Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԵՆՔ ՈՒ` ԷԼԻ ՄԵՆՔ …

Է­լի չա­սեմ ծան­րա­շարժ օ­րեր են։ Ար­դեն մի հա­զար ան­գամ ա­սել ենք։ Է՜լ օր­հա­սա­կան, է՜լ ճա­կա­տագ­րա­կան, է՜լ ա­նո­րոշ… է՜լ… Կար­ծում եմ՝ հե­րիք է, չի կա­րե­լի, հոգ­նեց­նում ենք, վա­խեց­նում էլ։ Լավ, են­թադ­րենք, օ­րը հա­րյուր ան­գամ ա­սա­ցինք դժ­վար է, վեր­ջը տես­նես ի՞նչ կլի­նի, ո՞վ պի­տի մեզ օգ­նի, այս­պես չի կա­րե­լի, վի­ճա­կը ան­կան­խա­տե­սե­լի է, հե­տո՞… ո՞ւմ ենք վնաս տա­լիս, ո՞ւմ ենք ցավ պատ­ճա­ռում։ Երևի պա­տաս­խա­նը գի­տեք։ Ե­թե չգի­տեք, ա­սեմ՝ ինք­ներս մեզ։ Միայն ու միայն։ Օ­րի­նա­կի հա­մար, մարդ կա, ում հետ ըն­դա­մե­նը մեկ-եր­կու րո­պե խո­սե­լուց հե­տո, թաքց­նե­լու բան չկա, էս մեծ աշ­խար­հը լքե­լու ցան­կու­թյան ձեռ­քը կրակն ես ընկ­նում։ Այդ­պես ա­մեն օր, ա­մեն ժամ։ Բան­վոր, գյու­ղա­ցի, լրագ­րող, ար­վես­տա­գետ, ու­սու­ցիչ… Հե­տո էլ հա­ջոր­դում են մե­կը մյու­սից ի­մաս­տուն ա­ռա­ջար­կու­թյուն­ներն ու խոր­հուրդ­նե­րը, Եր­կի­րը փր­կե­լու ճա­նա­պար­հա­յին ե­զա­կի քար­տե­զը… Բան չու­նեմ ա­սե­լու, բո­լորն էլ ի­րա­վունք ու­նեն խո­սե­լու, կար­ծիք հայտ­նե­լու, ի­րենց ա­ռաջ­նոր­դի դե­րում պատ­կե­րաց­նե­լու… մտ­քի ճա­ռա­գայթ­նե­րը Նա­հանգ­ներ կամ Մոսկ­վա ուղ­ղե­լու… Խան­գա­րո­ղը միա­միտ­նե­րի թա­գա­վորն է։ Մեզ մոտ կան, չէ ՞, մար­դիկ, ով­քեր հա­զար տո­կոս գի­տեն, օ­րի­նակ, ինչ­պես կա­րե­լի է հաղ­թել Ուկ­րաի­նա­յում, կամ՝ ո՞վ է բո­լոր գու­նա­վոր ու ան­գույն, թավ­շյա ու ոչ թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի հե­ղի­նա­կը, ով­քե՞ր են աշ­խար­հը տա­նում կոր­ծա­նա­րար պա­տե­րազ­մի։ Մե­կը չկա ա­սի՝ հա­վա­քեք ձեզ, կար­գի հրա­վիր­վեք, մի քիչ խոր­հեք խո­սե­լուց ա­ռաջ, ուղ­ղա­կի նա­յեք ձեր շուր­ջը, ձեզ մի լավ թափ տվեք-ու­սում­նա­սի­րեք… լռե­լու մա­սին չեմ խո­սում, ո­րով­հետև բո­լո­րը չէ, որ տի­րա­պե­տում են լսե­լու ար­վես­տին։ Դա, գի­տե՞ք որն է, էն, է­լի, երբ լռում ես, բայց ա­վե­լի շատ բան ես ա­սում։ Կարճ։ Կոնկ­րետ։ Ու­զում եմ ա­սել, երբ լռե­լով սաս­տում ես, հրա­մա­յում, ա­ռաջ­նոր­դում։ Իսկ ե­թե պետք է՝ նաև ոչն­չաց­նում…
