[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 14 Դեկտեմբերի 2017

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՇՆԱՆԱՑԱՆԸ

Ձմռան առաջին ամսվա  մի քանի օրերին Քաշաթաղի շրջանի հարավային թևում տեղացած ձնախառն անձրևների պատճառով ցանքի աշխատանքները դադարեցին։ Այնուամենայնիվ՝ ինչպես նախատեսված էր, ցորենի և գարու ցանքսը  շրջանի համայնքներում և պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում գերազանցեց 20000 հեկտարը։ 

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ` ԱՐՑԱԽԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Արցախի Ազգային ժողովում, արդեն ավանդույթ դարձած ՙԲաց դռների օր՚ նախաձեռնության շրջանակում, դեկտեմբերի 11-ին Պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ հյուրընկալվել են Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները, նրանց ուղեկցող ուսուցիչները:

ԻՐԱՆԸ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԻՐԵՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԽԱՂԱՂԱՍԵՐ ԽԱՂԱՑՈՂ` Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

Վերջին շրջանում իրանական մամուլն ուշագրավ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի նկատմամբ` ավելի ու ավելի հաճախ իրանական հասարակությանը ներկայացնելով հայ-իրանական հարաբերությունները, ԼՂ հակամարտությունը, կարգավորման գործընթացը, Արցախի տրամադրվածությունն ու քաղաքականությունն Իրանի նկատմամբ։

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԽՆԱՊԱՏՈՒՄ

Երբ մշուշված են աչքերդ, երբ փոթորկված է հոգիդ, երբ գոռալ ես ուզում անզորությունից և միայնակ ու անօգնականես, հանկարծ մի լույս է առկայծում, բորբոքում մարած կրակը, քնից արթնացնում հույսը ու բոցավառում խամրած աչքերը:  

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԱՄԱՆՈՐԻՆ

 Դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում Արցախի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, հանդես եկավ համերգով` նվիրված Ամանորին և Սուրբ Ծննդին:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԵՐՁԱՅՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ ԱՐՑԱԽԻՆ

ՙԱրագիլ՚ վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը, որը գործում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին օրերս նվիրեց ժամանակակից գերձայնային հետազոտության նոր սարք։

85 ՏԱՐԻ՝ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՀԵՏ

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը, աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրյանը, բաժնի աշխատողներ, շրջկենտրոնի ընթերցասեր հասարակության ներկայացուցիչներ, դպրոցականներ։  

Subscribe to this RSS feed