Items filtered by date: Հինգշաբթի, 22 Մարտի 2012

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

altՂՀ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում 2011թ. հաշվարկով արդյունաբերության չափաբաժնի նվազումը հիմնականում հիմնավորվում է հանքագործության  նվազման փաստով։ Այդքանով հանդերձ` տնտեսության այս ճյուղն Արցախում շարունակում է պահպանել իր կարեւորությունը: Ավելին, բոլոր հիմքերը կան՝ համոզված լինելու, որ առաջիկա տարիներին հայկական երկրորդ հանրապետությունում հանքագործությունը ոչ միայն կվերականգնի նախկին դիրքերը, այլեւ կգերազանցի սեփական ռեկորդները:

ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԻՐՈՔ, ԿԱՆ։ ԴԺԳՈՀԵԼՈՒ ԱՌԻԹՆԵՐ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Խոսել անասնապահության զարգացման մասին` առանց ընդգծելու ոլորտն սպասարկող որակյալ մասնագետների ապահովման խնդիրը՝ իրատեսական չէ: Զարգացման ծրագրերի փոփոխմանը զուգահեռ մասնագետներից ունեցած ակնկալիքներն են փոխվում: Խոսքն առաջին հերթին անասնաբույժներին է վերաբերում: Առաջին հանդիպումը կայացել է Մարտունու շրջանի մասնագետների հետ։ 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Ապահովագրությունը ֆինանսական համակարգի օղակներից մեկն է: Այն ծագել է շատ վաղ ժամանակներում և աստիճանաբար դարձել  մարդկային կենսագործնեության, հասարակական արտադրության անբաժանելի մասը: Ապահովագրական համակարգը գործել է նաև նախկին ԽՍՀՄ-ի ժամանակ և Լեռնային Ղարաբաղի բնակչության համար նորություն չէ: 

17-18-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԵՐՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

altՊատմական իրադարձությունները վկայում են, որ 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին Արցախն իրենից ներկայացնում էր որպես  հայահավաք կենտրոն, պետականության գաղափարի կրող ու արտահայտիչ։ Հայտնի է նաև հոգևոր կենտրոն համարվող Գանձասարի ունեցած մեծ դերակատարությունը, որտեղ կենտրոնացել էին հայկական հզոր պետականության գաղափարախոսությունն ու ժողովրդին առաջնորդող ուժերը։ 

ՆՈՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԵ՞Ն ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԸ

altՕրերս ԼՂՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունվել է Ընտանեկան օրենսգրքի մասին նախագիծը: Նախագիծը ներկայացվել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանի կողմից
 , ով գտնում է, որ մեր հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները պետք է կարգավորվեն սեփական օրենսգրքով, ինչը բխում է երկրի Հիմնական օրենքի պահանջներից: 

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍՆԵԼ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ, ՈՒԺԵՐԻ ԼԱՐՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ

Սոս համայնքի ղեկավարի 2011թ. հաշվետվությանը ներկա էին շրջվարչակազմի ղեկավար  Նելսոն Սողոմոնյանը, ԱԺ  փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ֆինանսաբյուջետային և տնտեսական  կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, պատգամավոր Գենադի Ալիբաբայանը, Արցախում ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մարմնի  ներկայացուցիչ Միշել Տանկրեզը։ 

ՏՈՆԱԿԱՆ ՕՐ ԾԱՂԿԱՇԱՏՈՒՄ

altԴպրոցը ոչ միայն ուսումնական հաստատություն է, այլև ինչ-որ տեղ՝ մշակութային օջախ: Այս իրողությունը շոշափելիորեն տեսանելի է հատկապես գյուղական համայնքներում: Դրանում մեկ անգամ ևս համոզվեցինք` ներկա  գտնվելով Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում օրերս կազմակերպված միջոցառմանը: 

ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՎԵԼԻ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵԼ

altՄարտի 21-ը Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օրն է  
Դաունի համախտանիշը (21-րդ քրոմոսոմի տրիսոմիա) բնածին մտավոր արատ է, որը համատեղվում է սոմատիկ անոմալիաների և ֆիզիկական կառուցվածքի արատների հետ։ Այն քրոմոսոմային հիվանդություն է, որի դեպքում բոլոր բջիջներում 46-ի փոխարեն առկա են 47 քրոմոսոմներ։ Ավելորդ քրոմոսոմը 21-րդ զույգի քրոմոսոմներից մեկն է, այսինքն՝  այդ 21-րդ զույգը կազմված է ոչ թե 2, այլ 3 քրոմոսոմներից։ Սկսած 2006 թվականից՝  մարտի 21-ը համարվում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց համաշխարհային օր։ Այս ամիսն ու օրն ընտրված են ոչ պատահականորեն. 21-ը խորհրդանշում է ավել քրոմոսոմի համարը, իսկ 3-րդ ամիսը՝ դրա կրկնօրինակի թիվը։ Համախտանիշն առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը՝ 1876 թվականին, ում անունով էլ հետագայում  դա անվանել են, իսկ 1959թ. ֆրանսիացի գենետիկները բացահայտեցին 21-րդ ավելորդ քրոմոսոմը։ 
Subscribe to this RSS feed