[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 21 Մարտի 2014

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԻ ՀԱՅՏՆԵԼ ԻՐ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Vahram.jpgՀարցերին պատասխանում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ։ 
- Ղրիմի հանրաքվեին հայկական կողմի արձագանքն ակնհայտ է. Արցախի խորհրդարանական ուժերը համատեղ հայտարարությամբ ողջունեցին Ղրիմի ժողովրդին՝ պատմական հնարավորությունն իրացնելու առթիվ։

ՇՐՋԱՅՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԵՎ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆՆԵՐՆ ԵՆ

 Մարտի 18-ին և 19-ին վարչապետ Արա Հարությունյանն այցելեց Շահումյանի և Մարտակերտի շրջանների մի շարք համայնքներ՝ տեղի ղեկավարների՝ 2013թ. գործունեության հաշվետվություններին ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու համար:

ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՒՐԲ ԿՇՌԱԴԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ

Թուրքիայի տարածքում, 32 տարբեր քաղաքներում վերստին բռնկված մարդաշատ ցույցերն ունեն երեւութական (խաբուսիկ) շարժառիթ: Հունիսի շարժման օրերին, ոստիկանության մահակների հարվածների տակ մահաքնի մեջ ընկած պատանու մահը շատ արագ վերաճեց քաղաքացիական անհնազանդությամբ բնորոշվող թուրքական շարժման: Այս շարժման բաղադրիչները, հիմնական ուղղվածություն ունենալով հանդերձ, բազմազան են:

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ` ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

 Karen.jpgՄարտի 18-ին ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում 2013 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկան ՙՍերմնաբուծության և սելեկցիոն նվաճումների պահպանության կենտրոն՚ (ՍՍՆՊԿ) ՓԲԸ¬ի տնօրեն Կարեն Ադամյանը և  ՙԲույսերի պաշտպանության ծառայություն՚ (ԲՊԾ) ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Խաչատրյանը: 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ՝ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ

Փետրվար ամսում գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցը դարձել էր  շրջանային խորհրդի քննարկման առարկա: Հարցի վերաբերյալ ընդունվել է վարչակազմի ղեկավարի որոշումը, որտեղ համապատասխան հանձնարարականներ է տրվել շրջանի համայնքների ղեկավարներին, շահագրգիռ կազմակերպություններին` գարնանացանի աշխատանքները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: 

ԳԻՐՔ ՔԱՐԻՆ ՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Nvard.jpg Լույս է տեսել ՙԱրցախապատում՚ մատենաշարի 3-րդ գիրքը, որը կրում է ՙՔարին Տակի հերոսամարտը՚ խորագիրը։ ՙՍոնա՚ գրահրատարակչությունը ԼՂՀ մշակույթի  և երիտասարդության հարցերի նախարարության հովանավորությամբ շարունակում է պատմության ու տարեգրության մասունքների հրատարակման ու պահպանման  գործը։ 

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ

Artak_2.jpgԱրցախի զբոսաշրջային ներուժի մասին բազմիցս է խոսվել: ՙՀայաստանի զարգացման նախաձեռնություններ՚ հիմնադրամը, որը նաեւ ՙՏաթեւի վերածնունդ՚ ծրագիրն է իրականացնում, այս ոլորտում Արցախում լուրջ ծրագրեր ունի: 

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հայրենիքին, Հայ եկեղեցուն եւ ժողովրդին մատուցած նվիրյալ ծառայության ու վաստակի համար եւ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պարգեւատրվել է  ''Վաչագան Բարեպաշտ'' մեդալով:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է ''Մարտական ծառայություն'' մեդալով:

Subscribe to this RSS feed