[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 19 Մարտի 2013

ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ

DSC_8569.jpgՄարտի 18-ին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը հրավիրեց մամուլի ասուլիս, որտեղ ամփոփեց  նախարարության 2012թ. կատարած աշխատանքները:
Կրթության`  որպես գերակա ոլորտի,  հիմնախնդիրն է ապահովել նախադպրոցականից մինչև հետբուհական մասնագիտական կրթություն ներդաշնակ գործունեությունը,  ուսման որակի և արդյունավետության բարձրացումը: Ամբողջ համակարգում ընթանում են բարեփոխումներ, առանցքայինը` հանրակրթության ոլորտում, որի  արդյունավետ աշխատանքից է կախված կրթական մյուս  աստիճանների  փոխկապակցված  ու  արդյունավետ  գործունեությունը:

ՇԱՐԺՄԱՆ 25¬ԱՄՅԱԿԸ ՏՈՆԻՐ ՔՈ ԳՅՈՒՂՈՒՄ, ՔՈ ՏԱՆԸ

Առանց հիշողության չկա ապագա։ Իսկ ներկան կամուրջ է անցյալի ու ապագայի միջև։ Սիրո՞ւմ ես կյանքը։ Այդ դեպքում ժամանակ մի կորցրու, որովհետև ժամանակը հյուսվածք է, որից կազմված է կյանքը։ 
Կյանքիս տարբեր հատվածներն առնչվում են Խրամորթի հետ, չնայած ծնողներս ուրիշ գյուղերից են։ Մանկությունս անցել է Խրամորթում, իսկ տարրական կրթություն ստացել եմ Քարագլխում։ Ծնողներիս մեծ ցավ պատճառեց Քարագլխի ամայացումը, քանզի գյուղի բնակիչները կամավոր լքեցին այն՝ բնակություն հաստատելով Խրամորթում։ Փակվեց դպրոցը, և հայրս՝ Մառլեն Շահնազարյանը, որ դպրոցի տնօրենն էր, ընտանիքով տեղափոխվեց քաղաք։ Մենք գյուղում տուն չունեինք, ապրում էինք վարձով։ Խրամորթում էլ ապրում էինք ուսուցչի տանը (ժամանակավոր հիմունքներով)։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑՆՑՈՂ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ. ՓՈՂՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ ԳՆԵԼ

Փողի միջոցով կարելի է որոշ խնդիրներ լուծել, սակայն՝ ոչ բոլորը: Երբեմն էլ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ:
Ադրբեջանը հրաշալի օրինակ է վիթխարի հարստություն դիզած մի երկրի, որն իր միլիարդավոր նավթադոլարներն օգտագործում է օտարերկրյա քաղաքական գործիչներին և զանազան ասպարեզների մարդկանց կաշառելու համար՝ փորձելով բարելավել իր վատ համբավն ամբողջ աշխարհում: Ի դեպ, ՙխավիարային դիվանագիտություն՚ եզրույթը հատուկ հորինվել է բնութագրելու համար այն ՙբարիքները՚, որոնք Ադրբեջանի պաշտոնատարները կանոնավորապես և առատաձեռնորեն բաժանում են՝ իրենց ստոր նպատակներին հասնելու համար: 

ՏԱՐԱԾՔԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ

IMG_0240.jpgՀարցազրույց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ 
Քաշաթաղի շրջանը ձգվում է Մայր Արաքսից մինչև Քարվաճառ՝ մոտ 200 կիլոմետր՝ հարավից-հյուսիս, ունի 52 համայնք, մոտ 100 բնակավայր: Բերձոր շրջկենտրոնով բաժանվում է 2 թևերի. հյուսիսայինում բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու մեղվաբուծությունն է, որոշ բնակավայրերում՝ նաև հողագործությունը, իսկ  հարավայինում՝ հողագործությունը  և անասնապահությունը, որոշ բնակավայրերում՝ նաև մեղու են պահում:

