեց գե­ղե­ցիկ, մեծ երկ­փո­ղա­նին…Ճիշտ է, այն եր­բեք չո­րո­տաց, բայց պարզ­վեց, որ այն հե­ռա­վոր սո­վե­տժա­մա­նակ­նե­րում միայն դրա ներ­կա­յու­թյու­նը հե­րիք էր։
Հե­տաքր­քի­րը հորս գնա­հա­տա­կանն էր.
-Լա­վա վեր­ջա­պես էդ մար­թին խել­քը կըտ­րա­լա…մի ան­գամ էլ վեր փիր­մին կող­կեն տրքց­նե, կգի­դան, վեր մա­մա­յա լաց ին­նան։
Դրա հա­մար եմ ա­սում, ես ինձ­նից եմ վա­խե­նում։ Տե­սանք թշ­նա­մին ուր է հա­սել, իսկ ես ինչ­պես եմ ապ­րում, ու­զում եմ ա­սել՝ ին­չով եմ զբաղ­ված։ Չեմ հա­կա­ճա­ռում տուն շի­նե­լը, մեր շե­ներն ու քա­ղաք­նե­րը ի­րար կա­պող ճա­նա­պարհ­նե­րը կար­գի բե­րե­լը, խմե­լու ջու­րը հե­ռու­նե­րից քա­ղաք հասց­նե­լը, մարդ­կանց օգ­նելն, իս­կա­պես, հրա­շա­լի բան է, գո­վեր­գու­թյան ար­ժան գործ, բայց…ինչ-որ բան, կար­ծես, չի հե­րի­քում, ինչ-որ գույն, թվում է, պա­կա­սում է…Չես կա­րո­ղա­նում ու­րա­խա­նալ…սե­րը պա­հան­ջարկ չու­նի…
Ա­նընդ­հատ հի­նը…Նո­րը…Հի­նը…Նո­րը…է­լի…է­լի…միշտ…հե­տո՞…Այս­պես, ինչ­քան մտա­ծում եմ, ես էլ եմ կար­գին հին…չէ հնա­գույն…Եվ, բնա­կա­նա­բար, իմ մեջ եր­կիրն ա­վե­լի շատ է, ա­վե­լի ընդ­գր­կուն, ա­վե­լի շո­շա­փե­լի…և այդ եր­կի­րը բա­ժան-բա­ժան չէ, դժ­գույն չէ, այդ եր­կի­րը միայն գտա­ծը չէ, նաև կորց­րածն է, հանձ­նա­ծը, թո­ղա­ծը…Եվ այդ երկ­րին հին ու նոր չկա, այդ եր­կի­րը մեկն է… Չա­սե՞մ՝ ԵՐ­ԿԻՐ ՆԱԻ­ՐԻ…
Ե­ղիշ քե­ռիս ճիշտ էր։ Ազ­նիվ էր ու ճիշտ։ Գի­տե՞ք ինչ ե­ղավ հե­տո…Ա­սեմ, գյու­ղի բո­լոր տնե­րի նն­ջա­րան­նե­րի պա­տե­րին հրա­ցան­ներ հայ­տն­վե­ցին։
Իսկ ես ինձ­նից վա­խե­նում եմ, ո­րով­հետև չգի­տեմ վաղն ինչ եմ ա­նե­լու, ո­րով­հետև ցա­վը չեմ զգում, ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել` ինքս ինձ ցա­վազր­կել եմ, և վա­խե­նում եմ մի օր հաս­կա­նամ, որ ինձ էլ ո­չինչ չի հե­տաք­րք­րում…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