[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՒՆԱՎՈՐ ԾԱՌԵՐ

Ես ինձ լրիվ կորց­րել եմ։ Ոչ մի հետք։ Հու­շող ոչ մի ձայն։ Ա­սես եր­բեք չեմ ե­ղել ոչ մի տեղ, ոչ մե­կի մոտ։ Մութ լռու­թյուն։ Փնտ­րելն էլ, կար­ծես, ա­նի­մաստ է։ Ծի­ծա­ղե­լի էլ։ Են­թադ­րենք գտա։ Ի՞նչ է փոխ­վե­լու։ Ինչ-որ մե­կին ու­րա­խաց­նե­լո՞ւ է լու­րը։ Գո­նե մե­կը ող­ջու­նե­լու է ինձ։ Դժ­վար։ Հա­վա­տա­լը միամ­տու­թյուն է։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ այդ­պես է ե­ղել, ու­զում եմ ա­սել` սա ա­մենևին էլ նոր բա­ցիլ չէ, և վա­րա­կը իր զավ­թած տա­րած­քը թող­նե­լու մտադ­րու­թյուն եր­բեք չի ու­նե­ցել ու չի էլ ու­նե­նա­լու։ Կաս­կա­ծո­ղը թող ներ­կա­յա­նա։ Կարևո­րը իմ այդ սխա­լը ո՛չ աշ­խարհ կոր­ծա­նե­լու զո­րու­թյուն ու­նի, ո՛չ էլ՝ նույ­նիսկ Եր­կիր։ Այն­պես որ, լուրջ մտա­հո­գու­թյան խն­դիր չկա։
Իսկ ես իմ ետևից գնում-հաս­նում եմ ու­ղիղ Հադ­րութ, այն­տե­ղից՝ Տյաք, Վանք... Մեծ Թա­ղեր, Հին Թա­ղեր, Խծա­բերդ... բո­լոր մեծ ու փոքր շե­նե­րը... հե­տո՝ Ակ­նաղ­բյուր, Ա­վե­տա­րա­նոց... Սղ­նախ... Քա­րին տա­կով՝ Շու­շի... Քար­վա­ճառ... Ծար... Քա­շա­թաղ... Հենց իմ հետ­քե­րից էլ գու­շա­կում եմ, որ քիչ ա­ռաջ այն­տեղ էի, որ ա­մեն օր գա­լիս-գնում եմ... որ ա­մեն օր էլ այն­տեղ հան­դի­պում եմ ինձ նման մարդ­կանց, իմ ցե­ղա­կից­նե­րին... Եվ բո­լո­րի ա­ռաջ նույն ծե­րա­ցած հար­ցը՝ այս ի՞նչ ե­ղավ մեզ հետ...
Չեմ գտ­նում։ Չի հա­ջող­վում։ Ուր գնում եմ, նույն խոսքն է՝ քիչ ա­ռաջ այս­տեղ էր։ Ա­սում են ժպ­տա­լով, ան­տար­բեր, ան­տե­ղյակ։ Խա­բե­լու նման։ Պարզ­վում է՝ ո՛չ դե­մոկ­րատ­նե­րի մոտ եմ, ո՛չ սո­ցիա­լիստ­նե­րի, ո՛չ կո­մու­նիստ­նե­րի... ոչ մի երկ­րա­շեն կու­սակ­ցու­թյուն, ոչ մի փր­կիչ, ոչ մի վերևից ու­ղարկ­ված... թե­պետ այդ կուս­տա­րածք­նե­րում իմ չգտն­վե­լը ինձ բա­ցար­ձա­կա­պես չզար­մաց­րեց, ինչ­պես ա­սում են, ես այլ բան չէի էլ սպա­սում։
Ես որ­տե՜ղ, նման հա­վա­քա­կա­յան­նե­րը որ­տե՜ղ... Աբ­սուրդ...
