[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 15 Մարտի 2012

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր

 Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` առողջապահության բնագավառում երկարամյա բեղմնավոր գործունեության համար եւ ծննդյան հոբելյանի առթիվ ԼՂՀ վաստակավոր բժշկուհի Մարգարիտա Ղուկասյանը պարգեւատրվել է "Երախտագիտություն" մեդալով:

ԹԱՂՄԱՆ ՀԱՅԵՑԻ ԾԵՍԸ

Յուրաքանչյուր ազգի ինքնատիպության կարեւոր տարրերից մեկը պատմականորեն ձեւավորված ավանդույթներն են: Ազգային ավանդույթների մեջ հատուկ տեղ ունի թաղման ծեսը: Այն կյանքի ընդհատման, վախճանականության հաղթահարման որոշակի վարվելակերպ է: Թաղումը երբեք չի ընկալվել որպես սոսկ մահացածի մարմնից  բաժանվելու միջոց: Բոլոր ժամանակներում էլ խայտառակություն է համարվել առանց արարողակարգի  մահացածին հողին հանձնելը: Մահացածի նկատմամբ հարգալից վերաբերմունքի պահանջի շնորհիվ ստեղծվել են հուղարկավորության ավանդույթներ եւ թաղման կարգեր, որոնք խնամքով փոխանցվում են սերնդեսերունդ։

ՎԱՆՔՆ ԱՐԴԵՆ ԴԵՂԱՏՈՒՆ ՈՒՆԻ

Ավելի քան 20 տարի Վանք գյուղում չկար դեղատուն։ Անհրաժեշտ դեղերը գնելու համար մարդիկ գալիս էին Ստեփանակերտ (ինչը տեղիք էր տալիս լրացուցիչ գումարի ծախսման, առողջության քայքայման),  երազելով այն օրը, թե երբ Վանքը կունենա իր դեղատունը։ 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հաշվի առնելով ԼՂՀ տարածքում վերջին տարիներին գիշատիչների գլխաքանակի աճն ու ագրեսիվության նկատելի դրսևորումները՝ հանրապետությունում սկսել են իրականացվել գայլերի և շնագայլերի գլխաքանակի կարգավորման միջոցառումներ։ Քանի որ վերջիններիս աճը շոշափելի վնաս է հասցնում բնակչությանը, անասնապահությանը, ԼՂՀ կառավարության 2012թ. փետրվարի 8-ի համապատասխան որոշմամբ հաստատվել է գիշատիչների գլխաքանակի կարգավորման միջոցառումների նոր ծրագիր։ 
Subscribe to this RSS feed