ՏՈՆԱՇԵՆԸ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂԵՐՍՆԵՐ ՈՒՆԻ

IMG_0236.jpgՄարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղը գտնվում է շրջկենտրոնից 41 կմ հյուսիս-արևմուտք՝ ծովի մակերևույթից մոտ 1000 մետր բարձրության վրա։ Արցախի այս ուղղության  դարպասը հանդիսացող բնակավայրը հանրապետության գուցե թե  բնակչության թվով  ամենափոքր, բայց մեծ տարածք ունեցողներից է՝ 1531 հա։ 
Դեպի Տոնաշեն տանող ճանապարհը  հատկապես ձմռանը բավականին դժվարանցանելի է։ Սակայն գյուղն իր հեքիաթային բնությամբ չքնաղ դրախտավայրի է նման. փարթամ բուսականություն, հարուստ կենդանական աշխարհ ու վեր խոյացող բարձրուղեշ լեռնե՛ր, լեռներ, որոնք ասես զգոն ժամապահներ են նրա թիկունքին… 

ՈՉ ՏՈՆԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ՝ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ

Որ կանայք մեծ դեր ունեն ամենուր՝ ամենալավը տղամարդիկ գիտեն, թեեւ հենց նրանց են փորձում ներկայացնել որպես կանանց ընդդիմախոսներ: Մի հետաքրքիր միտում է նկատվում: Այսօր իներցիայով դեռ շարունակում ենք  խոսել կանանց իրավունքների պաշտպանության մասին, սակայն մի շարք ոլորտներում այս տեմպերով շարունակվելու դեպքում շուտով ստիպված  կինենք բարձրացնել ոչ ավել ոչ պակաս՝ տղամարդկանց իրավունքների պաշտպանության հարցը:

ՙ...ՄԵՐ ՕՋԱԽՆԵՐԻ ԼՈՒՅՍՆ ԵՆ ՄԱՅՐԵՐԸ՚

Մայրության ու գեղեցկության տոներին նվիրված միջոցառումները շարունակվում են...Հերթականն օրերս տեղի ունեցավ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։ ՙՈ՞վ է հայ կինը՚ վերտառությամբ միջոցառումը նախաձեռնել էր պալատի տնօրենությունը։ 
Բացելով երեկույթը և ողջունելով հրավիրվածներին՝ Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Ռոբերտ Խաչատրյանը մարդկային կյանքի ակունքը հանդիսացող մայրերին և կանանց ցանկացավ ամենայն լավն ու բարին։ Նրանց վերապահելով մեծ դերակատարություն տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի զարգացման գործում, քաղաքական և հասարական կյանքում՝ բանախոսն իր խոնարհումը բերեց  արժանավորներին ու որդիներ կորցրած բոլոր մայրերին...

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ

cer.jpgԱրցախի երիտասարդության զարգացման կենտրոն՚ ՀԿ-ն Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կազմակերպեց բարեգործական ակցիա՝ ընդգրկելով Ստեփանակերտի տուն-ինտերնատը։ Կազմակերպությունը նախօրոք սոցիալական կայքերով ակցիային մասնակցելու հայտարարության հրավերներ է ուղարկել ավելի քան 15 երիտասարդական հասարակական կազմակերպություններ, որոնցից արձագանքել են ՙԴաշնակցության երիտասարդական թևը՚ և ՙԶեփյուռ՚ ԲՀԿ-ն։ 

ՙԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԵՐՈՎ ՄԵՆՔ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՎԵՐԾԱՆՈՒՄ՚

180301.jpgՄարտի 12-ին Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության  պալատի  լեփ¬լեցուն  դահլիճում երկու սեանսով  համերգով  հանդես եկավ  հայրենասիրական, ազգագրական  երգերի հայտնի  կատարող Սահակ  Սահակյանը։ 
Համերգային ծրագիրը  սկսվեց Ջիվանու ՙԱվարայրի  դաշտում՚ երգով։ Երգիչը հանդես եկավ նաև 18-19-րդ դարերում  հայ ազգային-ազատագրական  պայքարին  և նրա  հերոսներին  նվիրված երգերով՝ ՙԱղբյուր Սերոբ՚,  ՙԿովկասի քաջեր՚, ՙՁայն տուր, ով  ֆիդայ՚ և այլն։  Երգերի  կատարումներն  ուղեկցվում էին  էկրանի վրա  տեսաֆիլմերից դրվագների  ցուցադրմամբ։ 
Subscribe to this RSS feed