[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 05 Մարտի 2013

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում

հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան

Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ

Կասպրչիկի հետ:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1.jpgՄարտի 1-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը Ստեփանակերտի երիտասարդության պալատում հանրապետության գյուղատնտեսների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն՝ նվիրված երկրագործության հիմնախնդիրներին: Նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ոլորտի առաջնահերթ խնդիրների և գարնան-դաշտային աշխատանքներում հանրապետության գյուղատնտեսների հիմնական անելիքների վրա:

ՙՍՈՒՄԳԱՅԻԹԸ՚ ՈՐՊԵՍ XX ԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Սումգայիթի ողբերգության մասին բազմաթիվ գրքեր ու գրքույկներ, ժողովածուներ ու փաստաթղթեր, հարյուրավոր հոդվածներ կան։ Սամվել Շահմուրադյանի ՙՍումգայիթի ողբերգությունը ականատեսների վկայություններում՚ երկհատորյակի մեջ ցավալիորեն քիչ բան կա Մելքումյանների ընտանիքի մասին։ Եվ մեղքը հեղինակինը չէ։ Ողջ ընտանիքը զոհվել էր փետրվարի 29-ին։ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարը սումգայիթյան ջարդերի մասին տեղեկություններն ստանում էր փետրվարի 27-ից սկսած։ Եվ չնայած դրան, բարձր ամբիոնից հայտարարեց, թե զորքերն ուշացել են երեք ժամով, իսկ Մելքումյանների ընտանիքը  ոչնչացվել է փետրվարի 29-ին։

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

P4010141.jpgՀոդվածն ուզում եմ սկսել հայտնի ասացվածքով. ՙԱնցյալը գտնվում է ներկայի մեջ, ներկան շնչում է ապագայով՚:
Այսօր հպարտության զգացումով եմ գրում, որ անցյալ դարի 60-70 ական թվականներին մեր անմիջական նախաձեռնությամբ և օժանդակությամբ կառուցվեց նախկին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի  գործկոմի նոր շենքն  իր դահլիճով, որտեղ էլ կայացել է մեր ազգային- ազատագրական պայքարի 25¬ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը։ 1988 թվականի փետրվարի 20-ին այդ շենքի դահլիճում է տեղի ունեցել ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ 20-րդ գումարաման  խոհրդի արտահերթ պատմական նստաշրջանը: 

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ

Ստեփանակերտի ՙԳրիգոր Նարեկացի՚  համալսարանում ուսանողների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Շարժման մի խումբ առաջամարտիկներ իրենց հուշերն էին ներկայացրել փետրվարյան այն խռովահույզ օրերի մասին: Դրանից շատ  չանցած` տեղի ունեցավ  երկրորդ  միջոցառումը, որը   գիտական բնույթի էր: 

ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ

Այսօր, երբ հանրապետությունում նշվում է Ղարաբաղյան շարժման նոր  դարաշրջանի  25-ամյակը, կարելի է միևնույն իրադարձությունների, Շարժման այս կամ այն մասնակցի դերի ու գործունեության վերաբերյալ լսել իրար հակասող տարբեր կարծիքներ ու գնահատականներ։ Այս ամենը ծնում է ասեկոսեներ, խեղաթյուրում  իրականությունը, որից պետք է խուսափել։ Իսկ ճշմարտությունն այն է, որ ազգային-ազատագրական պայքարի շարժիչ ուժը եղել է ժողովուրդը, որի մասին մենք  պարտավոր ենք միշտ հիշել։ Եվ ամենից առաջ հանուն նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին այդ պայքարին։ 

1989. ՙԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋ, ՈՉ ՄԻ ՆԱՀԱՆՋ՚

ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության  հրամանագրով հունվարի 12-ից ԼՂԻՄ-ում մտցվեց կառավարման հատուկ ձև, և ստեղծված Հատուկ կառավարման կոմիտեն ԼՂԻՄ-ում իր գործունեությունը սկսեց հունվարի 20-ից։ 
Տեղում ծանոթանալով իրադրությանը՝ Կոմիտեի նախագահ Արկադի Վոլսկին հունվարի 26-ին մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադր. ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովի հետ, որի  ընթացքում քննարկվեցին ԼՂԻՄ-ում իրադրության նորմալացման և մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասին ԽՄԿԿ Կենտկոմի ու ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի որոշումների կատարմանն առնչվող հարցեր։

ԳՐԱՆՑՎԵԼ Է ԳՐԻՊԱՆՄԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵԶՈՆԱՅԻՆ ԱՃ

altԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ փետրվարի երկրորդ կեսից Եվրոպայի  շատ երկրներում դիտվում են գրիպանման հիվանդություններով և սուր-շնչառական վարակների դեպքերի բարձր ցուցանիշներ՝ գրիպի վիրուսի հայտնաբերմամբ։ Հիմնականում շրջանառվում է գրիպի Ա (H1N1) ենթատեսակը։ Ինչ վերաբերում է  Վրաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանի Դաշնությանը, ապա այդ երկրներում  դիտվում է սուր-շնչառական վարակի և գրիպի միջին ինտենսիվություն։ Նշենք, որ դեռևս 2010 թվականից, այսպես կոչված, խոզի գրիպը՝՝ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, չունի պանդեմիկ ուժ և համարվում է սեզոնային մարդկային գրիպի ենթատեսակ։ ԱՀԿ¬ի տեղեկատվությամբ՝ յուրաքանչյուր տարի սեզոնային գրիպի տարբեր տեսակներից աշխարհում մահանում է 3-5 միլիոն մարդ, որը կազմում է մահվան ընդհանուր դեպքերի 1-2 %¬ը։ 

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ

DSC06071.jpgՄարտի 1-ին Արցախի երիտասարդության զարգացման կենտրոնում կայացած քննարկումը վերաբերում էր ԼՂՀ պետական երիտասարդական քաղաքականության 2014-2018թթ. ռազմավարության նախագծին։ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գրիգորյանը ներկայացրեց  նախագծի  նպատակները, ուղղությունները, սկզբունքներն ու գերակայությունները։

ՙԻՄ ՕՐՆ ՈՒ ԺԱՄԸ ԱՐԱՐՄԱՆ ՊԱՀԵՐ ԵՆ՚

SOKI.jpgՀարցազրույց բանաստեղծ¬գրականագետ Սոկրատ ԽԱՆՅԱՆԻ հետ
-Պարոն Խանյան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ՝ վերջերս ՙՄարտնչող գրականություն՚ ուսումնասիրության համար ԼՂՀ գրողների միության մրցանակին արժանալու կապակցությամբ և դիմել հետևյալ հարցով. տվյալ մրցանակն սպասվա՞ծ էր, արդյոք։
- Ստեղծագործող անհատը միշտ արարում է՝ երբեք չխորհելով մրցանակների մասին։ Նա Աստծո ընծայած իր շնորհքն է վերադարձնում ժողովրդին որպես արվեստի նմուշ, լինի դա գեղարվեստական երկ, քանդակ, նկար, թե երաժշտություն, մի խոսքով՝ արվեստի որևէ տեսակ։ Կարևորն այն է, որ այն կրի գեղագիտության բարձր չափանիշների կնիքը։
Subscribe to this RSS feed