Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Մարտունու շրջանի Վարանդա գյուղում մասնակցել է զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը Վարանդա բնակավայրի ազատագրման 22-րդ տարեդարձի կապակցությամբ եւ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական խիզախության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրել է ջոկատի մի խումբ ազատամարտիկների:
- Published in Պաշտոնական