[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 01 Մարտի 2013

ՙՍՈՒՄԳԱՅԻԹԸ՚ ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթի ողբերգության մասին բազմաթիվ գրքեր ու գրքույկներ, ժողովածուներ ու փաստաթղթեր, հարյուրավոր հոդվածներ կան։ Սամվել Շահմուրադյանի ՙՍումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններում՚ երկհատորյակի մեջ ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին։ Եվ մեղքը հեղինակինը չէ։ Ողջ ընտանիքը զոհվել էր փետրվարի 29-ին։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից սկսած։ Եվ չնայած դրան, բարձր ամբիոնից հայտարարեց, թե զորքերն ուշացել են երեք ժամով, իսկ Մելքումյանների ընտանիքը  ոչնչացվել է փետրվարի 29-ին։

Իվան Սուխով. հայկական օդանավերը խփելու Ադրբեջանի որոշումը կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանը

Իվան Սուխով. հայկական օդանավերը խփելու Ադրբեջանի որոշումը կհանգեցնի նրա միջազգային մեկուսացմանըԵթե Ադրբեջանը որոշի խփել հայկական օդանավերը, կհայտնվի մասնակի միջազգային մեկուսացման մեջ: Այդ մասին «Vesti.Az»-ին ասել է պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ Իվան Սուխովը:

Փարիզում անցկացվում են միջոցառումներ նվիրված Սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման 25-ամյակին

Փետրվարի 24-ից Փարիզում անցկացվում են միջոցառումներ նվիրված Սումգայիթյան ջարդերին և Արցախյան շարժման 25-ամյակին:

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության համաձայն՝ Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական առաքելական եկեղեցում: Փարիզի Երևանի պարտեզի հարևանությամբ գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ ոգեկոչման տուրք է մատուցվել Սումգայիթյան նահատակների հիշատակին: Այնուհետև ԼՂՀ Մշտական Ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը և այլ պաշտոնատար անձիք ծաղկեպսակներ են դրելԿոմիտաս վարդապետի արձանի առջև։

«Սումգայիթյան ջարդերից 25 տարի անց. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագայի հեռանկարները» խորագրով կոնֆերանս Ֆրանսիայի Ազգային ժողովում

89.jpgՓետրվարի 26-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցի եւ Արցախյան շարժման 25-ամյակի կապակցությամբ կայացավ կոնֆերանս, որին ներկա էին մի շարք ֆրանսիացի սենատորներ եւ պատգամավորներ, ֆրանսահայ համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչներ:

Subscribe to this RSS feed