[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 09 Նոյեմբերի 2016

ՙՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է՚

Նոյեմբերի 8-ին ՙՏիգրանակերտ՚ զորավարժարանում Կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն, որի մարտական հրաձգության փուլին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Անվտանգության խորհրդի  քարտուղար Վիտալի Բալասանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։ 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱԿԱՅԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ

Օրերս ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում Արցախի պետական համալսարանի ուսանողադասախոսական կազմի տնտեսագիտական ճյուղի հյուրն էր ՀՀ  ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբու Դաբի Էմիրության թագաժառանգի հետ. ԱՄԷ-ն կինտենսիվացնի ներդրումները ՀՀ–ում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ Նախագահի և Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի ընդլայնված կազմով հանդիպումը` երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, որին հաջորդել է Սերժ Սարգսյանի և շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի առանձնազրույցը. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում

11.30 Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ 45-րդ նախագահը. նա ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայնը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը՝ 218 ձայն։ 

Մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրության նախագիծը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:

Իրադրությունն առաջնագծում

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 670 կրակոց:

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն

Նոյեմբերի 4-ից 8-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի և մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ "Զորամասերի դուրս բերումը մարտական կիրառման շրջաններ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում. վերախմբավորման իրականացում. պաշտպանական մարտի վարում. մխրճված հակառակորդի ջախջախում և առաջնագծի վերականգնում. դիրքերի բարելավման նպատակով հարձակողական մարտի վարում և նպաստավոր դիրքերի զբաղեցում" թեմայով անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:

Subscribe to this RSS feed