[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Շվեյցարիայից ժամանած մի խումբ պատգամավորների եւ գործարարների:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Շվեյցարիա հարաբերությունների զարգացման եւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

241012_HH_Naxagah_Info.jpgՀանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:
 

ՙԱՐՑԱԽԿԱԹԸ՚ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԵՑ

DSC_1570_1.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք մեր թերթի նախորդ համարներում, հանրապետության մի շարք մանկապարտեզներում  աղիքային սուր ինֆեկցիայի բռնկման  դեպքերով պայմանավորված՝ ԼՂՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) կողմից ժամանակավորապես դադարեցվել էր ՙԱրցախկաթ՚ ընկերության  գործունեությունը։  

ԼՂՀ եվ ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը

 241012_MetTaxerHushahamlir__1__Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հոկտեմբերի 24-ին մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը: 

Ավստրալական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

 Ավստրալական նահանգի Օրենսդիր խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունըԱվստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհուրդն այսօր` հոկտեմբերի 25-ին,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձեւ է ընդունել:

Subscribe to this RSS feed