ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հետևյալ օրակարգով՝
«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:
Հիմնական զեկուցող՝ ԱՀ առողջապահության նախարար Մ.Հայրիյան
Հարակից զեկուցող՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՝ Ա. Գրիգորյան
ԱՀ Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժին