[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՒՅԺ, ԿԱՄ՝ ԱՎԵԼՈՐԴԸ

 

Թատրոնի ավերվող շենքում լուսանկարների ցուցահանդես էր։ Իսկ լուսանկարներում՝ մեր կորցրած հնամյա շենքերը, քաղաքները, սարերն ու ձորերը, պալատներն ու վանքերը…Ամրոցները…
Արշալույսն ու մայրամուտը… Անցյալն ու ներկան։
Միասին։ Ձույլ։ Եվ դա անցյալի պաշտամունք չէ, դա կորցրածը չմոռանալու խորհուրդ է, վերադարձի սպասում ու տենչ…Եվ այդ ամենը՝ երբեմնի փառահեղ շենքի բորբոսնած, ծեփաթափ պատերին, ցրտի ու խոնավության մեջ…
Թատրո՞նն էլ է անցյալ… Գուցե հիշողությո՞ւն… Չգիտեմ։ Ես ոչ մի պատասխան չունեմ…


Չեմ սի­րում, երբ մի բա­նի մա­սին շատ են խո­սում` ա­մեն ինչ մո­ռա­ցած, վի­ճակն ու փաս­տե­րը խե­ղա­թյու­րած, ըն­թաց­քից ան­տե­ղյակ։ Ուղ­ղա­կի, ե­թե մե­կը կող­քիդ խո­սում է, դու էլ ես պար­տա­վոր օգտ­վել քո քա­ղա­քա­ցիա­կան ի­րա­վուն­քից ու հայտ­նել հե­ղի­նա­կա­վոր կար­ծիքդ։ Թե չէ ո­չինչ էլ չի ստաց­վի։ Ա­ռանց հա­մա­տեղ, հա­վա­քա­կան ու­ժի հա­ջո­ղու­թյան սպա­սե­լը միամ­տու­թյուն է, խո­խա­յու­թյուն։ Եվ վս­տահ, ա­ռանց եր­կմ­տե­լու կա­րե­լի է նշել, որ ա­ռա­ջին գծում լրատ­վա­մի­ջոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են՝ ա­մեն վայր­կյան գրո­հե­լու, ա­ռա­ջադ­րան­քը կա­տա­րե­լու, ժո­ղովր­դին օգ­նե­լու պատ­րաստ։
Հի­շո՞ւմ եք, չէ՞, թատ­րո­նի փա­ռա­հեղ շեն­քի մա­սին ինչ­քան խո­սե­ցին, քն­նար­կե­ցին, քն­նա­դա­տե­ցին, հե­տո՝ նո­րից ու կր­կին, ա­նընդ­հատ։ Հար­վա­ծի տակ էին նա­խա­րա­րու­թյուն­ներ, կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, չէր ըն­դուն­վում ոչ մի բա­ցատ­րու­թյուն, ար­դա­րա­նա­լը նման էր խոս­տո­վա­նու­թյան։ Իսկ անձրևաջ­րե­րը շա­րու­նա­կում էին ա­ռանց դի­մադ­րու­թյան զավ­թել շեն­քի բո­լոր ան­կյուն­նե­րը, հե­ղե­ղել, քա­րու­քանդ ա­նել… Մխի­թա­րո­ղը միայն շեն­քը վե­րա­կանգ­նե­լու խոս­տում­ներն էին, իբր պատ­րաս­տի նա­խագ­ծե­րը, հա­մա­հայ­կա­կան ու­շադ­րու­թյունն ու օգ­նու­թյան ա­ճա­պա­րող մարդ­կանց` հե­ռու­նե­րից մեզ հաս­նող ջեր­մաց­նող խոս­քը…
Կարճ՝ թատ­րո­նը մեր աչ­քի ա­ռաջ քանդ­վում էր, իսկ մենք ան­զոր կանգ­նել, սպա­սում էինք օգ­նու­թյան։ Է­լի ժա­մա­նակ­նե­րը նպաս­տա­վոր չեն, է­լի ա­ռա­վել կարևոր գոր­ծեր կան, է­լի ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը չի կա­րե­լի խառ­նել։ Ի­հար­կե, հա­մա­ձայն եմ։ Ժխ­տե­լու տրա­մադ­րու­թյուն էլ չկա։ Օ­րի­նա­կի հա­մար, ի՞նչ պա­կաս թատ­րոն է հենց Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տը, ձմ­ռա­նը՝ տաք, ամ­ռա­նը՝ զով, նս­տա­տե­ղե­րը՝ փա­փուկ… դե­րա­սան-ու­հի­նե­րը` պատ­րաստ խի­զա­խու­մի…խա­ղա ինչ­քան ու­զում ես…Կարևո­րը ցան­կու­թյունն է, ա­ռանց շեն­քի էլ հնա­րա­վոր է, ու­զում եմ ա­սել, շեն­քը երկ­րոր­դա­կան բան է, կա­րող է նաև չլի­նել… Հե­տո ինչ, որ ժա­մա­նա­կին այն­տեղ բարձ­րա­ձայն չեն խո­սել, որ տար­վա մեջ դե­րա­սա­նը ա­մե­նա­քի­չը մի հա­րյուր ան­գամ բեմ է բարձ­րա­ցել, որ հա­մա­րյա ա­մեն օր զրն­գա­ցել է հա­յե­րե­նը, որ բան­վոր կամ կոլ­տն­տե­սա­կան մար­դը կոս­տյում-փող­կա­պով է ներ­կա­յա­ցել, որ…ման­կա­հա­սակ ե­րե­խա­նե­րի մուտ­քը խս­տիվ ար­գել­վում էր…
Բայց թատ­րո­նը քանդ­վում էր, չեմ ու­զում ա­սել՝ մա­հա­նում էր…ար­դեն՝ ցա­վազ­րկ­ված…Եվ ես գու­ժել եմ ըն­դա­մե­նը մեկ ան­գամ, ինչ­քան հի­շում եմ, մի քսան տա­րի ա­ռաջ…երբ բոր­բոսն սկ­սել էր իր ա­վե­րա­ծու­թյուն­նե­րը, սկզ­բում՝ անն­կա­տե­լի, հե­տո` ա­վե­լի ու ա­վե­լի վս­տահ, ա­նար­գել, լկ­տի, կա­տա­ղի…իսկ դու­ռը բա­ցում-փա­կում էին հա­տուկ փայ­տի օգ­նու­թյամբ։ Գի­տե՞ք ին­չու, ա­սեմ, ո­րով­հետև դռան վրա վա­ղուց փա­կանք ամ­րաց­նե­լու տեղ չկար…Պատ­կե­րաց­նո՞ւմ եք, մենք ան­գամ դու­ռը չկա­րո­ղա­ցանք փո­խել, տա­նի­քի ըն­դա­մե­նը մի քա­նի թի­թե­ղը… Հի­մա չա­սե՞մ, որ շեն­քը սկ­սեց քանդ­վել միայն ու միայն մեր ան­տար­բե­րու­թյան, մեր ծու­լու­թյան, ան­կազ­մա­կերպ­վա­ծու­թյան, նաև հան­ցա­վոր ան­կա­րո­ղու­թյան պատ­ճա­ռով։ Մեզ թվում էր, մեր փո­խա­րեն մեկ ու­րի­շը պի­տի ա­ներ մեր գոր­ծը, որ մեր պար­տա­կա­նու­թյու­նը միայն աշ­խա­տա­սե­նյա­կում նս­տել-վեր­կե­նալն է, շենք մտ­նել-դուրս գա­լը, ա­նընդ­հատ դժ­գո­հե­լը, պա­հան­ջե­լը, աշ­խա­տա­վար­ձին սպա­սե­լը…
