Մարտի 6-ին Բեռլինում՝ Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում, տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։
Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը։
Մեր ժամանակներում կեղծվում է ամեն ինչ՝ սկսած սպիրտային խմիչքներից ու հանքային ջրերից, վերջացրած տարբեր սննդամթերքներով, սուրճով, շոկոլադով... Բայց, այնուհանդերձ, առավել շատ կեղծվել և շարունակում է կեղծվել փողը. ամերիկյան դոլարը, հայկական դրամը, եվրոն... Նման դեպքեր, ավաղ, կան նաև մեզ մոտ և ժամանակ առ ժամանակ հայտնաբերվում են։
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Վարդաձոր գյուղի ճակատագիրը մեծապես կապված է Կաշենի (Մարտակերտի շրջան) հանքավայրի շահագործման հետ։ Մինչև անգամ խոսք է գնում գյուղի տեղափոխման մասին։ Թե օրակարգում ինչ ունի համայնքը և ինչ խնդիրների առաջ է այսօր կանգնած, մեզ հետ կիսվեց Նելսոն ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, ով ղեկավարում է համայնքը՝ սկսած 1998 թվականից։
Մարտի 6-ին Արցախի պետական երգչախումբը` գլխավոր դիրիժոր Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում դասական երգչախմբային երաժշտության սիրահարներին մատուցեց հետաքրքիր ծրագրով հագեցած համերգ:
Առաջին անգամ երգչախմբի կատարմամբ արցախյան բեմում հնչեց լեհ երգահան Կարոլ Շիմանովսկու ՙՍտաբատ մատեր՚ կանտատը, որը հանդիսատեսի կողմից ընկալվեց մեծ հետաքրքրությամբ:
Անցյալ շաբաթ բացահայտված մի շարք գաղտնալսված հեռախոսազրույցներում լսվել է, թե ինչպես է Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր որդուն հանձնարարում ոստիկանությունից թաքցնել Ստամբուլի իր տանը պահված տասնյակ միլիոնավոր դոլարների կանխիկ գումարը: