[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 30 Մարտի 2015

Հերքում

Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես "haqqin.az" կայքի կողմից տարածված տեղեկատվությունը, թե իբր Լեռնային Ղարաբաղում ուժեղ բախումներ են եղել, որոնց հետևանքով հայկական կողմից հինգ զինծառայող է զոհվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդի պրոպագանդայի վառ երևակայության հերթական արգասիքն է:

Հաղորդագրություն

Մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը:

Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը

 290315_BerdzorHayTseghs100rdTarelAygiErPH__1___Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների  ներկայացուցիչները:

Subscribe to this RSS feed