[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 27 Մարտի 2012

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղյան և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի ավելի քան 250 խախտում

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔ

 Վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, կարևորելով ՓՄՁ սուբյեկտների դերը տնտեսության զարգացման մեջ և պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունները, ներկայացրել էր գերատեսչության կողմից իրականացվող քայլերը գործարար միջավայրի  բարելավման ուղղությամբ:

ՖՐԱՆՍԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԵՌԱՆԱԼ ԱՆԳԼԻԱԿԱՆ ՁԵՎՈՎ՝ ԱՌԱՆՑ ՀՐԱԺԵՇՏԻ

altԿարծիք է հայտնում քաղաքագետ Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ
Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի մարտի 22-ին ընդունած բանաձևում տեղ է գտել մի դրույթ, ըստ որի՝ ԵԱՀԿ  Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն պետք է ներկայացված լինի Եվրամիությունը։ 

ԼՂՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՙԿԼՈՐ ՍԵՂԱՆԻՆ՚

Մարտի 21-ին Մոսկվայում, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտում անց է կացվել միջազգային գիտագործնական ՙկլոր սեղան՚` ՙԹուրքական գործոնը Մերձավոր Արևելքում և հետխորհրդային տարածքում՚: Միջոցառման նպատակն էր ՌԴ ազգային անվտանգության համատեքստով գիտագործնականորեն իմաստավորել արդի Թուրքիայի քաղաքականությունը Մեծ Կովկասի տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ տարածքում: 

ԱՅՍՕՐ ԷԼ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԾԱՌԱՅԵԼ ՆՈՒՅՆ ՈԳՈՎ

 altՀայ ժողովրդի պատմության քառուղիներում, հայրենիքի ազատագրման համար մղված պայքարում, պետականության ստեղծման և զարգացման գործում կարևոր դեր ու առանձին ներդրում ունեն հայոց աշխարհի փափկասուն կանայք։ Արցախյան ազատագրական շարժման ժամանակ արցախցի կանայք, հատկապես բուժաշխատողները, հայ զինվորների հետ մեկտեղ լծվեցին գոյապայքարին։ Ու երբ ստեղծվեցին առաջին կամավորական ջոկատները, անմիջապես ծառացավ ռազմական բուժծառայություն ունենալու գաղափարը։ Մարտական առաջադրանքներին,  ռազմագործողություններին պետք է մասնակցեին նաև բուժակներ կամ բուժքույրեր։ Հայոց քաջորդիներն ավելի էին զգաստանում, երբ իրենց կողքին տեսնում էին բժշկական պայուսակով բուժքրոջը ։ Նրանց շարքերում էր նաև Տանյա ԱՌՍՏԱՄՅԱՆԸ՝ մարզային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի բուժքույրը, որի հետ պատերազմական գործողություններից 20 տարի անց մեր հանդիպման ժամանակ վերհիշվեց անցած ճանապարհը։ 

ՙԻՄ ԿՅԱՆՔԸ ԹԵՐԻ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԻՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ՚

altՆերկա սերնդի համար  անհեթեթություն կհամարվի այն միտքը, թե կինը չի կարող ինքնահաստատվել  ընտանիքից դուրս, ուրեմն և իրավահավասար չէ տղամարդկանց հետ: Պարզ է,  սակայն, հատկապես մեր պայմաններում, որ դժվար է համատեղել ինքնահաստատման այդ երկու ցանկությունները: Ներկայացնում ենք այդ ճանապարհն անցած, իր  գործին և ընտանիքին նվիրյալ, Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:

ԳԻՏԱԿՑԵՆՔ ՈՒՆԵՑԱԾԻ ԱՐԺԵՔԸ ԵՎ ՊԱՀՊԱՆԵՆՔ

altՈւրախալի փաստ է, որ տարեցտարի ավելանում է Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկների թիվը։  Հայաստան այցելող զբոսաշրջիկների մի զգալի մասը հիմնականում  նախընտրում է լինել նաև Արցախում։ Արցախի պատմամշակութային  արժեքները եղել ու մնում են սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրացիների ուշադրության կենտրոնում։

ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՀԱՐՍՏԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐՈՎ

altԱրՊՀ հայագիտական կենտրոնը ստեղծվել է 1997թ., ՀՅԴ Բեյրութի Արցախի օգնության մարմնի ֆինանսական օժանդակությամբ։ Կենտրոնն ունի երկու աշխատակից՝ տնօրեն  Նարինե Վարդանյանն ու ավագ մասնագետ Վահագն Թովմասյանը։

ԵԹԵ ԳԱՐՈՒՆ՝ ՈՒՐԵՄՆ...

altԾաղիկներ, նվերներ, խորը քնից արթնացող բնություն, տոներ ու երջանիկ պահեր։ Եվ ամենախորհրդանշականը՝ մայրության և գեղեցկության տոն։ Իմ պատկերացմամբ՝ ամեն ինչ վառ է, գունեղ ու գեղեցիկ, և, ինչու չէ, նաև շատ սպասված, հատկապես երիտասարդների համար։ Այդ ամենն ավելի պատկերավոր է դառնում, երբ անցնում ես ծաղիկների սրահների մոտով, մտնում  խանութներ, որոնցում վաճառում են տոնական նվերներ։ 
Subscribe to this RSS feed