[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 01 Հոկտեմբերի 2012

ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՈՍԱՑՐԵՑ ՆԱՑԻՍՏ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ

ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրով ՀՀ-ից Բուդապեշտ մեկնած հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը  քնած վիճակում 2004-ին կացնահարվեց ադրբեջանցի սպայի կողմից, որն իր աննախադեպ մարդասպանության մեղադրանքով Հունգարիայի բարձրագույն դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման: 

25-Ն ԸՆԴԴԵՄ 72-Ի. ՀՈՒՅՍ, ԱՐԴՅՈՔ, ԿԱ՞

ՌԵԳՆՈՒՄ գործակալության տեղեկատվությամբ` ադրբեջանական ՙԽակկին.ազ՚ կայքն իր ընթերցողների քննարկմանն է ներկայացրել  ՙԻնչպե՞ս եք Դուք գնահատում Իլհամ Ալիևի ջանքերը` Հունգարիայից Ռամիլ Սաֆարովի (ով նախկինում դատապարտվել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար) արտահանձնման ու ներման ուղղությամբ՚ հարցը:

ԱՄԵՆ ԻՆՉ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԵՐԲ ՆԱՅՈՒՄ ԵՍ ԴՐՍԻՑ

6337.jpgՎերջերս Ստեփանակերտում տեղի ունեցավ մի աննախադեպ միջոցառում` ՙՄարդը և տիեզերքը՚ թեմայով գիտաժողով` նվիրված Լուսնի վրա առաջինը ոտք դրած մարդու` Նիլ Արմսթրոնգի հիշատակին, որը վերջերս է հեռացել կյանքից:

ԵՐԴՎԵՑԻՆ ՄԱՔԱՌԵԼ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԸ ՆՎԱՃԵԼՈՒ ՀԱՄԱՐ...

13dv7ojcpz5c0.jpgՍեպտեմբերի 28-ին տոն էր Արցախի պետական համալսարանում. մեկ ամիս առաջ համալսարանականների շարքերը համալրած առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն էր, որն արդեն որպես ավանդույթ անց է կացվում մայր բուհի զոհված ուսանողների հուշակոթողի մոտ։ Եվ դա պատահական չէ. նահատակների ապրած կյանքը դաս ու դասագիրք պիտի դառնա ինչպես ներկա, այնպես էլ գալիք սերունդների համար։  

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ ՓԱՐԻԶՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱՄԵՆԱՀԱՋՈՂՎԱԾՆ ԷՐ

DSC_8227.jpgՍեպտեմբերի 27-ին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որը նվիրված էր վերջերս Փարիզում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 18-21-ը Ֆրանսիայի մայրաքաղաքում  կայացած ՙTopResa¬2012՚ զբոսաշրջային միջազգային տարեկան խոշորագույն ցուցահանդեսին Հայաստանը և Արցախը մասնակցել են մեկ տաղավարով: 

ՎԱՐԱԳԱ Ս. ԽԱՉԻ ՏՈՆԸ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ

mother_cathedral_1f089dfedda7f62cdef_middle.jpgՀայ Առաքելական եկեղեցին  սեպտեմբերի 30-ին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը: Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված մի շարք տոներ, սակայն այս տոնը զուտ ազգային երանգ ունի և տոնվում է միայն Հայ եկեղեցու կողմից: Վարագա Ս. Խաչի տոնը միշտ նշվում է Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը:
Subscribe to this RSS feed