[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հոկտեմբերի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ուղերձ է հղել Ստեփանակերտում մեկնարկած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցներին:

               Ուղերձում ասված է.

"Հարգելի բարեկամներ,

            Ուրախ եմ ողջունել պոեզիայի միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին եւ հյուրերին:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայաստանյան եւ միջազգային մի շարք կազմակերպությունների ղեկավարների` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին եւ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության նախագահ Աշոտ Հովհաննեսյանի գլխավորությամբ:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ. ԲԵՐՔԻ ՏՈՆ

DSC_0825.jpgՀոկտեմբերի 14-ը՝ Գյուղատնտեսության աշխատողի օր 
Հոկտեմբերի 14-ին հանրապետությունում շուքով նշվեց Գյուղատնտեսության աշխատողի օրը։ Այդ օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը վերածվել էր մեծ տոնավաճառ-ցուցահանդեսի. հանրապետության շրջաններից մեծ ու փոքր տնտեսավարողներն իրենց արտադրանքը ցուցադրելու և վաճառելու հնարավորություն ստացան։ 

ԳՆԱՑԻ, ՏԵՍԱ ՈՒ ...ՀԻԱՑԱ

Աշունն իր ներկապնակի բազմերանգ գույները շաղ է տվել Խոնաշենի կախարդական հովտին, տարածել զգլխիչ  բույրեր։ Մուշկապատցի Ռուդիկ Բաղդասարյանի փոքրիկ խաղողայգին Խոնաշենի հովտում է, գյուղից ցած, Ճուճուփ քոլ սարի մշտարթուն հայացքի տակ, մի բլրակի արևելահայաց լանջին։ 

ԳՅՈՒՂԸ ՇԵՆ ՊԱՀՈՂԸ ԳՅՈՒՂԱՑԻՆ Է

151001.jpgԱրցախ աշխարհի  յուրաքանչյուր բնակավայր ունի իր առանձնահատկությունները, ազգապահպանության գործում՝ իր մեծ դերակատարությունը։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում արցախյան գյուղը  միշտ էլ պատվով է կատարել իր առաքելությունը. սերունդ է կրթել, հող մշակել, պայքարել հանուն ազգի գոյատևման: 

ԱՆԱՓ ԿԱՐՈՏՈՎ ԵՎ ՊԱՐՏՔԻ ԲԱՐՁՐ ԳԻՏԱԿՑՈՒՄՈՎ

151003.jpgԲնակվել հայրենիքից հեռու, սակայն հայրենիքի կարոտն ու ցավը սրտներում...։ Ասկերանցիներին քաջածանոթ է բժիշկ Վոլոդյա Թովմասյանի անունը: Բոլորը նրան գիտեն որպես իր մասնագիտության լավագույն գիտակի. հիվանդանոցում հիվանդների հույսն ու հավատն էր բժիշկ Թովմասյանը, իսկ առօրյա կյանքում մարդ՝  օժտված  վեհագույն արժանիքներով: 

ՁԵՎԱՉԱՓՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՐ

Հոկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Մենաներկայացումների միջազգային փառատոնի փակումը։ Նշենք, որ 4 օր շարունակ մշակույթի կենտրոնի դահլիճը  լեփ¬լեցուն էր, և արցախցի հանդիսատեսները հնարավորություն ունեցան շփվելու թատերական բարձր արվեստի հետ, ըմբոշխնելու նրա  հմայքը։ 

ՙԱՄԱԴԵՈՒՍ՚ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

P1050661.jpgԵրկար ընդմիջումից հետո Արցախում նորից կկազմակերպվի պատանի երաժիշտների ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնը: Մենք շատ լավ ենք հիշում, թե պատերազմից հետո ինչպիսի ոգևորությամբ ավերված Ստեփանակերտում, բայց հաղթանակած Արցախում անցկացվեց ՙԱմադեուս՚-ի անդրանիկ մրցույթ-փառատոնը։ Եվ ահա, տարիներ անց, ՙԱմադեուս՚ մրցույթ-փառատոնի հիմնադիր-հովանավորն ու նախագահը՝ Բելգիայում ապրող 80-ամյա հայ ջութակահար Հովհաննես Անաստասյանը, ցանկացավ վերականգնել այդ հրաշալի ավանդույթը: 
Subscribe to this RSS feed