[ARM]     [RUS]     [ENG]

ԽՄԲԱԳԻՐ-ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԻՐՎԱՐԴ ԲՈՐԻՍԻ

Ծնվել է 26.01.1961թ. Ասկերանի շրջանի Խանածախ գյուղում։

 Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1985թ.) ։

1974-ից բանաստեղծական շարքերով, հոդվածներով տպագրվել է պարբերական մամուլում, հանդեսներում։

Աշխատել է ՀՀ ՙարուն՚ ամսագրում 1987-1990թթ.), ՙՄունետիկ՚ թերթում՝ որպես Արցախի թղթակից (1990-1992թթ.)։

1994-1997թթ. ՙԼՂ Հանրապետություն՚, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթերում որպես լրագրող-մեկնաբան։ 1997-ից ՊԲ ՙՄարտիկ՚ պաշտոնաթերթում՝ գլխավոր խմբագրի պաշտոնակատար, գլխավոր խմբագրի տեղակալ, ավագ խմբագիր։ ՊԲ-ից զորացրվել է 2011թվկանաին՝ մայորի զինվորական կոչումով։ ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ համանախագահն է։ 2011թ. առ այսօր ՙԱզատ Արցախ՚ թերթի էկոնոմիկայի բաժնի խմբագիրն է։ 
Հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական ու փաստավավերագրական գրքերի, մի շարք երգերի տեքստերի և հեռուստաֆիլմերի։ 
Արժանացել է Եղիշեի անվան պետական և ՌԴ ՙԿովկասն իմ տունն է՚ (2003-2008թթ.) մրցանակների։ Պարգևատրվել է ՙՄարտական ծառայության համար՚, ՙԱնբասիր ծառայության համար (1-ին և 2-րդ աստիճանների) և երկու տասնյակից ավելի մեդալներով։