ՄԵԿ ՈՒՐԻՇ ԱԶԳԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ԳՆԱՀԱՏԵԼ ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Ռուսական խոսքի օրերի՚ շրջանակում
Հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացվող ՙՌուսական խոսքի օրերը՚, որ մեկնարկել է մարտի 26-ից` մայրաքաղաքում, միջոցառումների շարքով շարունակվեց շրջաններում` Ռուսաստանից և Հայաստանից ժամանած հյուրերի` Նիժնի Նովգորոդից բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովի, ՀՀ-ում ռուսագիր գրողների պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Շուվաևայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ, հանրապետության ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանի, Երևանի ՙՀայկրթություն՚ դպրոցի ուսուցիչ Մելանյա Գեղամյանի, Արցախի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
- Published in Մշակույթ, կրթություն և սպորտ