[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ՜ ՀԱՆՁՆՎԻՐ

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 Ցա­վի ժա­մա­նու­մը միշտ էլ անս­պա­սե­լի է։ Հա­ճախ՝ անն­կատ։ Մի օր բա­ցում ես աչ­քերդ, այդ սրի­կան կող­քիդ կանգ­նած է, ան­հաս­կա­նա­լի-ան­բա­ցատ­րե­լի ժպի­տը դեմ­քին։ Եվ դու հաս­կա­նում ես, որ նա ե­կել է քեզ հետ ապ­րե­լու և էլ եր­բեք չի լքե­լու քեզ։ Եվ դու, ու­զես-չու­զես, պի­տի ըն­դու­նես մար­տահ­րա­վե­րը, դրա ան­տա­նե­լի, չար­չա­րող ու լկ­տի ներ­կա­յու­թյու­նը։

Դա է հաղ­թե­լու, դրա հերն ա­նի­ծե­լու միակ ճա­նա­պար­հը։ Ու­զում եմ ա­սել՝ մի՜ հան­ձն­վիր։ Եր­բեք։ Ինչ էլ լի­նի։ Ինչ­քան էլ ժա­մա­նակ կոչ­վա­ծը հա­կա­ռակ­վի քեզ, և այդ ա­նի­ծյա­լը ա­վե­լի ու ա­վե­լի ծան­րա­նա ու­սե­րիդ, փոր­ձի զավ­թել բա­նա­կա­նու­թյունդ ու զգա­ցում­ներդ, ա­պա­կա­նի ա­մեն մի ժամդ ու օրդ, տա­րած­վի քո եր­բեմ­նի ան­հոգ ու սի­րա­ռատ տա­րածք­նե­րում։
Զո­րա­հա­վաք հայ­տա­րա­րիր, մեկ­տե­ղիր ու­ժերդ, հի­շո­ղու­թյունդ, ապ­րած-չապ­րածդ, մի մե­ղադ­րիր, կռիվ տուր միայն քեզ հետ, հա­սիր Տի­րոջ ոտ­քը, մի լքիր ծաղ­կա­շատ բար­ձունքդ, շա­րու­նա­կիր սի­րել մեր­ձա­վո­րիդ և… ա­մե­նադժ­վա­րը, գու­ցե նաև՝ ան­հաս­կա­նա­լին, ա­ղո­թիր թշ­նա­մուդ հա­մար… Եվ եր­բեք, եր­բեք, եր­բեք մի փնտ­րիր վեր­ջը…Եվ հի­շիր՝ Դա քո փոր­ձու­թյան ժամն է, քո ապ­րե­լու ժա­մա­նա­կը…
Սա խոր­հուրդ չէ, ես ուղ­ղա­կի զրու­ցում եմ ինձ հետ և, կար­ծում եմ, դրա ի­րա­վունքն ու­նեմ։ Ին­չո՞ւ եմ այս­քան վս­տահ, ո­րով­հետև ըն­կել-բարձ­րա­ցել եմ, պարտ­վել եմ ու հաղ­թել, կորց­րել ու գտել եմ, լա­ցել-ծի­ծա­ղել եմ, մո­լոր­վել-վե­րա­դար­ձել… ա­նընդ­հատ, ան­կան­գառ… մե­նակ, միշտ մե­նակ… Դուռս չծե­ծող ոչ մի բա­րե­կամ ու ըն­կեր…
Լեռ­ներն ի վեր, լեռ­ներն ի վեր…լեռ­ներն ի վեր…և միայն ես գի­տեմ, որ­տե­ղից է սկիզբ առ­նում եր­կինք տա­նող ճա­նա­պար­հը… Զար­մա­նա­լի՞ է, երևի… բայց դա է ի­րա­կա­նու­թյու­նը… և աստ­ղե­րը չեն հու­շում…Աստ­ղերն այս­տեղ ո՛չ ա­սե­լիք ու­նեն, ո՛չ էլ՝ բնա­կա­նա­բար, ա­նե­լիք…
Մե­նակ շա­րու­նա­կիր կա­ռու­ցել քո տու­նը, ինչ­պես կա­ռու­ցել ես միշտ, մե­նակ մշա­կիր դաշ­տերդ ու այ­գի­ներդ, ինչ­պես մշա­կել ես դա­րեր շա­րու­նակ, մե­նակ ամ­րաց­րու սահ­մանդ, միտքդ դարձ­րու զենք ու զրահ, փա­ռա­բա­նիր ուժդ, մե­ծա­րիր զին­վո­րիդ, գիտ­նա­կա­նիդ ու գրո­ղիդ, ծառ տն­կո­ղիդ, ու­սու­ցիչ-մար­դուն… մե­ծա­րիր ինքդ քեզ… մի՜ թե­րագ­նա­հա­տիր թշ­նա­մուդ, բայց մի՜ կաս­կա­ծիր, որ քեզ­նից ու­ժե­ղը չկա…և սատ­կաց­րու երկ­րիդ վրա ե­կո­ղին, ա­ռանց եր­կմ­տե­լու, ա­ռանց աչք թար­թե­լու, ի­հար­կե, ե­թե ու­զում ես ապ­րել, ե­թե չես ու­զում կորց­նել տեղդ, ե­թե չես ու­զում, որ Տե­րը հրա­ժար­վի քեզ­նից…