Աբ­ստ­րակտ պատ­կեր, այն էլ՝ սև ու սպի­տակ... Չա­սեք է­լի գու­նա­բա­ժա­նում է... ուղ­ղա­կի գույ­նի պա­կաս կա, չի հե­րի­քում, չի սա­զում, տրա­մադ­րու­թյուն չի փո­խում։ Նույնն է... ոչ մի տար­բե­րու­թյուն... Ե­րե­խա ժա­մա­նակ, օ­րի­նա­կի հա­մար, ես ծա­ռերն էլ էի սև ու սպի­տակ նկա­րում, Շու­շիի կարմ­րա­տա­նիք ու նախ­շա­դուռ տներն էլ, Շու­շիից երևա­ցող դեղ­նա-կարմ­րա-կա­նաչ դաշ­տե­րը, Ղա­զան­չե­ցո­ցի գմ­բե­թին թա­ռած Եր­կին­քը, մորս պա­հած-պաշ­տած ծաղ­կա­նո­ցը, նույ­նիսկ՝ պա­պիս... Բայց ոչ մե­կը չէր դժ­գո­հում գույ­նի պա­կա­սից... պատ­կե­րաց­նո՞ւմ եք նման բան։ Տա­րի­ներ հե­տո, երբ ես ջրա­ներկ էլ ու­նեի, յու­ղա­ներկ էլ, հենց պապս էլ մե­ղադ­րում էր ինձ՝ դու էլ եր­բեք չկա­րո­ղա­ցար այդ­քան գու­նա­վոր ինչ-որ բան նկա­րել... այդ­քան գու­նա­վոր ու գե­ղե­ցիկ... բեր­քա­տու ծա­ռեր...
Կորց­րել եմ...
Իսկ գու­ցե ե՞ս չեմ կորց­նո­ղը... թե­պետ, ա­սում են, պա­տե­րազմ­նե­րից հե­տո նման բան լի­նում է։ Մե­կը կար, ինչ­քան հի­շում եմ, ա­նու­նը Հա­րու­թյուն էր, Մեծ հայ­րե­նա­կա­նից վե­րա­դար­ձավ, ըն­դա­մե­նը քսան­հինգ տա­րե­կան էր, մի քա­նի օր շր­ջեց քա­ղա­քում, հարևան­նե­րի հետ զրու­ցեց, ա­մուս­նա­ցավ, ե­րե­խա­ներ ու­նե­ցավ, բայց ա­նընդ­հատ հարց­նում էր՝ որ­տե՞ղ է Հա­րու­թյու­նը... այդ­պես ու­ղիղ հի­սուն տա­րի... Մարդն այդ­պես էլ թո­ղեց այս՝ մե­կի հա­մար գու­նա­վոր, մեկ ու­րի­շի հա­մար՝ սև ու սպի­տակ աշ­խար­հը... Ու­զում եմ ա­սել՝ Հա­րու­թյու­նը կար, բայց էն մի Հա­րու­թյու­նը չկար, էն մե­կը, ով մինչև պա­տե­րազմ ապ­րում էր մեր քա­ղա­քում...
Հի­մա չհարց­նե՞մ՝ ո՞վ է կորց­րել Հա­րու­թյու­նին, ով ըն­դա­մե­նը քսան տա­րե­կան էր ու չգի­տեր ինչ բան է պա­տե­րազ­մը... Եվ պա­տե­րազ­մից վե­րա­դար­ձած Հա­րու­թյու­նը կա­րո՞ղ էր գտ­նել նրան... որ­տե՛ղ... ինչ­պե՛ս... գտ­նել էր, չէր հա­վա­տա, կա­սեր՝ սուտ է... մխի­թա­րանք...
Մեկն էլ՝ ա­նու­նը Նա­հա­պետ էր, աք­սո­րա­վայ­րից մի կերպ գյուղ հաս­նե­լուց հե­տո էր ինչ-որ մե­կին փնտ­րում... տա­րի­ներ շա­րու­նակ ան­տառ­նե­րում, դաշ­տե­րում, այ­գի­նե­րում, հարևան­նե­րի տնե­րում, նույ­նիսկ՝ հան­գս­տա­րա­նում... Մի ան­գամ էլ, հենց գյու­ղա­մի­ջում էլ դի­մեց կողք-կող­քի նս­տած ծե­րու­նի­նե­րին.
