[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 08 Հոկտեմբերի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր` 2012 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

           Ըստ հրամանագրի` 2012 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ

2012թ. հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստը, որը վարում  էր նրա նախագահ Ռ. Պետրոսյանը:
Նիստին  մասնակցում էին ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները,  ԿԸՀ պատասխանատու աշխատողներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺՆ ՈՒ ՀՄՈՒՏ ՂԵԿԱՎԱՐԸ

Hamlet_Harutyunyan..jpgՄեր օրերում ևս քիչ չեն այն նվիրյալները, որոնց համար դպրոցը նույնքան հարազատ ու սիրելի է, որքան ընտանիքը։ Այդ նվիրյալներից մեկն էլ Շոշի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանն է, ում տարիների տքնանքը իզուր չի անցել։ 
Կազմակերպված, պահանջկոտ, բայց բարի հոգու տեր։ 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ` ԱՎԱԳՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Mushex_papi.jpgԼրանում է մայրաքաղաք Ստեփանակերտի անվանափոխության 89-րդ տարին: Մեր շրջապատում ապրում են այդ ընթացքի ականատեսները, ովքեր դեռ հիշում են քաղաքի ինչպես զարգացման առանցքային ժամանակները, այնպես էլ այն մթնոլորտը, որն իր ազդեցությունն էր թողում սերունդների դաստիարակման և անձի ձևավորման վրա: Կարևորելով պատմության համար նման հուշերը՝ գրի առանք 89-ամյա Մուշեղ ՆԱՍԻԲՅԱՆԻ տպավորությունները:

ՆՈՐԱԳՅՈՒՂԸ ԵՎՍ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ

002.jpgԱրցախի անկախությունից ի վեր բազմաթիվ բարերարների ու բարեգործական կազմակերպությունների համար մեր չքնաղ լեռնաշխարհը հայտնագործություն եղավ: Նրանք պատրաստ էին անելու ամեն ինչ, որպեսզի հայն այստեղ հայավարի ապրի, ու բարգավաճի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՙԱՐՑԱԽԻ ԵՐԻՏՖՈՐՈՒՄ-2012՚ ԾՐԱԳԻՐԸ

Հոկտեմբերի 4-ին Գանձասարում ավարտվեց Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանն ուղղված՝ ՙԱրցախի երիտֆորում-2012՚ ծրագիրը։ Այն նպատակ ուներ նաև նպաստել համայնքային կյանքի ակտիվացմանը, միջհամայնքային և ներհամայնքային համագործակցության զարգացմանը ու Արցախ-Հայաստան-Սփյուռք երիտասարդական համագործակցության ընդլայնմանը։ 
Subscribe to this RSS feed