[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 19 Ապրիլի 2021

ՙԻՄ ՊԱՐՏՔՆ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՍՏԱՑԱԾՍ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ՚

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Ազ­գի ինք­նու­թյան, գո­յատևման գրա­վա­կան­նե­րից է մշա­կու­թա­յին կր­թու­թյու­նը, ո­րի զար­գաց­ման խն­դիրն Ար­ցա­խում գտն­վում էր անմ­խի­թար վի­ճա­կում։ Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի հա­ջո­ղու­թյու­նը հնա­րա­վոր դարձ­րեց սևեռ­վել այդ խնդ­րի լուծ­մա­նը։ Մշա­կու­թա­յին կր­թու­թյան զին­վոր­ներ ե­կան Հա­յաս­տա­նից, նրանց թվում նաև՝ դու­դու­կա­հար Վա­րազ­դատ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ։

Ինչ­պես ինքն է պատ­մում, դպ­րո­ցա­կան ա­ռա­ջին 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հե­տաքր­քր­ված էր սու­սե­րա­մար­տով, և ո­չինչ չէր խո­սում այն մա­սին, որ հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը կփոխ­վեն։ Ա­մեն ինչ սկս­վեց նվի­րած շվի խա­ղա­լի­քից, ո­րի վրա փոր­ձում էր նվա­գել։ Հե­ռուս­տա­ցույ­ցով շվի էին նվա­գում։ Փոր­ձեց խա­ղա­լիք շվիով ար­տա­բե­րել լսած ե­րաժշ­տու­թյու­նը, հե­տա­գա­յում էլ՝ ծա­նոթ մե­ղե­դի­ներ։ Դժ­վար էր, բայց տե­ղի չէր տա­լիս, և ջան­քե­րը պսակ­վե­ցին հա­ջո­ղու­թյամբ։ Տես­նե­լով այդ ա­մե­նը, ծնող­նե­րը գնե­ցին վար­պե­տի գոր­ծիք։ ՙԾնող­նե­րիս և իմ ո­րոշ­մամբ գնա­ցի ե­րաժշ­տա­կան դպ­րոց։ Քն­նու­թյա­նը, երբ բո­լո­րի մոտ ստու­գում էին լսո­ղու­թյու­նը և ռիթ­մը, նվա­գե­ցի եր­կու ստեղ­ծա­գոր­ծու­թյուն, և ինձ ըն­դու­նե­ցին միան­գա­մից 2-րդ դա­սա­րան։ Աստ­ծո կա­մոք, դա­սա­տուս հայտ­նի վար­պետ Նո­րայր Ժամ­հա­րյանն էր, ով սո­վո­րեց­րեց խո­րա­պես տի­րա­պե­տել գոր­ծի­քին և ուղ­ղոր­դեց ըն­դուն­վել կոն­սեր­վա­տո­րիա՚,-ե­րախ­տա­պար­տու­թյամբ հի­շում է Վա­րազ­դա­տը։
Կոն­սեր­վա­տո­րիա­յում սո­վո­րե­լու ժա­մա­նակ կազ­մա­վոր­վեց ազ­գա­յին մշա­կույ­թի կր­թու­թյան խն­դիր­նե­րով տո­գոր­ված ե­րի­տա­սարդ­նե­րի մի խումբ։ 1995 թվա­կա­նից խմ­բի տղա­նե­րով սկ­սե­ցին հա­ճա­խել Ար­ցախ՝ տե­ղում ծա­նո­թա­նա­լու մշա­կու­թա­յին կյան­քին։ Մի քա­նի ան­գամ հա­մերգ կազ­մա­կերպ­վեց։ Պարզ դար­ձավ, որ անհ­րա­ժեշտ է լուրջ աշ­խա­տանք ներդ­նել։ Փորձ ար­վեց այդ աշ­խա­տան­քը ա­նել այն ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­նե­րի մի­ջո­ցով, ով­քեր զին­ծա­ռա­յու­թյու­նը անց­նում էին Ար­ցա­խում՝ հույս դնե­լով այն ժա­մա­նակ գո­յու­թյուն ու­նե­ցող այ­լընտ­րան­քա­յին ծա­ռա­յու­թյան վրա։ Ան­գամ ե­թե մեկ-եր­կու­սի