[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 13 Մարտի 2012

Բակո Սահակյանն իտալահայ բարերարի հետ քննարկել է Արցախի հետ համագործակցության հարցը

 altԱրցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 13-ին, ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԵԱՀԿ-ՈՒՄ։ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

 Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցի արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել մարտի 2-6-ը։ Ինչպես նշվում է ԵԱՀԿ¬ի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ, համանախագահները կողմերին են ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ հայտարարությունում արտացոլված դրույթների իրացման պլանը։

ԴԻՄՈՒՄ-ԲՈՂՈՔՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՆ

Սպառողներից ստացված դիմում-բողոքների գրանցման կարգը և դրանց լուծման ընթացակարգը ստուգելու նպատակով ԼՂՀ հանրային ծառայություններն ու տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ս. թ. փետրվարի 13-ից 17-ը դիտանցումներ  է իրականացրել մի շարք ընկերություններում`ուսումնասիրելու համար սպառողների հարցադրումները և գանգատների գրանցման ընթացակարգերը: 

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԼՂՀ ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ

altՎերջերս ԼՂՀ ԱԺ-ում անցկացված միջազգային գիտաժողովում խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ներկայացրեց զեկույց՝ ՙԼեռնային Ղարաբաղը որպես Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հետաքրքրությունները հավասարակշռող սուբյեկտ՚ թեմայով։ 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ

Ֆրանսիայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությունը չափազանց վրդովված էր Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ: 

ՇՈՒՇԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՔԱՂԱՔ

Շուշիի շրջխորհրդի հերթական նիստին ներկայացված էին շրջանի փրկարարական ծառայության բաժնի, ՙԼՂՀ պետարխիվ՚ ՊՈԱԿ¬ի  Շուշիի տարածքային ներկայացուցչության և ԼՂՀ ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ի Շուշիի մասնաճյուղի մեկ տարվա  կատարած աշխատանքների մասին  հաշվետվությունները: 

ԼԵՎՈՆ ԻՍԿԵՆԴԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

altԱրցախյան մշակույթը ծանր կորուստ կրեց: Մարտի 12-ին 87 տարեկանում երկրային կյանքին հրաժեշտ տվեց ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, անվանի երաժիշտ-թառահար, լավագույն մտավորական, հմուտ մանկավարժ Լևոն Իսկենդերի Սարգսյանը:

ԱՊԱԳԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻՆՆ Է

Ինչպես նշել էինք թեմային վերաբերող  նախորդ մեր  հոդվածում (ՙԱԱ՚, թիվ 25), կրթական համակարգում իրականացվող բարեփոխումների ջատագովներից է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ ՂՈՒԼՅԱՆԸ, որն, ի դեպ, դասավանդում է և՜ ավագ դպրոցի, և՜ բուհական համակարգում: Համաձայնելով այն մտքին, որ իրողությունը, նորույթի ներդրման գործընթացի հետ կապված, բոլորովին այն չէ, ինչ սպասվում էր, այդուհանդերձ, ապագան նա տեսնում է կրթական նոր համակարգում:
Subscribe to this RSS feed