Է­լի հի­շեց­նե՞մ, որ ա­մեն մարդ իր գոր­ծը պի­տի ա­նի։ Թե չէ վա­րոր­դը ու­սու­ցիչ է, ու­սու­ցի­չը՝ վա­րորդ, եր­բեմ­նի քա­ղա­քա­կան գոր­ծի­չը խա­նութ­պան է, խա­նութ­պա­նը՝ քա­ղա­քա­կան գոր­ծիչ, պատ­մա­բա­նը շի­նա­րար է (լա­վա­գույն դեպ­քում, ի­հար­կե), շի­նա­րա­րը՝ պատ­մա­բան… այդ­պես խառն­վել են պոետ­նե­րը, նկա­րիչ­նե­րը, լրագ­րող­նե­րը, եր­գիչ­ներն ու պատ­մա­բան­նե­րը… Է՛լ վար­սա­հար­դար, է՛լ դի­մա­հար­դար, է՛լ… շփոթ է…
Մի՞­թե ծի­ծա­ղե­լի չէ, կարևո­րը մաս­նակ­ցու­թյունն է, իսկ հաղ­թե­լը՝ հեչ, այն­քան էլ կարևոր չէ։ Ու­զում եմ հարց­նել՝ իս­կա­պե՞ս…
Հի­մա էլ՝ վեր­ջը ի՞նչ է լի­նե­լու… վի­ճա­կը օր­հա­սա­կան է… Է­լի ու­զում ես հարց­նել՝ իս­կա­պե՞ս… Իսկ ե­թե ինձ­նից ես հարց­նում, խն­դիր չկա, կա­րող եմ հան­գիստ պա­տաս­խա­նել։ Ե­թե տա­րի­ներ ա­ռաջ ո­րո­շել էիր վե­րա­նո­րո­գել տունդ, վե­րա­նո­րո­գիր, ե­թե տն­կած ծառդ էլ պտուղ չի տա­լիս, նո­րը տն­կիր, ե­թե ու­զում ես տուն շի­նել ու կաս­կա­ծում ես, մի՜ կաս­կա­ծիր… Ե­թե ցան­կու­թյուն ու­նես վե­րա­դառ­նալ հե­ռու­նե­րից ու եր­կմ­տում ես, մի եր­կմ­տիր, հենց այ­սօր էլ վե­րա­դար­ձիր… Գի­տե՞ս ին­չու եմ այս­պես խո­սում, ա­սեմ, ո­րով­հետև միշտ էլ այդ­պես գնա­լով, մեր բա­ժի­նը չպաշտ­պա­նե­լով, մեր ծա­ռը չտն­կե­լով հս­կա­յա­կան եր­կի­րը դարձ­րել ենք մի բուռ, մի ափ, մի պտ­ղունց…
Պի­տի ապ­րենք և՝ վերջ։ Դժ­վար, պա­կաս, վտանգ­ված… կորց­րած… Սո­վոր ենք։ Նո­րու­թյուն չկա։ Միակ ճա­նա­պար­հը մնալն ու ապ­րելն է։ Խոր­հուրդ չեմ տա­լիս խան­գա­րել նվն­վո­ցով, հա­վեր­ժա­կան լա­ցու­կո­ծով, ա­նընդ­հատ դժ­գո­հե­լով ու մե­ղադ­րե­լով։ Մի բան էլ՝ ե­թե մտա­ծում եք, որ թուր­քը փոխ­վել է, չա­րա­չար սխալ­վում եք… նման ա­նակն­կալ ո՜չ ե­ղել է, ո՜չ էլ կա­րող է լի­նել։ Նույն վախ­կոտն է, նույն վա­զա­նը… ինքն ի­րե­նից զար­մա­ցած… Մե­ծից փոքր, սուլ­թա­նից մինչև շար­քա­յին՝ այդ­պես են… Դրա հա­մար էլ մե­նակ չե­կան մեր դեմ, ե­կան 90 մի­լիո­նով, վարձ­կան­նե­րով, ու­րի­շի զենք ու զրա­հով… օ­տա­րի հո­վա­նա­վո­րու­թյամբ… մնա­ցա­ծը չա­սեմ, մնա­ցա­ծը մեր ներ­քին գործն է, մեր թու­լու­թյու­նը, ան­միա­բա­նու­թյու­նը, մեր վա­խը…