Այն­պես որ, եղ­բայր, հա­վա­քիր քեզ, հի­շիր քո մղած փա­ռա­հեղ ճա­կա­տա­մար­տե­րը, հի­շիր ինչ­պես էր քո ա­ռաջ վա­զում սար­սա­փած թշ­նա­միդ, ինչ­պես էիր ա­զա­տագ­րում երկ­րիդ գեր­ված տա­րածք­նե­րը, ինչ­պես էիր զրու­ցում եվ­րո­պա­նե­րից ժա­մա­նած մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ինչ­պես էին քեզ ծա­փա­հա­րում…
Ցա­վի հերն էլ ա­նի­ծած, ա­ռա­ջին ան­գամ չէ այդ­պես այ­ցե­լում։ Անս­պա­սե­լի ո­չինչ էլ չկա։ Եվ, ե­թե ու­զում ես ճիշտն ի­մա­նալ, մե­ղա­վորն է­լի մենք ենք, միայն ու միայն մենք։ Հա­մոզ­ված եմ, գի­տես ին­չու եմ այս­պես ա­սում։ Բան չու­նեմ ա­սե­լու, էդ միաս­նու­թյու­նը, հա­վա­քա­կա­նու­թյու­նը, որ ա­սում են, շատ, շատ-շա՜տ կարևոր բան է, բայց միայն դրա­նով խն­դիր չես լու­ծի, միայն այդ հա­վա­քա­կա­նու­թյամբ եր­կիր չես պա­հի։ Լավ, մի ա­միս, եր­կու ա­միս, հինգ տա­րի… հե­տո՞… մի օր այդ պա­տը ճաք է տա­լու, մտա­ծե՞լ ես ինչ ես ա­նե­լու…
Ու­զում եմ ա­սել՝ էդ միաս­նու­թյան վատն այն է, որ մե­կը միշտ հույ­սը դնում է կող­քի­նի վրա, այդ կող­քինն էլ իր կող­քի­նի վրա…և…չա­սեմ ինչ է լի­նում դրա­նից հե­տո…
Ա­մեն մե­կի ու­ժը, ա­մեն մե­կի` լե­ռը բարձ­րա­նա­լու ցան­կու­թյուն-կա­րո­ղու­թյու­նը, ա­մեն մե­կի միտ­քը…և՝ հա­նուն ոչ մե­կի…միակ փր­կու­թյու­նը… թա­գա­վո­րա­պաշ­տու­թյու­նը եր­կի­րը կոր­ծա­նե­լու հա­մար է… Եվ դու չես էլ հաս­կա­նա, որ վա­ղուց ապ­րում ես մթագն­ած բա­նա­կա­նու­թյամբ…
Երբևէ պատ­կե­րաց­րե՞լ ես մթագն­ած բա­նա­կա­նու­թյամբ մարդ­կանց ամ­բող­ջու­թյուն…. ես վա­խե­նում եմ… ման­կո՞ւրտ… ե­նի­չե­րի՞… ի՞նչ…
Որ­տե՞ղ ես…Ամ­բո­խը տա­նո՞ւմ է… Տես­նո՞ւմ ես հա­տա­կը, ա­մե­նա­խոր­քը… Ա­զատ­վի՜ր… եր­բեք չմ­տա­ծես, որ ուշ է, որ ու­ժերդ չեն հե­րի­քում, որ բո­լո­րը քեզ լքել են, որ քեզ սի­րող մե­կը չկա, որ ա­վեր­վել է տունդ, այ­գիդ կարկ­տա­հար է, որ մա­հը հենց այս պա­հին ծե­ծում է դուռդ և դու ուղ­ղա­կի չես կա­րող չբա­ցել… Հե­տո՞…
Չբա­ցես… չխաբ­վես հան­կարծ…Գի­տեմ, միշտ էլ սի­րել ես կյան­քը, գժ­վել ես ապ­րե­լու հա­մար։ Ու­րեմն գտիր քո խրա­մա­տը… քո գետ­նատ­նա­կը… քո զեն­քը… և ամ­րաց­րու ա­մեն օր, ա­մեն ժամ, ա­մեն ակն­թարթ…և կտես­նես դրա սար­սա­փից խեղ­ված դեմ­քը, դրա ծի­ծա­ղե­լի փա­խուս­տը…
Չե՞ս հա­վա­տում։ Չեմ կար­ծում։ Ա­վե­լին, հա­մոզ­ված եմ, որ ար­դեն պատ­րաստ ես, որ ար­դեն փո­րում ես քո բա­ժին խրա­մա­տը…
Հա, քա­նի հի­շում եմ, ա­սեմ, չմ­տա­ծես, որ մեկ ու­րի­շը, նույ­նիսկ քո մտե­րիմ-հա­րա­զա­տը, պա­հե­լու է քո բա­ժին սահ­մա­նը, քո տու­նը, քո քա­ղա­քը, քո բա­ժին Եր­կի­րը։ Ա­սի էլ պա­հե­լու ենք, չհա­վա­տաս։ Ո­րով­հետև ու­զեն էլ, չեն կա­րող, չեն հասց­նի, ու­ժե­րը չեն հե­րի­քի…
Ե­թե հի­շո­ղու­թյունս տեղն է, նույն բա­նը 30 տա­րի ա­ռաջ էլ եմ ա­սել, իմ ըն­կեր, իմ հա­րա­զատ Սի­մո­նին ա­սել եմ, ու Սի­մո­նը սկ­սել է ամ­րաց­նել իր խրա­մա­տը, չնա­յած հա­մոզ­ված եմ, որ Սի­մո­նին պա­հո­ղը միայն իմ խոս­քը չէր…
Կարևո­րը՝ մի՜ հան­ձն­վիր, և կտես­նես ինչ­քան գե­ղե­ցիկ է ԵՐ­ԿԻ­ՐԸ… ա­վե­լի ճիշտ՝ քո… չէ, մեր Եր­կի­րը…