[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 26 Ապրիլի 2018

ՙԱՐՄԱԹ՚-Ը ԱՐՄԱՏ ՁԳԵՑ ՆԱԵՎ ՄԱՏԱՂԻՍՈՒՄ

ՀՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՙԱրմաթ՚ ինժեներական տասներորդ լաբորատորիան տեղադրեց Արցախում: Այս անգամ՝ Մարտակերտի շրջանի Մատաղիսի միջնակարգ դպրոցում:

ԳԱՐՆԱՆ-ԴԱՇՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ապրիլի 23-ի դրությամբ հանրապետությունում գարնանացան մշակաբույսերի բերքի տակ նախապատրաստվել է 11367,3 հեկտար տարածք, որից 8260 հեկտարի վրա արդեն ցանքս է կատարվել, այդ թվում` 3247,7 հա հացահատիկային (ներառյալ եգիպտացորեն), 376 հա հնդկացորեն, 3347,4 հա յուղատու, 167,7 հա ընդեղեն, 735,4 հա բանջարաբոստանային մշակաբույսեր (ներառյալ կարտոֆիլ) և 385,5 հա բազմամյա կերային խոտաբույսեր։

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻՆ` ՀԱՄԱԼԻՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

 

 

 

Ապրիլ ամսվա կեսերից Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևում ևս սկսվեց հացահատիկայինների գարնանացանը։ Հարավային թևում այն արդեն մոտենում է ավարտին, սակայն այլ մշակաբույսերի ցանքսը, այգիների հիմնումը շարունակվում  են։ 

ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Ապրիլի 23-ին ԱՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպված սեմինարը նվիրված էր շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումներին։ Այն ԱՀ առողջապահության նախարարության և ՙՍեղվիե՚ ֆրանսիական դեղագործական ընկերության համատեղ ջանքերի արդյունք է։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԾՆՆԴԱՏԱՆԸ

ՀՀ մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գեորգի ՕԿՈԵՎԻ գլխավորությամբ մի խումբ մասնագետներ ապրիլի 21-22-ը ԱՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ՙԲաց դռների օր՚ ծրագրի շրջանակներում  անվճար հետազոտություններ, խորհրդատվություններ և վիրահատություններ իրականացրին։ Նրանք հանդիպել են նաև ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ և քննարկել համագործակցության հետագա ծրագրերը։ 

ԷՐԴՈՂԱՆԸ ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆՆ Է ՏՐՎԵԼ, ԱԼԻԵՎԸ՝ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՆ

 Իրադարձությունները սիրիական հակամարտության գոտում ծավալվեցին սրընթաց արագությամբ, ընդհուպ մինչև արևմտյան երկրների կողմից թևավոր հրթիռների կիրառում։ Քիմիական հարձակում կոչվածն էլ ընդամենը պատրվակ էր, ինչն Արևմուտքն օգտագործեց իր ծրագրերն առաջ մղելու նպատակով։

Subscribe to this RSS feed