Սխալ
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_k2, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1
  • Բաղադրիչը բեռնելու սխալ - com_content, 1

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր  պաշտոնները  զբաղեցնելու  համար.

 

1. Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության  և  քաղաքաշինության  բաժնի   առաջատար   մասնագետ  /կոդ՝ 41-3.2-27/£

Մրցույթը  կկայանա  2020թ. հուլիսի  9-ին,  ժամը  16.00 –ին։

 

2. Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի Ստեփանակերտի  քաղաքային  տեսչության  քաղաքաշինական և համաքաղաքային  կանոնների  պահպանման  վերահսկողության   բաժնի   առաջատար   մասնագետ  /կոդ՝41-3.2-14/£

Մրցույթը  կկայանա  2020թ. հուլիսի  10-ին,  ժամը  16.00 –ին։

 

Դիմող  ԱՀ  քաղաքացիները սույն  հայտարարության  հրապարակումից  հետո՝ 15 օրվա  ընթացքում,  պետք է  ներկայացնեն  հետևյալ  փաստաթղթերը.

1)   Գրավոր դիմում (տրվում  է Հանձնաժողովի  անունով,  նշելով  այն  պաշտոնը, որին  հավակնում  է  դիմող  քաղաքացին).

2)  Քաղաքացիական  ծառայության տվյալ պաշտոնի  անձնագրով  այդ  պաշտոնը  զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների և աշխատանքային  ունակությունների  տիրապետման  տեսանկյունից  ներկայացվող  պահանջների բավարարումը  հավաստող  փաստաթղթերի՝ դիպլոմի, աշխատանքային  գրքույկի  պատճենը՝ բնօրինակի  հետ  միասին.

3)  Արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի  կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային  տեղամասային  կցագրման  վկայականի  պատճենը՝ բնօրինակի  հետ  միասին,   կամ  համապատասխան  տեղեկանք.

4)  Մեկ  լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի.

5)  Անձնագրի  պատճենը.

   6)    Սոցիալական  քարտի  պատճենը.

   7)    Արագակար։

   Քաղաքացին  փաստաթղթերը  ներկայացնում  է  անձամբ՝ անձնագրով  կամ  անձը  հաստատող  փաստաթղթով։ 

   Մրցույթին մասնակցել ցանկացող ԱՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ԱՀ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմ /հեռª. 94-26-64/։

  Մրցույթը կկայանա Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի  վարչական շենքում /հասցե՝ ք. Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 22/։