Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՈՒՄ ՆՇՎԵՑ ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿԻ ՕՐԸ

 

Արդեն 10-րդ տարին է, յուրաքանչյուր սեպտեմբերի 17-ին Արցախում նշում են ֆիզկուլտուրնիկի օրը։ Այդ կապակցությամբ ամեն տարի Ստեփանակերտի տարբեր վայրերում կազմակերպվում են մարզական զանազան միջոցառումներ։ Տոնական օրվա մարզական միջոցառումների մեկնարկն այս տարի տրվեց ՙՄենք ենք մեր սարերը՚ հուշահամալիրից՝ հեծանվավազքի մրցաշարով։ Օրվա երկրորդ կեսին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտում կայացավ տոնական հանդիսավոր միջոցառում, որի ժամանակ ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության կողմից խրախուսվեցին սպորտի մի շարք վետերաններ, մարզիկներ, մարզիչներ, ոլորտի աշխատողներ ։ Կազմակերպվեց նաև աթլետիկայի մրցաշար, որի ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների։ Մարզադաշտում ցուցադրական ելույթներով հանդես եկան արցախցի ուշուիստները, սպորտային պարերի սաները։ Վերջում կայացավ մինի ֆուտբոլի մրցաշար։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