Այդ­պես թատ­րո­նը հրա­ժեշտ էր տա­լիս մեզ, մենք դի­տորդ էինք, մենք օգ­նու­թյուն էինք ա­ղեր­սում դր­սում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րից՝ չմո­ռա­նա­լով պար­տա­դիր ներ­կա­յաց­նել հան­գու­ցյա­լի փա­ռա­վոր կեն­սագ­րու­թյու­նը, ան­ցած հե­րո­սա­կան ճա­նա­պար­հը, ազ­գափր­կիչ ա­ռա­քե­լու­թյու­նը…
Հի­մա սո­վո­րա­կան մի հարց՝ կա­րո՞ղ էինք պա­հել-պահ­պա­նել մեր այդ հա­րա­զա­տին, նույ­նիսկ ա­ռանց ընդ­գծ­ված ծախ­սե­րի ու տի­տա­նա­կան ջան­քե­րի։ Ե­թե փա­կեինք ա­ռա­ջին անձրևաջ­րե­րի ա­րա­հետ­նե­րը…զար­մա­նալ պետք չէ, կրկ­նում եմ` ա­րա­հետ­նե­րը…լավ, ա­վե­լի հաս­կա­նա­լի, ե­թե ըն­դա­մե­նը փո­խեինք տա­նի­քը… Կա՞ ու­րիշ կար­ծիք։ Խնդ­րեմ։ Ու­շա­դիր լսում եմ։ Ուղ­ղա­կի փոր­ձենք պա­տաս­խա­նել՝ ին­չո՞ւ խո­նարհ­վեց Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պետ­թատ­րո­նի հաստ պա­տե­րով, ա­մուր կա­մար­նե­րով ու մեծ-մեծ պա­տու­հան­նե­րով շեն­քը։ Ճիշտ ու ազ­նիվ պա­տաս­խա­նի հա­մար կա­րե­լի է նույ­նիսկ մր­ցա­նակ սահ­մա­նել։ Ին­չո՞ւ շեն­քը դար­ձավ Ան-պետք, ա­վե­լորդ … Հի­շո՞ւմ եք Ա­ՎԵ­ԼՈՐ­ԴԸ… նմա­նու­թյուն չե՞ք տես­նում… էլ թաքց­նե­լու բան չկա, ես տես­նում եմ…պարզ, հս­տակ, ա­ռանց բա­ցատ­րու­թյուն­նե­րի…
Պատ­շար, Ստե­փա­նա­կեր­տում տաս­նյակ շեն­քեր կա­ռու­ցած հայրս ութ­սու­նա­կան­նե­րին, ա­մեն ան­գամ հեր­թա­կան ներ­կա­յա­ցու­մը դի­տե­լուց հե­տո, մի քա­նի օր բարձ­րա­ձայն չէր ար­տա­հայտ­վում և ա­վե­լի շատ շեն­քից էր խո­սում, ա­սում էր՝ մա­րըդ մեռ­նի Սո­վետ…մին տես հինչ շենքն սար­քալ, ե­թե լավ պա­հինք, մին հա­րյուր-եր­կու հա­րյուր տա­րե կապ­րե…
Բայց, է­լի՝ մա­րըդ մեռ­նե, Սո­վետ, տե­սա՞ք, չէ՞, որ չապ­րեց, որ… սո­վե­տը սար­քեց, որ սո­վե­տը լավ չպա­հեց, ա­վե­լի ազ­նիվ կլի­նի ա­սել՝ չպա­հեց։ Հրա­ժար­վեց։ Թո­ղեց մե­նակ։ Մե­ղա­վոր­ներ փնտ­րե՞լ։ Ի­մաստ չեմ տես­նում։ Ար­հես­տա­կան շն­չա­ռու­թյունն ար­դեն ան­զոր մի բան է, խաղ։ Բայց և վա­խե­նում եմ ա­սել՝ ու­շա­ցել ենք…

Նորեկ ԳԱՍՊԱՐՅԱՆ