-Չեմ հաս­կա­նում, Մու­շե­ղը կա, Վար­դա­նը կա, Մի­քա­յե­լը կա, Ար­տո­յին ե­րեկ եմ տե­սել, Վազ­գե­նը մի քա­նի օր ա­ռաջ մե­ռավ... Միայն Նա­հա­պետն է, որ չի երևում։ Տես­նող ե­ղե՞լ է... Նա­հա­պե­տին ճա­նա­չո՞ւմ եք, չէ՞, Նա­հա­պե­տին է­լի, որ ա­սում էր՝ Ստա­լի­նը ես եմ... մյուս բո­լոր ստա­լին­նե­րը կեղծ են... ա­սում էր ու ծի­ծա­ղում, հի­շո՞ւմ եք...
Ի՞նչ ա­սեմ, վա­ղուց ոչ էն Նա­հա­պե­տը կա, ոչ էլ էն Նա­հա­պե­տին փնտ­րող Նա­հա­պե­տը։ Բայց օ­րե­ցօր ա­վե­լա­նում են ինք­նահռ­չակ թա­գա­վոր­նե­րը, իշ­խան­նե­րը, պոետ­ներն ու դա­հիճ­նե­րը։ Եվ ամ­բո­խը նրանց դի­մա­վո­րում է ծաղ­կեփն­ջե­րով, եր­գե­րով, շող­շո­ղուն նվեր­նե­րով ու ձո­նե­րով՝ հա­մո­զե­լով, որ վեր­ջա­պես հայ­տն­վել է նա, միա­կը, ե­զա­կին... փր­կի­չը... որ Երկ­նա­յի­նը վեր­ջա­պես լսել է ժո­ղովր­դի խնդ­րան­քը, չէ՝ ա­ղա­չանք-պա­ղա­տան­քը և ու­ղար­կել է իր ընտ­րյա­լին, իր խո­նարհ ծա­ռա­յին... իր ա­ջը... Ու­րեմն` կեց­ցե՛ մեր նոր փր­կի­չը... ինչ էլ լի­նի, ինչ էլ մեզ ա­նեն, ինչ­քան էլ հա­լա­ծեն-լլ­կեն, կեց­ցե՛... Եվ ես ա­մենևին էլ չեմ զար­մա­նա, ե­թե այդ նույն հա­լած­վող-նա­հա­տակ­վող ամ­բո­խը ա­ղա­ղա­կի` ու­րեմն դա է Տի­րոջ ցան­կու­թյու­նը...
Ես եմ Ստա­լի­նը... որ­տե՞ղ է գյու­ղում թո­ղած միա­միտ, աշ­խար­հից բան չհաս­կա­ցող Հա­րու­թյու­նը... Նա­հա­պե­տը...
Կեց­ցե՜ մեր նոր փր­կի­չը...
Նա­յեք, հան­կարծ բան ա­սող չլի­նի... չհա­մար­ձակ­վեք... ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը պա­հան­ջում է...
Եվ ա­մե­նա­տա­րօ­րի­նա­կը՝ ես չգի­տեմ որ­տեղ եմ, ես ինձ կորց­րել եմ, ես իմ տե­ղը չգի­տեմ։ Թվում է պա­տե­րազ­մից չեմ էլ վե­րա­դար­ձել կամ մնա­ցել եմ աք­սո­րա­վայ­րում... Գու­ցե գե­րե­վար­վե՞լ եմ, և ոչ մե­կը չի մտա­ծում ինձ վե­րա­դարձ­նե­լու մա­սին...
Չէ, բա­րե­կամս, ինչ­քան մտա­ծում եմ, իմ հույսն է­լի նա է, ե­զա­կին, ու­ղարկ­վա­ծը... միայն ու միայն նա կա­րող է հայտ­նել իմ տե­ղը, միայն նա կա­րող է ինձ վե­րա­դարձ­նել...
Չե՞ք հա­վա­տում...