Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Friday, 03 May 2013

ԲԱՔՎՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՆՉՈՎ ԵՆ ՙԿԵՐԱԿՐՈՒՄ՚ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

altՄոտենում է զինադադարի՝ լեռնային ղարաբաղյան հակամարտության կարգավորման  գործում միակ իրական նվաճումի հերթական՝ արդեն 19-րդ տարեդարձը։ Այդ ոչ քիչ ժամանակն արդեն տարակուսանք, նույնիսկ և ջղայնություն է պատճառում միջնորդների  գործադրած ջանքերի ապարդյունությամբ։ Միջնորդներին մեղադրելը շատ ավելի հեշտ է, քան հակամարտության կողմերի չափազանցումների և հնարքների նենգամտությունները բացահայտելը։ 

ՎԵՐ ՀԱՌՆԵԼ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ԳՐԿԻՑ

Մայիսի 1-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում տեղի ունեցավ 19-րդ դարի վերջերին և 20-րդ հարյուրամյակի սկզբներին լայն գործունեություն ծավալած  մեծահարուստ բարերար Միքայել Արամյանցին (ծագումով արցախցի,  ծնողները՝ Քյաթուկ գյուղից) նվիրված լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Այնուհետև ցուցադրվեց նրա կյանքին և գործունեությանը նվիրված տեսաֆիլմ: Միջոցառումը նվիրված էր մեծ բարերարի 170-ամյակին։ Հրավիրված էին ինչպես մինչ օրս Արցախում ապրող ու արարող Արամյանների տոհմի ներկայացուցիչները, այնպես էլ հենց Միքայել Արամյանցի ծոռ` Ալեքսանդր Ջանոյեֆֆը, որն, ի դեպ, չզլացավ  Լոնդոնից ժամանել Արցախ՝ մասնակցելու միջոցառումներին։ 

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

2442.jpgՇարունակվում են Ղարաբաղյան շարժման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները: Այս շրջանակներում օրերս Գրիգոր Նարեկացի համալսարանում կայացավ հանդիպում Շարժման ակտիվ գործիչ, գրող-հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի հետ: Առիթը նրա՝ ՙՀայդուկը եւ աղջնակը՚ գրքի շնորհանդեսն էր: Ներկա էին Արցախի գրողները, մտավորականներ, հյուրեր, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: Նշենք, որ գիրքը պատմվածք-եղելություն է. այն  եռալեզու է եւ  ընթերցողին է ներկայանում հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակներով: 

ԿՈՆՖԵՐԱՆՍԸ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԱՋ

altԱպրիլի 18-20-ը Մոսկվայում՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում, կայացավ ՙԲարձրագույն դպրոց. փորձ, հեռանկարային խնդիրներ՚ թեմայով 6-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին հրավիրվել և մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ԱրՊՀ դասախոս, նախկին ռեկտոր Համլետ Գրիգորյանը։

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՍԵՄԻՆԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

              ԼՂՀ կառավարության շենքում այսօր մեկնարկեցին համայնքների ղեկավարների համար սեմինար-դասընթացները, որոնք ունեն համայնքների ղեկավարների` տեղական նշանակության հարցերը լուծելու և սեփականությունը տնօրինելու կարողությունների, կառավարչական հմտությունների զարգացմանը նպաստելու նպատակ:

Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:

Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 13 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:
 

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

             Հաղթանակի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մայիսի 2-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր պարգեւատրելու մասին:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին մասնակցել է մայրաքաղաքի թիվ 3 ռուսական թեքումով միջնակարգ դպրոցի վերանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

dp2.jpgՆախագահ Սահակյանը կարեւորել է միջազգային չափանիշներին համապատասխան նման կրթական օջախի առկայությունը՝ այն համարելով մշակույթների երկխոսության եւ ներթափանցման կարեւորագույն նախապայմաններից մեկը:

ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 21- ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

 7.jpgԱպրիլի 28-ին Ստեփանակերտի հ. 3 դպրոցի մարզադահլիճում կայացած դեռահասների ձյուդոյի հանրապետական մրցաշարը նվիրված էր Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձին։ Մրցաշարին մասնակցում էին ԼՂՀ հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի շուրջ 80 մարզիկ, իսկ ընդհանուր առմամբ 7թիմ։ 2000-2002թթ. և 2003-2004թթ. ծնված մարզիկների երկու տարիքային խմբերում գոտեմարտում էին նաև Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղի 4 սան։ Ձյուդոյի հանրապետական այս մրցաշարի գլխավոր մրցավարը Իվան Ազիզբեկյանն էր։  

Subscribe to this RSS feed