Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 12-ին Երեւանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին։
Մատաղիսում շարունակվում են սև ձկնկիթի արտադրության նախապատրաստական աշխատանքները: Մի կողմից շինարարությունն է շարունակվում, մյուս կողմից, արդեն պատրաստ շինություններում, սարքավորումների մոնտաժումն է իրականացվում:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում ծանոթանալու բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին։
ԼՂՀ առողջապահության նախարարության հրավերով հունիսի 13-14-ը Հանրապետական բժշկական կենտրոնում Երևանի ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և արթրոսկոպիկ վիրաբուժության բաժնի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների թեկնածու Վիգեն Մարգարյանը տեղի մասնագետների հետ կատարեց 5 վիրահատություն՝ կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումներ։
Անցած շաբաթ Մարտունու Մ. Մաշտոցի անվան հ.2 դպրոցում անցկացվեց ՙԼավագույն մարզական ընտանիք՚ մրցույթի շրջանային փուլը, որին մասնակցում էին ընտանիքներ Մարտունու, Ճարտարի, Սոսի, Հերհերի, Թաղավարդի, Ծովատեղի համայնքներից: