[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Մայիսի 2016

ՀԱՆՈՒՆ ԱՆԿՈՐՈՒՍՏ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ

Մայիսի 13-ին Հադրութի շրջանի համայնքների  ղեկավարների մասնակցությամբ վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի մոտ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի  ընթացքում քննարկվել են շրջանի համայնքներում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին և մի շարք ծրագրերի,  առանձնապես  գարնանացանի և բերքահավաքի հետ կապված հարցեր:

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Ապրիլյան քառօրյա պատերազմով և հետագա օրերի լարվածությամբ պայմանավորված՝  թիկունքային աշխատանքներում  որոշակի դանդաղկոտություն արձանագրվեց, ինչ¬ինչ խնդիրներ առաջացան տնտեսության, առանձնապես գյուղատնտեսության մեջ.  նշել է վարչապետ Արայիկ Հարությունյանը վերջերս  Հադրութի շրջանի համայնքապետերի և ֆերմերների հետ հանդիպման ժամանակ: 

ՊԱՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Մայիսի 13-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցեցին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, վարչությունների ու բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՉՈՒՆԻ

Այսօր, երբ կրկին վտանգվել են հայրենիքի  սահմանները, ավելի են  կուռ դարձել մեր  շարքերը. մեծ ու փոքր համախմբվել են ազատության  դրոշի տակ` պատրաստ ամեն մեկն իր ուժերի չափով նպաստելու Արցախի պաշտպանության սուրբ գործին: Հատկանշական է, որ այս ամենից անմասն չէ մատաղ սերունդը:

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏ

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ՙՊատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն՚ ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Դիանա Միրիջանյանի տեղեկատվությամբ՝ ս.թ. մայիսի 5-ին Ասկերանի շրջանին հարող տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել են գտածոներ, ինչի մասին  անմիջապես իրազեկվել է համապատասխան մարմիններին։

Subscribe to this RSS feed