մոտ դա­սա­վանդ­ման գոր­ծըն­թա­ցը հա­ջող­վում էր, միևնույն է՝ մեծ դժ­վա­րու­թյուն­նե­րի հետ էին բախ­վում։ Ներգ­րավ­վե­ցին նո­րա­վարտ ու­սա­նող­ներ։ Ար­դյունք­ներն է­լի գո­հա­ցու­ցիչ չէին։ ՙԻ վեր­ջո, հան­գե­ցի այն մտ­քին, որ ես ինքս պետք է գնամ Ար­ցախ և դա­սա­վանդ­ման այդ գոր­ծըն­թա­ցը դնեմ ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի վրա։ Դա ստաց­վեց ա­վե­լի ուշ, քան ցան­կա­նում էի. մա­գիստ­րա­տու­րան ա­վար­տե­ցի 2001թ., եր­կու տա­րի ծա­ռա­յե­ցի բա­նա­կում, ա­մուս­նա­ցա։ Ար­ցախ ե­կա 2017թ.։ Ո­րո­շումս շր­ջա­պա­տիս շատ ոգևո­րեց։ Պետք է խոս­տո­վա­նեմ՝ ըն­կեր­ներս մե­ծա­գույնս ա­պա­հո­վում են թի­կունքս։ Կն­շեմ նաև այն ժա­մա­նակ­վա մշա­կույ­թի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նի ող­ջու­նե­լի դե­րա­կա­տա­րու­մը, ին­չը շատ օգ­նեց ո­րոշ հար­ցե­րի լուծ­մա­նը՚։
-Վա­րազ­դատ, վեր­ջին տա­րի­նե­րին հե­տաք­րք­րու­թյու­նը դե­պի փո­ղա­յին գոր­ծիք­ներ նոր թափ է ա­ռել Հա­յաս­տա­նում։ Ի՞նչ վի­ճակ է տի­րում Ար­ցա­խում։
-90-ա­կան­նե­րին ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի հան­դեպ Հա­յաս­տա­նում խն­դիր կար։ Բայց ե­րաժշ­տու­թյան ձգ­տող ե­րե­խա­նե­րը գի­տեին ժո­ղովր­դա­կան, գու­սա­նա­կան, ա­շու­ղա­կան եր­գե­րը, հե­ղի­նակ­նե­րի ա­նուն­նե­րը։ Մեծ ջան­քեր չպա­հանջ­վե­ցին վի­ճա­կը շտ­կե­լու, և խն­դիրն ա­րագ լուծ­վեց։ Ար­ցա­խում հիմ­քա­յին գործ պետք է տար­վի։ Տար­բեր տա­րի­քա­յին խմ­բե­րի հետ եմ շփ­վել և պի­տի ա­սեմ, որ հիմ­նա­կա­նում միայն ա­վագ սե­րունդն էր ծա­նոթ ազ­գա­յին եր­գե­րին։ Կրտ­սեր սերն­դի հետ տա­րի­նե­րի նպա­տա­կաս­լաց աշ­խա­տանք է պա­հանջ­վում։ Մինչ պա­տե­րազ­մը ար­դեն դրա­կան շար­ժում զգաց­վում էր, բայց պետք էր դա ամ­րապն­դել, զար­գաց­նել։ Չա­րա­բաս­տիկ այս պա­տե­րազ­մը կոտ­րեց ե­րե­խա­նե­րի սիր­տը, դժ­վա­րա­ցավ աշ­խա­տան­քը նաև ինձ հա­մար։ Ա­ռա­ջին դա­սե­րին միայն զրու­ցում էի ե­րե­խա­նե­րի հետ, տրա­մադ­րու­թյուն ստեղ­ծում, և աս­տի­ճա­նա­բար կա­րո­ղա­ցանք աշ­խա­տան­քա­յին մթ­նո­լորտ ստեղ­ծել։ Լավ ա­շա­կերտ­ներ ու­նեմ, ո­րոնց պետք է ուղ­ղա­կի ուղ­ղոր­դել։ Այս տա­րի եր­կու ա­շա­կեր­տի կուղ­ղոր­դեմ ըն­դուն­վե­լու կոն­սեր­վա­տո­րիա։ Ու­նենք նաև թա­ռա­հար և քա­ման­չա­հար ու­սա­նող­ներ, ո­րոնք ու­նեն նե­րուժ կոն­սեր­վա­տո­րիա­յում սո­վո­րե­լու հա­մար, ուղ­ղա­կի ա­վե­լի լուրջ մո­տե­ցում եմ նրան­ցից ակն­կա­լում։
-Հայ­րե­նա­սի­րու­թյան ար­տա­հայտ­ման ձևե­րը բա­զում են։ Դուք ընտ­րել եք մշա­կու­թա­յին կր­թու­թյան զար­գաց­ման ճա­նա­պար­հը։ Խո­սենք դրա կարևո­րու­թյան մա­սին։

