[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 23 Մայիսի 2018

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

 

 

 

Մայիսի 22-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Ռուսլան Իսրայելյանը։

ՙՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ՚ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՐՊՀ-ՈՒՄ

Արցախի   պետական  համալսարանի   պատմության  և   իրավագիտության   ֆակուլտետի   նախաձեռնությամբ մայիսի   21-ին բուհում    կազմակերպվել  է  ՙՄարդու  իրավունքների պաշտպանությունը  չճանաչված  երկրներում՚    թեմայով  գիտաժողով՝  նվիրված  Ղարաբաղյան  շարժման  30-ամյակին։

ՈԼՈՐՏԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՀԱՎՈՒՐ ՊԱՏՇԱՃԻ

Ասկերանի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներն ընթանում են ըստ պլանավորածի: Ինչպես տեղեկացրել է  շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ ՂՈՒԼՅԱՆԸ, դեռևս ձմռան ամիսներին  Գյուղատնտեսության նախարարություն են ներկայացվել համապատասխան հայտեր՝ գարնանացան սերմերի ստացման համար. համայնքներում 3950 հա¬ի պահանջարկ է եղել, հստակեցումից հետո   ներկայացվել է 3500 հա-ի համար նախատեսված գարնանացան սերմերի հայտ։ Ներկա դրությամբ գարնանացանը, կարելի է ասել, կատարված է:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌՈՒՆ ՇՐՋԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Քաշաթաղի շրջանի հարավային թևում՝ Իշխանաձոր գյուղի տարածքում, եղեգնապատ ու մացառուտներով լի տարածքները մաքրվել, տեղում 10հա նռան այգի է հիմնվել, իսկ մոտ 40հա-ի վրա էլ կմշակվի լոլիկ, պղպեղ, սմբուկ, ձմերուկ, այլ բանջարեղեն։

ՙՇՈՂ՚ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Անահիտ Դանիելյան… Ծնվել ու մեծացել է մտավորականի ընտանիքում, 1976թ. Մարտունու շրջանի Ննգի գյուղում: Սովորել և 1993թ. գերազանց գնահատականներով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը:

Subscribe to this RSS feed