[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 15 Մայիսի 2015

ՇՐՋԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ԻՇԽԱՆԱՁՈՐՈՒՄ

96.jpgԻնչպես արդեն տեղեկացվել է, ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին: Հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը: 

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՓԱՍՏԱՐԿ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 Մայիս ամիսը, որը մեր հարևանները ոչ միայն չեն սիրում, այլև կնախընտրեին այն ընդհանրապես չտեսնել տարվա ամիսների ցանկում, արձանագրեց մեր ժողովրդի հերթական հաջողությունը։ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի նախօրեին մեր հանրապետությունում տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն՝ անցկացվեցին ժողովրդավարության տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ։ 

ԿՈՄԻՏԱՍԸ՝ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները դեռ շարունակում են ալեկոծել մարդկանց սրտերը: Մայիսի 14-ին Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում մայրաքաղաքի երաժշտասերներն ականատես եղան մի յուրօրինակ ներկայացման, որն, ի դեպ, հասցրել է շրջել աշխարհի մի քանի երկրներով:

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին այդ թեմայով այնքան հետաքրքիր հաղորդումներ են եղել զանգվածային լրատվամիջոցներով, այնքան  միջոցառումներ  կազմակերպվել կրթամշակութային և այլ օջախներում, մասնավորապես, Արցախի պետական համալսարանում, որ տեղեկատվական տարափի այս պայմաններում, թվում էր, դժվար էր զարմացնելը, բայց ՙԱչքը ծոծրակին՚ ներկայացումը ցնցեց հանդիսատեսներին, որ ուսանողներ էին, դասախոսներ, ծնողներ,  այսինքն՝ լեփ-լեցուն դահլիճ, ներկայացման ավարտին՝ որոտընդոստ ծափեր, ծաղիկներ, շնորհավորանքներ։ 

ՄԻՆԻ-ՖՈՒՏԲՈԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԿՎԻ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՄԵՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ

Armen_Barxudaryan.jpg2011 թվականից մոսկվաբնակ գործարար, բարերար, ծննդով հադրութցի Արմեն Բարխուդարյանի հովանավորությամբ Արցախում կազմակերպվում են մինի-ֆուտբոլի տարբեր մրցաշարեր։ Այս տարվա մարտի 29-ից մեկնարկել է ԼՂՀ մինի¬ֆուտբոլի 2015թ. գավաթի խաղարկությունը։ 
Subscribe to this RSS feed