-Վեր­ջին տա­րի­նե­րին շատ է ար­ծարծ­վում հայ­րե­նա­սի­րու­թյուն բա­ռը։ Ես պարզ եմ մո­տե­նում։ Ա­մեն մարդ իր ընտ­րած ո­լոր­տում պետք է ծա­ռա­յի երկ­րին։ Միայն նման մո­տե­ցու­մը կն­պաս­տի երկ­րի զար­գաց­մա­նը, բար­գա­վաճ­մա­նը։ Ես ընտ­րել եմ ե­րաժշ­տու­թյան աս­պա­րե­զը, իմ դա­սա­տու­նե­րը սի­րով տվել են ի­րենց գի­տե­լիք­նե­րը, իմ էու­թյու­նը լց­ված է այդ հն­չյուն­նե­րով։ Այ­սօր իմ պարտքն է վե­րա­դարձ­նել ստա­ցածս մա­տաղ սերն­դին, լց­նել նրանց էու­թյու­նը ազ­գա­յին հն­չյուն­նե­րով։ Ձգ­տում եմ լա­վա­գույնս կա­տա­րել իմ աշ­խա­տան­քը։ 90-ա­կան­նե­րին 16-17-ա­մյա ըն­կեր­ներս ե­կան պա­տե­րազ­մե­լու, ես փոքր էի, չկա­րո­ղա­ցա իմ մաս­նակ­ցու­թյու­նը բե­րել, նա­խան­ձում էի ի­րենց։ Այս 3-րդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ գնա­ցի զին­կո­մի­սա­րիատ, գրանց­վե­ցի, բայց այդ­պես էլ չկան­չե­ցին։ Հա­վա­տում էինք հաղ­թա­նա­կին, ցան­կա­նում էինք մեր լու­ման ներդ­նել այդ գոր­ծին։ Գտա իմ պարտ­քը կա­տա­րե­լու տար­բե­րա­կը։ Իմ մե­քե­նա­յով Երևա­նից օգ­նու­թյուն էի բե­րում, այս­տե­ղից էլ ա­վե­լի թեթև վի­րա­վոր­նե­րի տե­ղա­փո­խում Երևա­նի հոս­պի­տալ­նե­րը։

-Ձեր աշ­խա­տան­քը պա­տե­րազ­մից հե­տո։
-Մինչ պա­տե­րազ­մը աշ­խա­տում էի Ստե­փա­նա­կեր­տի Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում, Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում, ինչ­պես նաև Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցում, պա­տե­րազ­մից հե­տո էլ շա­րու­նա­կում եմ նույն գոր­ծը։ Միակ փո­փո­խու­թյու­նը կապ­ված է Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի հետ, որն այ­սօր ու­սու­ցա­նում է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Այ­գես­տան, Խնա­ծախ, Նա­խիջևա­նիկ և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ռա­ջա­ձոր ու Ծմա­կա­հող գյու­ղե­րում։ Միշտ փոր­ձում ենք լու­սա­վոր կե­տեր գտ­նել, և այդ­պի­սի մի կե­տը Երևա­նում 1-ին փու­լով կա­յա­ցած դու­դու­կի մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տոնն է, ո­րին մաս­նակ­ցել են 4 ա­շա­կերտ­ներս և ան­ցել 2-րդ փուլ։ Փա­ռա­տոնն անց­կաց­վում է 3 փու­լով, մաս­նակ­ցում են տար­բեր տա­րի­քա­յին խմ­բեր և կան մաս­նա­կից­ներ Լոն­դո­նից, Իս­րա­յե­լից, Իս­պա­նիա­յից, Մեք­սի­կա­յից, ո­րոնց դա­սա­տու­նե­րը հա­յեր են, ի­րենք էլ՝ ար­դեն ճա­նաչ­ված ե­րա­ժիշտ­ներ։ Փա­ռա­տո­նը կազ­մա­կերպ­ված է այն­պես, որ ե­րե­խա­ներն ու­նե­նան մե­կը մյու­սին լսե­լու, շփ­վե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ Ար­ցախ­ցի ե­րե­խա­նե­րը կմաս­նակ­ցեն վար­պե­տաց դա­սե­րի։ Նման մթ­նո­լոր­տը խթա­նում է ե­րի­տա­սարդ­նե­րին, ստի­պում լուրջ մո­տե­նալ ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցին, ին­չը կազ­մա­կեր­պիչ­նե­րի նպա­տակն է։ Ես՝ որ­պես դա­սա­տու, բա­վա­րար­ված եմ ա­շա­կերտ­նե­րիս ար­դյունք­նե­րով, իսկ ա­վե­լի շատ բա­վա­րար­ված եմ այն բո­ցով, ո­րը նկատ­վում է նրանց մեջ փա­ռա­տո­նից հե­տո։ Հա­մոզ­ված եմ՝ նրանք մեծ խան­դա­վա­ռու­թյամբ կպա­րա­պեն, որ­պես­զի անց­նեն 3-րդ փուլ, ո­րը սպաս­վում է ապ­րի­լի վեր­ջե­րին։

Subscribe to this RSS feed