[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 14 Մարտի 2013

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի երկրագործության պետական տեսչությունը եւ անասնաբուժական եւ անասնապահական պետական տեսչությունը միաձուլման ձեւով վերակազմակերպվել է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայության:

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ

382347_557059674313362_1264641289_n.jpgԱնցած շաբաթ Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնում  պետական երիտասարդական քաղաքականության 2014-2018թթ. ռազմավարության քննարկման ժամանակ արծարծվեցին երիտասարդության շրջանում առավել ցայտուն արտահայտվող հիմնախնդիրները։ Այդ համատեքստում անդրադարձ եղավ նաև առողջապահության հարցերին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանն ըստ վիճակագրության ներկայացրեց երիտասարդներին հուզող հարցերը։ 

ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ Է ԼՈՒՐՋ ՌԵՍՈՒՐՍ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

DSC_8378.jpgԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի՝ մարտի 12-ին հրավիրած  մամլո ասուլիսը նվիրված էր Հունաստանի Հանրապետություն  կատարած աշխատանքային այցին, որը տեղի է ունեցել մարտի 4-7-ը։ 
ԱԺ խոսնակը լրագրողներին իրազեկեց, որ Աթենքում ինքը  հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակցությունների հետ, մասնակցել գիտական հեղինակավոր հաստատության՝ Աթենքի Պանդիո համալսարանում հրավիրված գիտաժողովին և հյուրընկալվել հունահայ համայնքի կողմից։ 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ՝ ԼՈՒՐՋ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց ՙՀադրութի անասնաբուժական սպասարկման կայան՚ ՊՈԱԿ-ի  
տնօրեն  Նվեր  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ  հետ
¬Պարոն Բաղդասարյան, հայտնի է, որ 2013թ. հունվարի  1-ի  դրությամբ  շրջանում  գրանցվել է  7696 գլուխ ԽԵԱ, որից  կովեր  3142 գլուխ: Անցած  տարվա  նույն  ժամանակաշրջանի  համեմատությամբ  ԽԵԱ¬ի  գլխաքանակը  ավելացել է 944 գլխով: Աճ է  գրանցվել  նաև  ՄԵԱ  գլխաքանակում` 1678 գլխով, խոզերի  գլխաքանակն  ավելացել է  1047 գլխով:

ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՀԱՂՈՐՏԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ ՏԵՍՆԵԼ

Մարտունու շրջանի Հաղորտի գյուղը 208 բնակիչ ունի, 50 տնտեսություն: Փոքրիկ գյուղի բնակիչները մեծ երազանքներ ունեն, ամենակարեւորը, որ վաղը գյուղն ավելի լավ վիճակում տեսնեն, քան այսօրվանն է: Այս հարցում ավագ ու կրտսեր հաղորտեցիների պատկերացումները գրեթե չեն տարբերվում:
Նեղ ու ծուռումուռ, տեղ-տեղ` քարապատ փողոցներ, մեջք մեջքի տված հին ու նոր տներ: Հաղորտին շատ չի տարբերվում արցախյան մյուս գյուղերից: 2012 թվականը դրական ցուցանիշներով են ամփոփել, 2013-ն էլ մեծ հույսերով սկսել: Գյուղը մայրուղուն կապող ճանապարհահատվածը 2010 թվականին նորոգած բարերար Կարեն Բաղդասարովը հաղորտեցիների համար նվեր էր պատրաստել նաեւ 2012-ին: 

ԲԻԼԲԻԼԱՔ ԳՅՈՒՂ, ՈՐ ԵՂԵԼ Է...

 Մարտունու շրջանի նախկին Բիլբիլաք գյուղը տարբեր առիթներով երբ հիշվում է, շատերը, հատկապես երիտասարդները, զարմացած հարցնում են. ՙԲիլբիլա՞ք, այդպիսի գյուղ եղե՞լ է՚։ Այո, այդպիսի գյուղ եղել է։

Բիլբիլաքը գտնվում էր Սխտորաշեն գյուղի մոտ, շուրջ 4-5 կմ հեռավորության վրա, մյուս կողմից էլ՝  Մսմնա, Մավաս, Խերխան, Ծովատեղ, Հերհեր գյուղերի հարևանությամբ։ 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՄ ՏԵՍՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

DSC_8131.jpg2012 թվականը  ԼՂՀ  մշակույթի ասպարեզում նշանավորվեց կարևոր իրադարձությամբ. մայր թատրոնի ճակատագրի հարցում վերջապես տեղաշարժ կատարվեց: Դեկտեմբերին թատրոնի ողջ կազմը տեղափոխվեց Մշակույթի և երիտասարդության պալատ, որպեսզի իրականացվի թատրոնի շենքի հիմնանորոգումը: Նախագծանախահաշվային փաստաթղթերն, ինչպես տեղեկացրին Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում, արդեն մշակման ընթացքում են: 

ԱՐԺԵՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՎԵՐԱՆՈՒՄ…

 Արվեստը մի յուրահատուկ լեզու է, որը շրջապատի համար մատչելի է դարձնում մարդու ներքին ապրումները: Նրա  միջոցով է մարդն արտահայտում իր պարզությունը, անկեղծությունն ու ապրումները: Արվեստը մարդու կյանքում միշտ մեծ դեր է ունեցել…

Այսօր ցավով ենք նշում, որ մատաղ սերունդն անտարբերության է մատնում ժողովրդական գործիքները, նախընտրելով օտար մշակութային արժեքներ: Այս և այլ խնդիրների շուրջ ընթացավ մեր զրույցը Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանի հետ:

ԶԳԱԼ ԱՂՈԹՔԻ ՊԱՀԸ

Untitled-1_2.jpgՕրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում Արցախի պետական կամերային նվագախումբը` մաեստրո Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, տվեց հերթական համերգը։ Այն յուրահատուկ ազդեցություն թողեց հանդիսատեսի վրա: Այս անգամ համերգն ամբողջությաբ նվիրված էր Տիրամոր` Սուրբ Մարիամի փառաբանությանը: Երևանից հրավիրված՝  ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սարգիս Նաջարյանը, երգչուհի Իրինա Զաքյանը նվագախմբի հետ նիասին դահլիճում ստեղծեցին մի անկրկնելի ներդաշնակություն, որը երկար կհիշեն մայրաքաղաքի երաժշտասերները:
Subscribe to this RSS feed