[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 07 Մարտի 2012

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԶԴԵԼ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ` ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՈՐՈՇՄԱՆԸ

Նախորդ շաբաթ Դաշնային վերաքննիչ դատարանը մի ապշեցուցիչ որոշում ընդունեց: Միաձայն որոշմամբ դատարանը չեղյալ հայտարարեց Կալիֆոռնիայի օրենքը, որը թույլ էր տալիս հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին գործ հարուցել կյանքի ապահովագրական ընկերությունների դեմ վերջիններիս կողմից դրամական հատուցման պահանջները չկատարելու համար:

Հիմք ընդունելով ՙհազվադեպ կիրառվող՚ ՙմենաշնորհյալ հարցի՚ սկզբունքը` դատարանը նահանգի օրենքը ճանաչեց հակասահմանադրական՝ պնդելով,  որ այն հակասում է դաշնային կառավարության արտաքին քաղաքականության գերապատվություններին:

ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ

altՀանրահայտ է, որ Ղարաբաղյան շարժման կարևոր խթաններից մեկը ինքնավար մարզի հայկական կրթօջախներում լիարժեք հայեցի կրթության ապահովման անհրաժեշտությունն էր։ 

ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ՇՈՒՇԻՈՒՄ

altՇուշի բնակավայրի հարավարևելյան մասում, Ավան հարյուրապետի դղյակից շուրջ 100  մետր հյուսիս¬ արևմուտք ընթացող շինարարական աշխատանքների ժամանակ ի հայտ եկան  կավե ջրատար խողովակների կտորներ: Տեղեկանալով այդ մասին,  մեկնեցի շինահարթակ՝ տեղանքի զննում անցկացնելու համար:

ԴԱՄԲԱՐԱՆԱԴԱՇՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿՏԱ

 altՕրերս Շուշի քաղաքում շինարարության ժամանակ հողային աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվեց վաղքրիստոնեական դամբարանադաշտ: ԼՂՀ պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը կազմակերպեց դամբարանադաշտի նախնական հետազոտում, որն իրականացրեց Արցախի պետհամալսարանի պատմության ամբիոնի վարիչ, Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի անդամ Վարդգես Սաֆարյանը: Թե ի՞նչ նշանակություն ունի վաղքրիստոնեական դամբարանադաշտի հայտնաբերումը հենց Շուշիում, մեկնաբանությունների համար դիմեցինք Վ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ:

Դիտարկում

Մարտի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակայքում:

Ցեղասպանության օրինագծի սկանդալային մերժումը Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից

Ֆրանսիայի և առհասարակ աշխարհասփյուռ հայությունը չափազանց վրդովված էր Սահմանադրական խորհրդի` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ:

Խորհրդարանն ու սենատը վերջերս ընդունեցին մի օրենք, որով նախատեսվում էր մեկ տարի ժամկետով ազատազրկում և 60,000 դոլարի չափով տուգանք այն անձանց համար, ովքեր կմերժեն Ֆրանսիայի կառավարության կողմից ճանաչված ցեղասպանությունները: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Հրեական հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը:

Subscribe to this RSS feed