Բայց ա­մեն ա­րա­ծի մա­սին չէ, որ պետք է բարձ­րա­ձայ­նել, նկա­րա­հա­նել, գրել, ա­մե­նուր պատ­մել-հա­ղոր­դել։ Պապս ա­սում էր՝ տունն էլ պի­տի լուռ ու մունջ շի­նես, ծառ տն­կե­լիս էլ` լուռ ա­ղո­թես… Աշ­խար­հը հա­վա­քե­ցիր գլ­խիդ, բան չի ստաց­վի։
Իսկ մեր ա­ռաջ գոր­ծը կու­տակ-կու­տակ է, անս­պառ։ Ո՜չ օրն է հե­րիք, ո՜չ ա­մի­սը, ո՜չ էլ տա­րին։ Ե՜վ մե­նակ պի­տի ար­վի, և՜ ազ­գո­վի… Ու­զում եմ ա­սել՝ մե­նակ չես հասց­նի, իսկ ա­ռանց մե­նա­կի ազ­գո­վի չի լի­նի…
Տե­սաք, չէ ՞, ինչ­քան մարդ է ե­կել Վե­րած­նն­դի հրա­պա­րակ և ինչ կրակ կար նրանց աչ­քե­րում։ Ո՞վ է, որ կհա­մար­ձակ­վի տեր չկանգ­նել այդ ու­ժին, ո՞վ կհա­մար­ձակ­վի չտես­նել այդ ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, այդ հզո­րա­գույն զի­նա­տե­սա­կը։ Ա­մեն մե­կը ե­կել է ա­սե­լու, որ մեր գոր­ծը մեր փո­խա­րեն ու­րի­շը չի ա­նե­լու, որ մեզ մեզ­նից լավ ոչ մե­կը չի կա­րող ճա­նա­չել, որ մենք նույն գա­ղա­փա­րի տերն ենք, գի­տենք ով է մեր թշ­նա­մին, հա­կա­ռա­կոր­դը, դաշ­նա­կի­ցը, բա­րե­կամն ու ըն­կե­րը։ Ե­կել ենք հա­մո­զե­լու, որ մեզ խա­բել չի կա­րե­լի։ Ե­կել ենք ա­սե­լու, որ չենք ե­կել, մենք ներ­կա­յա­ցել ենք, օ­տա­րին ան­հաս­կա­նա­լի մեր հա­վա­տով, տե­սա­նե­լի շքե­ղու­թյամբ ու… ըն­տա­նյոք հան­դերձ։
Ա­հա Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը, ա­հա մենք, նա­յեք ու ո­րո­շում կա­յաց­րեք, ե­թե կա­րող եք։ Ե­թե… Սե­նե­կան է, չէ՞, ա­սել, հայ­րե­նի­քը սի­րում են ոչ թե նրա հա­մար, որ մեծ է, այլ նրա հա­մար, որ քոնն է…
Պապս էլ ա­սում էր՝ մեր էս տու­նը, գի­տե՞ս ին­չու եմ այս­քան սի­րում, ո­րով­հետև հայրս է շի­նել… Գյու­ղում ինչ­քան տուն կա, մեր շի­նածն է… 200 տա­րի ա­ռաջ, հա­րյուր, հի­սուն, քսան, մեկ… Ե­կե­ղե­ցին էլ՝ կենտ­րո­նում… դպ­րո­ցը՝ կող­քին… Ա­մեն քա­րի տակ քր­տին­քի, հա­զա­րա­վոր բյու­րե­ղա­ցած կա­թիլ­ներ կան… և ա­ղոթք… Բայց չես պատ­կե­րաց­նի՝ ինչ դժ­վար, տանջ­ված, ան­հույս օ­րեր էին…
Ու­զում եմ ա­սել, ինձ էլ ա­վե­լորդ հար­ցե­րով չծան­րա­բեռ­նեք, ինձ նվն­վո­ցով չչար­չա­րեք, էլ ա­նո­րոշ ու օր­հա­սա­կան ժա­մա­նակ­նե­րից չխո­սենք, ես այդ տա­րած­քը վա­ղուց եմ լքել և վե­րա­դառ­նա­լու ցան­կու­թյուն բա­ցար­ձա­կա­պես չու­նեմ։ Եվ, ա­մե­նա­կարևո­րը, ես մե­նակ չեմ…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