[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 05 Մարտի 2012

ՙՂԱՐԱԲԱՂ - ԹԱՔՆՎԱԾ ԳԱՆՁ՚

altԱյս վերտառությունը կրող վավերագրական  ֆիլմի  ղարաբաղյան շնորհանդեսը, որին մասնակցել են նաև  կառավարության անդամներ, պաշտոնատար այլ անձինք` ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, կայացավ փետրվարի 29-ին: 

ԲՈԼՈՐ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Lilith.jpgԱրդեն մեկ տարի է, ինչ Ստեփանակերտի քաղաքային տեսչությունն իր գործառույթների սահմաններում կազմակերպում է  նաև ժամկետանց ապրանքների վաճառքի վերահսկման ու դրանց վերացման աշխատանքներ, ինչը հուսադրում է, որ մեզանում ևս կզարգանա սպառողի իրավունքների պաշտպանության մշակույթը: Վերահսկվող այս և այլ ոլորտներում արձանագրված արդյունքների մասին զրուցեցինք տեսչության պետ 
Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ:

ՃՏԵՐՆ ԱՇՆԱՆԸ ԿՀԱՄՐԵՆՔ, ԻՍԿ ԳԱՐՆԱՆՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՇԽԱՏԵԼ

Գյուղատնտեսության նախարարությունում արդեն ամբողջացրել են թվերը. այս տարվա բերքի տակ 51 700 հեկտար  աշնանացան է արվել: Սակայն մտահոգիչը ոչ թե աշխատանքի ծավալներն են (դրանք, ընդհանուր առմամբ, բավարար են համարվում), այլ ցանքսերի հետագա ճակատագիրը: Նախարարության բուսաբուծության բաժնի պետ Կարեն ԱՂԱՋԱՆՅԱՆԸ թվերի հետ հնարավոր վտանգների մասին է խոսում ու նաեւ` դրանց դեմ պայքարի ուղիները մատնանշում:

ԹՈՒՐՔ - ՀՈՒՆԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐԻՑ ԵՆ ՍՐՎՈՒՄ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Ստավրոս Դիմասը 2012թ. փետրվարի 16-ին ՆԱՏՕ¬ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո հայտարարություն է արել, որում ընդգծել է, որ Թուրքիան խախտում է ՆԱՏՕ¬ի շրջանակներում Հունաստանի առաջ ունեցած իր պարտավորությունները, իսկ դաշինքին Հունաստանի անդամակցությունը չի լուծում Աթենքի և Անկարայի միջև գոյություն ունեցող հիմնախնդիրները:Ս. Դիմասը նշել է. ՙՉի կարելի քամահրել այն մարտահրավերները, որոնց Հունաստանը բախվում է ազգային մակարդակով և որոնց, ցավոք, դաշինքին մեր անդամակցությունը պատասխան չտվեց՚:

ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ. ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

altԲնակչության  բնակարանային պայմանների բարելավման խնդիրը, որ ներառված է ԼՂՀ կառավարության սոցիալական ուղղվածության ծրագրերում,  չնայած դանդաղ, բայց հաստատուն  կերպով  շարունակվում է լուծում գտնել: Առաջնահերթությունը  տրվում է Արցախյան  պատերազմում  զոհված և հաշվանդամ զինծառայողների,  Մեծ Հայրենականի   վետերանների  ու սոցիալապես  անապահով  ընտանիքներին:

ԲԱԲՈՒՆՑՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

 altԳերդաստանի ավագը մեծ հայրենասեր Հայրապետ Բաբունցն էր, որը ծնվել է 1890թ., Հադրութի շրջանի Ծակուռի գյուղում, բազմազավակ հողագործի  ընտանիքում: Ավարտելով գյուղի տարրական դպրոցը, չնայած ընդունակություններին, ընտանիքի նյութական սուղ վիճակի պատճառով ուսումը  շարունակել չկարողացավ. լինելով տան անդրանիկ  զավակը, Հայրապետն իրեն պարտավորված էր զգում օգնել ծնողներին: Նա հոր հետ սկսում է զբաղվել հողագործությամբ: 

ՓԱԿՈՒՂՈՒՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ

Կան մարդիկ, ովքեր նույնիսկ խոր ծերության հասակում փորձում են ինչ-որ ձևով  օգտակար լինել հարազատ երկրամասին, երբեք չմտածելով սեփական բարեկեցության ու վաստակած հանգստի մասին, արհամարհելով  անգամ այս կամ այն հիվանդության մարտահրավերները` ձգտում են կուտակված հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել համերկրացիներին, այն համոզմամբ, որ դրանով իսկ թեթևացրած կլինեն մարդկանց հանապազօրյա հոգսերը:
Subscribe to this RSS feed