[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 10 Մայիսի 2018

Հանդիպում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մայիսի 9-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին։

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

ՆՎԻՐԱԿԱՆ ԵՌԱՏՈՆԸ ԿԵՐՏՎԵՑ ԱԶԳՈՎԻՆ

Պապերի ու հայրերի սխրանքն ուղենիշ դարձրած հարյուրավոր հայորդիներ 1992-ի մայիսի 9-ին կերտեցին Շուշիի աննախադեպ հաղթանակը... Հաղթանակ, որը դարձավ հետագա մեր բոլոր հաղթանակների հիմնաքարը։ Հաղթանակ, որ Պաշտպանության բանակի կազմավորման ու կայացման հենասյունը դարձավ։

ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Մեծ Հայրենականում տարած հաղթանակի 73-րդ, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձերի կապակցությամբ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ և Պաշտպանության նախարարության հետ համատեղ  հերթական անգամ կազմակերպվեց ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-արշավը։ Ծրագրի նպատակն էր բացահայտել օրվա խորհուրդը, երիտասարդության շրջանում սերմանել հայրենասիրություն, միասնություն։ 

ԱՐՑԱԽ-ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆՈՒՄ

Երիցս ճշմարիտ է ասված. հուսալի ապագա կառուցելու համար  անհրաժեշտ է երբեմն-երբեմն հետադարձ հայացք ձգել անցյալին՝ ի մի բերելու ոչ միայն ձեռքբերումները, այլև սխալներն ու թերությունները։  

Subscribe to this RSS feed