Items filtered by date: Հինգշաբթի, 07 Մարտի 2013

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին ստորագրել է հրամանագիր՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա անբասիր աշխատանքի  համար եւ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Սերգեյ Խաչատրյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատողի պատվավոր կոչում շնորհելու մասին:

ԱՄԵՆ ԻՆՉ ՉԱՓԻ ՄԵՋ Է ԳԵՂԵՑԻԿ

Gohar.jpgԳարունը, գեղեցկությունը միշտ ուղեկցում են  կանանց,  և, ըստ էության, դա է պատճառը, որ խորհրդային ժամանակներից մեզ հասած մարտիության տոնն այդքան կենսունակ է ու  սիրելի: Շատերը նույնիսկ  մոռացել են տոնի սկզբնական խորհուրդը, որը կապված էր կանանց ազատագրման, տղամարդկանց  հավասար իրավունքներ ունենալու  պայքարի հետ: Գեղեցկության  տոնի առթիվ զրույցի հրավիրեցինք Ստեփանակերտի երաժշտական դպրոցի տնօրեն Գոհար ՄԻՐԶՈՅԱՆԻՆ:
- Ինչքան գիտենք, Դուք տեղափոխվել եք Ստեփանակերտ Երևանից: Ի՞նչն էր դրդապատճառը:

ԿՆՈՋ ՀԱՄԱՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՌՈՂՋ ԸՆՏԱՆԻՔ ՈՒՆԵՆԱԼՆ Է

Untitled-1_1.jpgԳայանե Մուսայելյանն այն մանկավարժներից է, ում համար դպրոցը  սիրելի է ու հարազատ։ Շուրջ երեք տասնամյակ է՝ ինչ զբաղվում է մանկավարժական գործունեությամբ ու չի զղջում ընտրած մասնագիտության համար։ Աշխատում է Երևանի Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում և պատմություն առարկայի միջոցով իր սաներին հայրենասիրություն է ներարկում։ 

ՙԵԹԵ ԶՈՀՎԵՄ, ԳԵՐԵԶՄԱՆԻՍ ՇԱՏ ԾԱՂԻԿՆԵՐ ԿԴՆԵՔ...՚

060301.jpgՇուտով կլրանա խաղաղության  19 տարին։ Թշնամին հեռու է վանված մեր հայրենիքի սահմաններից...Սահմանագլխին մեր հույս ու հավատ Զինվորը հսկում է երկրիս խաղաղությունը։ Ընդամենը երեկ վառոդի հոտը բռնել էր ամբողջ  հանրապետությունը, զրահամեքենաների թրթուրների ծանրությունից  ճռնչում էր արյունաթաց հողը։ Զենքի բոլոր տեսակներից հրետակոծվում¬արկակոծվում-գնդակոծվում էր մեր Անկախությունը։ 

ՇԱՐԺԻՉ ՈՒԺԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ

P2190033.jpgՓետրվարի  14-ին կուսակցության մարզկոմի երկրորդ քարտուղար  Բոգոսլովսկին, ԽՄ ԿԿ Կենտկոմի քարտուղար  Ա. Լուկյանովի հետ  հեռախոսազրույցից հետո,  մարզկոմի աշխատակիցներին  հայտնեց, որ մարզի  սոցիալ-տնտեսական  բնույթի  խնդիրները լուծվելու են,  բայց  տարածքային հարց  չի  քննարկվի։ Բաշխելով ըստ   կազմակերպությունների  և ձեռնարկությունների, նա բոլորին   խնդրեց  անպայման  հայտնել այն մասին, որ ՙհատուկ  ծրագիր  է նախապատրաստվում  մարզի սոցիալ-տնտեսական  զարգացման  համար, և այն  մոտ  ժամանակներս  կհրապարակվի մամուլում՚։ Բ. Կևորկովը  գտնվում էր մեծ  շփոթմունքի մեջ և չէր շփվում  աշխատակազմի հետ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐՉՈՒՀՈՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

DSC_8026_1.jpgՄարտի 6-ին Ստեփանակերտի  մշակույթի և երիտասարդության  պալատի  ճեմասրահում  բացվեց երիտասարդ նկարչուհի Արմինե Ավագիմյանի անհատական ցուցահանդեսը՝  նվիրված  գարնան տոնին։
Ցուցահանդեսին, որ նախաձեռնել  էին  պալատի  տնօրենությունը, ՙԳԱՄարտ՚  Արցախի նկարիչների միջազգային  միությունը, աղջիկը  ներկայացրել էր 50 գործ՝ բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիցիաներ։ 
Ցուցադրությունը  հետաքրքիր էր  լուսավոր  տրամադրությամբ, սեր, գեղեցկություն  արտահայտող  գարնանային  գույներով, կյանքի որոշ երևույթների  խորհրդանշական   ընկալմամբ. ՙԵրեկո՚,  ՙՄեր գյուղը՚, ՙՄեր  բակը՚,  ՙԳարուն՚, ՙԱրևոտ օր՚, ՙԻրիկնամուտ՚,  ՙԳրկախառնություն՚,  ՙՀամբույր՚...
Subscribe to this RSS feed