[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 26 Մարտի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն

 altԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 26-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հադրութի շրջանի հարավային թեւի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին:

            Հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդագրական իրավիճակի բարելավման, գյուղատնտեսության եւ ոռոգման ոլորտների զարգացման խնդիրներին: Բակո Սահակյանը այս երեք ուղղությունները համարել է սերտորեն փոխկապակցված՝ հավելելով, որ նրանցից յուրաքանչյուրում բացթողումները ուղղակիորեն կազդեն մյուսների վրա:

Եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը, Թուրքիան Տուվալուից հետ է ուզելու իր նվիրած գնդակները

alt Թուրքական Hurriyet-ի  լրագրող  Ուղուր Էրգանի այն հրապարակմանը, թե Հայաստանն օրեր առաջ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ, որպեսզի որոշակի քայլերի դիմաց  նրան դրդի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, արձագանքել են Hurriyet-ի սյունակագիր Յըլմազ Օզդիլը եւ Radikal-ի լրագրող Դենիզ Զեյրեքը։

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ծանոթացել է Մայիսի 9-ի եռատոնի շրջանակներում մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին:

altԵրկրի ղեկավարը նշել է, որ  նախապատրաստական աշխատանքները պետք է տարվեն բարձր մակարդակով՝ դա համարելով տոնական միջոցառումների պատշաճ անցկացման կարեւոր նախապայմաններից մեկը:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդականը ելույթ է ունեցել մոսկովյան «կլոր սեղանին»

 Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական <կլոր սեղան»` «Թուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում»: Միջոցառման նպատակն էր` ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ տարածքում:

News.am: Թուրք կուսակցապետը հիացել է հայկական «Նռան հատիկներ» ներկայացումով

 altՍտամբուլի «Յունուս Էմրե» մշակույթային կենտրոնում մարտի 24-ի երեկոյան Արա Կոստանյանի եւ Արի Գյուլեչի ստեղծագործությունների հիման վրա բեմադրած «Նռան հատիկներ» ներկայացումը Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք Արամ Աթեշյանի հետ միասին դիտել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

Թուրքիային անհանգստացրել է Հայաստանի եւ Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը

 Թուրքական հայտնի պարբերականներում հայտնվել է մի հրապարակում, որի թեման Հայաստանի եւ Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մեջ Թուրքիայի անհանգստությունն է։

ԳՈՒՅՔԱՀԱՐԿ. ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

altՎերջին շրջանում հանրապետության  քաղաքացիների մոտ նկատելի են դարձել դժգոհություններն ու քննարկումները` կապված  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկերի գանձման գործընթացի ակտիվացման հետ: 
 

Մտահոգությունների տեղիք տվող փաստերի թվում տարիներ ի վեր կուտակված ապառքներն են,  որոնց գոյության  մասին շատերը գաղափար չունեին:

ԼԻԱՐԺԵՔ՝ ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆԸ

ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում գարնանացանի աշխատանքներին սկսել են նախապատրաստվել դեռևս աշնանը: Անցյալ տարեվերջից Գյուղատնտեսության նախարարության կողմից հավաքվել են գարնանացան մշակաբույսերի սերմացուի պահանջարկի հայտերը: Կատարված աշխատանքների արդյունքներից  Հիմնադրամի տնօրեն Վահրամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ  դժգոհ չէ:

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ Է ՄՂՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՑ

2012թ. մարտի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՙԱդրբեջանական Հանրապետության տարածաշրջանների 2009-2013թթ. սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի՚ իրագործման երրորդ տարվա արդյունքներին նվիրված խորհրդաժողովում իր եզրափակիչ ելույթում աշխարհի ողջ հայությանը բարձրաձայն անվանել է  Ադրբեջանի թշնամիներ՝ հայտարարելով. ՙԱռաջին հերթին, մեր հիմնական թշնամին համայն աշխարհի հայությունն է՚։ Ուշագրավ է, որ Ի. Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի թշնամիների քանակը աշխարհում աճելու է։ Հայտարարության տեքստից երևում է, որ դրանք ոչ միայն հայերն են, այլև  աշխարհի ուրիշ պետություններ, որոնց Ադրբեջանի նախագահը բաժանել է 3 խմբի, ճիշտ է` ստույգ չմատնանշելով դրանք։ 

ՙՄԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇԱՏ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ ԵՆՔ ԲԱՑՈՒՄ ԴԵՊԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀ՚

 altՀարցազրույց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն ԱՇՈՏՅԱՆԻ հետ 

-Պարոն Աշոտյան, Ձեր ելույթներում միշտ ընդգծում եք, որ կրթական բարեփոխումների ընթացքն անշրջելի է, բայց դրանք անցնում են ծանր քննադատության պայմաններում... 
- Մեր համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ, տեղի ունեցող փոփոխությունների տեսանելի լինելու հետ կապված, մեր հասարակությունն է շատ անհամբեր դարձել
Subscribe to this RSS feed